Հայաստան-Եվրոպական Միություն համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր (ՀԸԳՀ) (անգլ.՝ Armenia-The EU Comprehensive and Enhanced Partnership Agreement (CEPA)), 2017 թվականի նոյեմբերի 24-ին Բրյուսելում Հայաստանի և Եվրոպական Միության միջև ստորագրված համաձայնագիր[1][2][3]։

2018 թվականի ապրիլի 18-ին Հայաստանի խորհրդարանը միաձայն վավերացրեց Հայաստանի և Եվրոպական Միության միջև «Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին» համաձայնագիրը[4]։

Ստորագրողներ խմբագրել

Պայմանագիրը ստորագրվել է 2017 թվականին ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում։ Հայաստանի կողմից պայմանագիրը ստորագրել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, իսկ ԵՄ կողմից՝ ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին։ Ստորագրման արարողությանը ներկա էին նաև Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը և Եվրոպայի Խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը։

Արձագանք խմբագրել

Հատկանշական է, որ 2017 թվականի նոյեմբերի 24-ին նախատեսված պայմանագրի ստորագրումից առաջ Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով Հայաստան էր այց կատարել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, ում ընդունել էր նաև Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը։ Նոյեմբերի 21-ին տեղի են ունեցել Էդվարդ Նալբանդյանի և Սերգեյ Լավրովի բանակցությունները, որոնց արդյունքներով նախարարները հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով։ Նույն օրը Էդվարդ Նալբանդյանն ու Սերգեյ Լավրովը Հայաստանի Ազգային պատկերասրահում բացել են Հայաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին նվիրված պատմական լուսանկարների և փաստաթղթերի «Հայաստան-Ռուսաստան. դարերով ստուգված բարեկամություն» խորագրով ցուցահանդեսը[5]։

Անդրադառնալով Հայաստան-ԵՄ համաձայնագրին, նոյեմբերի 24-ին Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինը կարծիք է հայտնել, որ «Հայաստանն ինքնիշխան պետություն է և իրավունք ունի մասնակցելու ցանկացած պայմանագրի և միավորման, որոնք չեն հակասում նախկինում ստանձնած պարտավորություններին»։ Միաժամանակ նա ավելացրել է, որ «Հայաստանի անվտանգությունն ապահովելու հարցում ԵՄ-ն չի կարող փոխարինել Ռուսաստանին»[6]։

Վավերացում անդամ երկրների և Հայաստանի միջև խմբագրել

Երկիր Վավերացում Ծանոթագրություն
1   Էստոնիա 12.01.18 [7][8]
-   Հայաստան 18.04.18 [9][10]
2   Լատվիա 19.04.18 [11]
3   Լիտվա 24.05.18 [12][13]
4   Լեհաստան 05.06.18 [14]
5   Բուլղարիա 13.06.18 [15][16]
6   Լյուքսեմբուրգ 29.06.18 [17][18]
-   Եվրոպայի խորհուրդ (ԵԽ) 04.07.18 [19]
7   Դանիա 19.09.18
8   Մալթա 04.10.18 [20]
9   Ռումինիա 18.10.18 [21]
10   Միացյալ Թագավորություն 18.01.19 [22]
11   Գերմանիա 04.04.19 [23]
12   Հունգարիա 15.04.19
13   Չեխիա 18.04.19 [24]
14   Ֆինլանդիա 29.04.19 [25]
15   Շվեդիա 03.05.19
16   Սլովակիա 08.05.19 [26]
17   Կիպրոս 28.06.19
18   Իտալիա 25.09.19
19   Խորվաթիա 21.10.19
20   Սլովենիա 26.11.19
21   Իռլանդիա 04.12.19
22   Նիդերլանդներ 12.12.19
23   Բելգիա 13.12.19
24   Ֆրանսիա 18.12.19
25   Ավստրիա 29.05.20
26   Հունաստան 07․07․20 [27]
27   Իսպանիա 23.09.20 [28]

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Հայաստանի Հանրապետությունը և Եվրոպական միությունը ստորագրել են Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը - Մամլո հաղորդագրություններ - Լրատվություն - Հայաստանի Նախագահ». president.am. Վերցված է 2018 թ․ հուլիսի 1-ին.
  2. «ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը ստորագրվեց». www.panorama.am (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 1-ին.
  3. «New agreement signed between the European Union and Armenia set to bring tangible benefits to citizens - EEAS - European External Action Service - European Commission». EEAS - European External Action Service (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 1-ին.
  4. «Հայաստանի խորհրդարանը միաձայն վավերացրեց ՀՀ-Եվրամիություն համաձայնագիրը». armenpress.am. Վերցված է 2018 թ․ ապրիլի 11-ին.
  5. «Լավրով․ Ղարաբաղյան խնդիրը բարդ է, և բանակցությունները շուտ չեն ավարտվի». «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան. Վերցված է 2018 թ․ հուլիսի 1-ին.
  6. «Ինքնիշխան Հայաստանը իրավունք ունի մասնակցելու ցանկացած պայմանագրի և միավորման․ Վոլինկին». «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան. Վերցված է 2018 թ․ հուլիսի 1-ին.
  7. «Էստոնիան առաջինը վավերացրեց Հայաստան-ԵՄ համաձայնագիրը». «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան. Վերցված է 2018 թ․ հուլիսի 1-ին.
  8. «Սկիզբը տրված է. Եվրամիությունից Էստոնիան առաջինը վավերացրեց Հայաստան-ԵՄ համաձայնագիրը». Armtimes.com. Վերցված է 2018 թ․ հուլիսի 1-ին.
  9. «Հայաստանը վավերացրեց ՀՀ–ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը». newsarmenia.am. Վերցված է 2018 թ․ հուլիսի 1-ին.
  10. «Հայաստանի խորհրդարանը վավերացրեց ԵՄ-ի հետ համաձայնագիրը». www.civilnet.am. Վերցված է 2018 թ․ հուլիսի 1-ին.(չաշխատող հղում)
  11. «Լատվիան վավերացրեց ՀՀ-ԵՄ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը». www.panorama.am (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 1-ին.
  12. «Լիտվայի խորհրդարանը վավերացրել է ՀՀ-ԵՄ համաձայնագիրը». Լուրեր Հայաստանից | Shamshyan.com. Վերցված է 2018 թ․ հուլիսի 1-ին.
  13. «Լիտվայի խորհրդարանը վավերացրել է ՀՀ-ԵՄ համաձայնագիրը». www.pastinfo.am. Վերցված է 2018 թ․ հուլիսի 1-ին.
  14. «Լեհաստանի Սենատը միաձայն վավերացրել է ՀՀ - ԵՄ համաձայնագիրը - Այսօր` թարմ լուրեր Հայաստանից». www.aysor.am (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 1-ին.
  15. «Բուլղարիան վավերացրել է ԵՄ-Հայաստան համաձայնագիրը». armenpress.am. Վերցված է 2018 թ․ հուլիսի 1-ին.
  16. «Բուլղարիայի խորհրդարանը վավերացրել է ՀՀ-ԵՄ համաձայնագիրը». PanARMENIAN.Net. Վերցված է 2018 թ․ հուլիսի 1-ին.
  17. «Լյուքսեմբուրգի խորհրդարանը վավերացրեց ՀՀ-ԵՄ համաձայնագիրը». www.panorama.am (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 1-ին.
  18. «Լյուքսեմբուրգը ևս վավերացրեց Եվրամիություն-Հայաստան համաձայնագիրը». «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան. Վերցված է 2018 թ․ հուլիսի 1-ին.
  19. «Եվրոպական խորհրդարանը կողմ է քվեարկել ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված համագործակցության համաձայնագրին». armenpress.am. Վերցված է 2018 թ․ հուլիսի 4-ին.
  20. «Minister Abela ratifies EU agreements with Armenia, Cuba and Afghanistan on behalf of Malta». foreignaffairs.gov.mt (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 24-ին.
  21. «Ռումիանիայի Սենատը միաձայն քվեարկությամբ վավերացրել է ՀՀ-ԵՄ համաձայնագիրը». armenpress.am. Վերցված է 2019 թ․ մայիսի 8-ին.
  22. «Միացյալ Թագավորությունը վավերացրել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը /լրացված/». armenpress.am. Վերցված է 2019 թ․ մայիսի 8-ին.
  23. «Բունդեսթագը վավերացրել է Հայաստան-Եմ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը». armenpress.am. Վերցված է 2019 թ․ մայիսի 8-ին.
  24. «Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատը վավերացրել է ՀՀ-ԵՄ համաձայնագիրը». armenpress.am. Վերցված է 2019 թ․ մայիսի 8-ին.
  25. «Ֆինլանդիան վավերացրել է ՀՀ-ԵՄ համաձայնագիրը». armenpress.am. Վերցված է 2019 թ․ մայիսի 8-ին.
  26. «Սլովակիան վավերացրել է ՀՀ-ԵՄ համաձայնագիրը». PanARMENIAN.Net. Վերցված է 2019 թ․ մայիսի 8-ին.
  27. «Հունաստանի խորհրդարանը վավերացրել է ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը». infocom.am. 2020 թ․ հուլիսի 7. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 7-ին.
  28. «Իսպանիայի Սենատը վավերացրել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը». Armtimes.com. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 24-ին.

Արտաքին հղումներ խմբագրել