Հարոլդ V թագավորի արծաթե հոբելյանին նվիրված մեդալ

Հարոլդ V թագավորի արծաթե հոբելյանին նվիրված մեդալ, Նորվեգիայի պետական պարգև։

Հարոլդ V թագավորի արծաթե հոբելյանին նվիրված մեդալ
նորվ.՝ Kong Harald Vs jubileumsmedalje 1991–2016
Изображение орденской планки
ԵրկիրՆորվեգիա Նորվեգիա
Տեսակշքանշան և մեդալ
Կարգավիճակչի շնորհվում
Վիճակագրություն
Պարամետրերտրամագիծը 30 մմ
Հիմնադրման ամսաթիվ2016
Հերթականություն
Ավագ պարգևՕլաֆ V թագավորի 100-ամյակին նվիրված մեդալ
Կրտսեր պարգևH. M. The King's Commemorative Medal in silver?

Պատմություն խմբագրել

Նորվեգիայի Հարոլդ V թագավորի թագադրման 25-ամյակին նվիրված միջոցառումները տեղի ունեցան Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում 2016 թվականի հունվարի 17-ին։ Այդ կապակցությամբ հաստատվեց Հարոլդ V թագավորի արծաթե հոբելյանին նվիրված մեդալը։ Մեդալը նախատեսված է թագավորական ընտանիքի անդամներին, պետական պաշտոնյաներին, դատավորներին, զինվորականներին և նորվեգական դեսպանատների աշխատողներին պարգևատրելու համար։ Այս մեդալը ստացել են նաև տվյալ միջոցառման մասնակցած Եվրոպայի թագավորական ընտանիքների անդամները[1]։

Նկարագրություն խմբագրել

Մեդալը շրջանաձև է և պատրաստված արծաթից։ Վերին հատվածում պատկերված է թագավորական զինանշանը։ Դիմային հատվածում պատկերված է թագավորը, որի շուրջ գրված է «HARALD V NORGES KONGE • ALT FOR NORGE •»: Մեդալի հակառակ կողմում՝ կենտրոնում պատկերված է Հարոլդ V թագավորի թագադրումը։ Մեդալի վերևի հատվածում՝ թագի վրա ամրացված է օղակ, որի միջոցով այն ամրացված է ժապավենին[2]։

 Մեդալի ժապավենը մետաքսից է, կարմիր գույնի, մեջտեղում հորիզոնական արծաթե սալիկով։ Սալիկի վրա գրված է «1991-2016»[1]:

Ծանոթագրություններ խմբագրել

Աղբյուրներ խմբագրել