Գրու Հարլեմ Բրունթլան

Գրու Հարլեմ Բրունթլան (նորվ.՝ Gro Harlem Brundtland, ապրիլի 20, 1939(1939-04-20)[1][2][3][…], Բերում, Նորվեգիա), նորվեգացի հասարակական և քաղաքական գործիչ։ 1981-1996 թվականների ընթացքում երեք անգամ ընտրվել է Նորվեգիայի վարչապետ, 1974-1979 թվականներին եղել է Նորվեգիայի բնապահպանության նախարարը։ 1998-2003 թվականներին զբաղեցրել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գործադիր տնօրենի պաշտոնը։ 2007 թվականի մայիսի 1-ից ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի դեսպանն է կլիմայի փոփոխության հարցերով։

Գրու Հարլեմ Բրունթլան
բուկմոլ՝ Gro Harlem Brundtland
Դիմանկար
Ծնվել էապրիլի 20, 1939(1939-04-20)[1][2][3][…] (83 տարեկան)
ԾննդավայրԲերում, Նորվեգիա
ՔաղաքացիությունFlag of Norway.svg Նորվեգիա
ԿրթությունUniversity of Oslo Faculty of Medicine? (1965)[4] և Harvard T.H. Chan School of Public Health? (1965)[5]
Գիտական աստիճանCandidate of Medicine? (1963) և Master of Public Health? (1965)
Մասնագիտությունբժիշկ, քաղաքական գործիչ և դիվանագետ
ԱշխատավայրՄիավորված ազգերի կազմակերպություն
ԱմուսինArne Olav Brundtland?[6]
Ծնողներհայր՝ Gudmund Harlem?[5]
Զբաղեցրած պաշտոններՆորվեգիայի վարչապետ, Նորվեգիայի վարչապետ, Նորվեգիայի վարչապետ, Նորվեգիայի խորհրդարանի անդամ, Կլիմայի և շրջակա միջավայրի նախարար, Director-General of the World Health Organization?, Նորվեգիայի խորհրդարանի անդամ, Նորվեգիայի խորհրդարանի անդամ, Նորվեգիայի խորհրդարանի անդամ, Նորվեգիայի խորհրդարանի անդամ և կուսակցության առաջնորդ
ԿուսակցությունՆորվեգական բանվորական կուսակցություն[5]
Պարգևներ և
մրցանակներ
Gran Cruz de la Orden Civil de Sanidad

Դագ Համարշոլդի պատվո մեդալ

Կարլ Մեծի միջազգային շքանշան

[7]

Ֆրեդրիկեի մրցանակ

«Պեր Գյունտ» մրցանակ

Ինդիրա Գանդիի մրցանակ

Չորս Ազատությունների մրցանակ

Blue Planet Prize?

Կատալոնիայի միջազգային մրցանակ

[8]

Tang Prize?

Պիեռ և Մարի Կյուրիների համալսարանի պատվավոր դոկտոր

Համաշխարհային տնտեսական մրացանկ

[9]

Ալբերտի մեդալ

Բժշկական գիտությունների ակադեմիայի անդամ

տարվա կթվորուհի

Honorary Doctor at Karolinska Institutet?

honorary doctor of the University of Tromsø?

[10]
և

honorary doctor of the University of Miami?

[11]
ԱնդամությունՆորվեգիայի գիտությունների ակադեմիա, Նորվեգիայի կանանց իրավունքների ասոցիացիա և Եվրոպական ակադեմիա[12]
ԵրեխաներKnut Brundtland?
Ստորագրություն
Изображение автографа
Commons-logo.svg Gro Harlem Brundtland Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Գրու Հարլեմը ծնվել է 1939 թվականի ապրիլի 20-ին նորվեգացի բժիշկ, քաղաքական գործիչ Նորվեգական բանվորական կուսակցության անդամ Գուդմունդ Հարլեմի ընտանիքում։ Մայրը Շվեդիայի հպատակ է եղել։ 1960 թվականին Գրուն ամուսնացել է Արնե Ուլաֆ Բրունթլանի հետ։ 1963 թվականին բժշկության դոկտորի աստիճանով ավարտել է Օսլոյի համալսարանը, իսկ 1965 թվականին ընդհանուր առողջապահության մագիստրոսի կոչումով` Հարվարդի համալսարանը։ 1966-1969 թվականներին աշխատել է բժիշկ Նորվեգիայի առողջապահական համակարգում։ 1969 թվականից աշխատել է բժիշկ Օսլոյի հասարակական դպրոցների առողջապահության ծառայությունում։

Քաղաքական գործունեությունԽմբագրել

Ինչպես և հայրը, Գրու Հարլեմը ևս Նորվեգական բանվորական կուսակցության անդամ է։ 1974-1979 թվականներին զբաղեցրել է Նորվեգիայի բնապահպանության նախարարի պաշտոնը։

1981 թվականին նա դառնում է կուսակցության ղեկավար և ստանում վարչապետի պաշտոն, քանի որ իր կուսակցությունը խորհրդարանում մեծամասնություն էր կազմում։ Այդ պաշտոնը նա զբաղեցրել է փետրվարի 4-ից մինչև 1981 թվականի հոկտեմբերի 14-ը։ Նա դարձել է առաջին կին վարչապետը Նորվեգիայում։ 1986 թվականի մայիսի 9-ից մինչև 1989 թվականի հոկտեմբերի 16-ը նա կրկին զբաղեցրել է այդ պաշտոնը։ Նախարարների այդ կաբինետն աչքի է ընկել կանանց մեծ թվով. 18 նախարարներից 8-ը կին են եղել։ 1990 թվականի նոյեմբերի 3-ին Գրու Հարլեմը երրորդ անգամ է դառնում վարչապետ։ 1992 թվականին նա թողնում է պաշտոնը` տեղը զիջելով Տուրբյորն Յագլանդին։ 1994 թվականին Գրու Հարլեմն արժանացել է Կառլ Մեծի մրցանակին Եվրոպայի միավորման գործում իր ներդրումների համար։ 1996 թվականին թողել է վարչապետի պաշտոնը և հեռացել քաղաքականությունից։

Գրու Հարլեմը ներկա է եղել Բիլդերբուրգյան ակումբի հավաքույթներին, Մադրիդյան ակումբի անդամ է։

Վարչապետի պաշտոնում Գրու Հարլեմը հայտնի է եղել իր մուլտիմշակութային քաղաքականությամբ` կողմ լինելով մշակութային տարբերությունների պահպանմանն ու զարգացմանը։ 2011 թվականի հուլիսի 22Անդերս Բրեյվիկը, հարձակում գործելով Նորվեգական բանվորական կուսակցության երիտասարդական ճամբարի վրա, հայտարարել է, որ իր գլխավոր նպատակն է եղել սպանել Գրու Հարլեմին։ Սակայն Գրուին հաջողվել է զերծ մնալ նրա հարձակումից, քանի որ դեպքից մի քանի ժամ առաջ լքել էր Ուտյոա կղզին[13]։

Աշխատանք միջազգային կազմակերպություններումԽմբագրել

1983 թվականին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Խավիեր Պերես դե Կուելյարը Գրու Հարլեմին հրավիրել է ղեկավարելու ՄԱԿ-ի` շրջակա միջավայրի պահպանության միջազգային հանձնաժողովը, որը զբաղվում էր կայուն զարգացման մշակմամբ և հասարակական լայն ու բաց քննարկումներով։ Իր ունեցած նշանակալից դերի համար հանձնաժողովը հաճախ անվանել են «Բրունթլանի հանձնաժողով»։ 1987 թվականին հանձնաժողովը հրապարակել է «Մեր ընդհանուր ապագան» զեկուցումը, որ հայտնի է «Բրունթլանի հաշվետվություն» անունով։ Այն նվիրված է եղել կայուն զարգացման միասնական օպտիմալ տարբերակ ընտրելուն։ Հանձնաժողովը «21-րդ դարի օրակարգ» ծրագրի շրջանակներում 1992 թվականին մասնակցել է «Երկրի գագաթնաժողովի» անցկացմանը։

1998 թվականի մայիսին Գրու Հարլեմ Բրունթլանը ընտրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գործադիր տնօրեն։ Նա անդամակցել է մակրոտնտեսության և առողջապահության հանձնաժողովին, որը գլխավորել է Ջեֆրի Սաքսը։ Գրուն պայքարել է բռնության դեմ` այն համարելով հասարակական առողջապահության հիմնախնդիր, գլխավորել է ծխելու դեմ միջազգային պայքարը։ Նրա ղեկավարությամբ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը դարձել է առաջին խոշոր գործատուն, ով աշխատանքի ընդունման նախապայման է դրել ծխելու վնասակար սովորույթից զերծ լինելը։ 2003 թվականին Scientific American ամսագիրը Բրունթլանին հռչակել է տարվա քաղաքական առաջնորդ սուր անակնկալ շնչառական համախտանիշի դեմ պայքարում։ 2003 թվականի հուլիսի 21-ին թողել է պաշտոնը։

2004 թվականին բրիտանական The Financial Times թերթը Գրու Հարլեմին դասել է վերջին 25 տարիների առավել ազդեցիկ գործիչների շարքում, որտեղ զբաղեցրել է 4-րդ տեղը Հովհաննես Պողոս II-ից, Միխայիլ Գորբաչովից և Մարգարետ Թետչերից հետո։

2006 թվականին որպես ազդեցիկ քաղաքական գործիչ հետևել է ՄԱԿ-ի` առևտրի և զարգացման համագումարի աշխատանքներին։ 2007 թվականի մայիսի 1-ին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը Գրու Հարլեմ Բրունթլանին նշանակել է գլխավոր քարտուղարի` կլիմայի փոփոխության հարցերով հատուկ դեսպան։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 FemBio: Банк інформації про видатних жінок, Frauendatenbank, Банк данных о выдающихся женщинах, Görkəmli qadınlar haqqında məlumat bankı
  3. 3,0 3,1 Discogs — 2000.
  4. https://universitas.no/sak/62187/gro-harlem-brundtlands-studietid-alltid-pa-farta-a/
  5. 5,0 5,1 5,2 5,3 https://www.stortinget.no/no/Representanter-og-komiteer/Representantene/Representantfordeling/Representant/?perid=GHB&tab=Biography
  6. https://www.regjeringen.no/no/om-regjeringa/tidligere-regjeringer-og-historie/historiske-artikler/embeter/statsminister-1814-/gro-harlem-brundtland/id463420/
  7. Die Karlspreisträgerin 1994 Gro Harlem Brundtland (գերմ.)
  8. http://web.gencat.cat/ca/generalitat/premis/pic/
  9. https://www.ifw-kiel.de/konfer/wwp
  10. Helander A. UiT lea namma­dan Gro Harlem Brundt­landa gudne­doavttirin(շվեդ.)Ávvir, 2021.
  11. https://commencement.miami.edu/about-us/archives/honorary-degree-recipients/index.html
  12. https://www.ae-info.org/ae/User/Brundtland_Gro
  13. «Главной целью террориста, устроившего стрельбу на острове Утойа, была экс-премьер Норвегии»։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-26-ին։ Վերցված է 2016-11-22 

Արտաքին հղումներԽմբագրել