Ինգրիդ Շուլերու

Նորվեգացի քաղծառայող

Ինգրիդ Շուլերու (անգլ.՝ Ingrid Schulerud, հուլիսի 8, 1959(1959-07-08), Օսլո, Նորվեգիա), նորվեգացի դիվանագետ[2][3]։

Ինգրիդ Շուլերու
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 8, 1959(1959-07-08) (64 տարեկան)
ԾննդավայրՕսլո, Նորվեգիա
Քաղաքացիություն Նորվեգիա
ԿրթությունՕսլոյի համալսարան
Մասնագիտությունպետական ծառայող, դիվանագետ և քաղաքագետ
ԱմուսինԵնս Սթոլթենբերգ
Ծնողներհայր՝ Mentz Schulerud?
Զբաղեցրած պաշտոններambassador of Norway to Belgium?
ԿուսակցությունՆորվեգական բանվորական կուսակցություն
ԵրեխաներCatharina Stoltenberg?[1]
 Ingrid Schulerud Վիքիպահեստում

Ինգրիդ Շուլերուն 2015 թվականի ապրիլի 17-ին Նորվեգիայի Թագավորության կողմից նշանակվել է Բելգիայում դեսպան[4][5]։

Անձնական կյանք խմբագրել

Վաղ շրջան խմբագրել

Ինգրիդի հայրը՝ Մենս Շուլերուն գրող և ռադիոհաղորդավար էր, ով հայտնի էր իր հարազատ քաղաքի՝ Օսլոյի մասին հանրագիտարանային գիտելիքներով։ Նրա քույրը՝ Ինգրիդի հորաքույրը, մանկական գրքերի նորվեգացի հեղինակ Աննե-Քաթրինա Վեսթլին էր[6]։

Կրթություն խմբագրել

Շուլերուն հաճախել է Օսլոյ Մայր տաճարի դպրոցը, որտեղ նա հանդիպել է Ենսին, երբ երկուսն էլ տասնյոթ տարեկան էին։ Այստեղ, Ազգային Ուսանողական Միության ներկայացուցիչների ընտրության ժամանակ Շուլերուն հաղթում է իր ապագա ամուսնուն՝ առաջնորդելով սոցիալիստական կուսակցության ձախ թևը[3]։

Ընտանեկան կյանք խմբագրել

Շուլերուն ամուսնացած է նորվեգացի պետական քաղաքական գործիչ, 2000-2001 և 2005-2013 թվականներին Նորվեգիայի վարչապետ, 2014 թվականից ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգի հետ։ Լինելով վարչապետի կին, նա սկզբնական ժամանակաշրջանում՝ ավելի քան մեկ տարի, խուսափել է ամուսնու հետ պետական այցեր կատարել։ Նրանք այցելել են Հնդկաստան 2001 թվականին։ Շուլերուն նախընտրել է ԶԼՄ-ների ուշադրությունից դուրս մնալ՝ հիմնականում պաշտպանելով իր երեխաներին։ Ամուսնական զույգն ունի մեկ որդի և մեկ դուստր[3]։

Կարիերա խմբագրել

Լատինական Ամերիկայում ճամփորդելուց հետո Շուլերուն ցանկանում էր աշխատել զարգացող կազմակերպությունների համար, սակայն Միջազգային զարգացման նախարարության կողմից նշանակվեց զբաղվել Համաշխարհային բանկի նախագծերի շրջակա միջավայրի վրա ազդեցության ուսումնասիրությամբ։ Սա հանգեցրեց նրան, որ նա դադարեցրեց իր ընթացիկ ուսումը մագիստրոսական աստիճանում, որն ավարտեց 1988 թվականին։

1990 թվականին Շուլերուն Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում Նորվեգիայի դեսպանատանն էր աշխատում, և երբ նրա ամուսինը նշանակվում է Բնապահպանության նախարարության պետքարտուղար, դա պատճառ է հանդիսանում, որ նա վերադառնա Նորվեգիա։ Հետագայում նա տարբեր պաշտոններ է զբաղեցրել նախարարությունում, հիմնականում Մերձբալթիկայում և Կենտրոնական Եվրոպայում։

Նա Նորվեգիայում Արտաքին գործերի նախարարությունում Կենտրոնական Եվրոպայի և Եվրոպական տնտեսական տարածքի ֆինանսավորման գլխավոր տնօրենի տեղակալն է եղել մինչև 2015 թվականի ապրիլին Բելգիայում Նորվեգիայի դեսպան դառնալը[7][8]։

Նա ակտիվ գործունեություն է ծավալել Նորվեգիայի քաղաքացիական ծառայության միությունում, աջակցել է Նորվեգիայի ազգային պաշտպանության քոլեջին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://www.aftenposten.no/norge/politikk/i/WByKr/Kona-ville-ikke-at-Stoltenberg-skulle-bli-NATO-sjef
  2. «Schulerud Becomes Ambassador to Belgium». 'VG News, Norway'. 2015 թ․ ապրիլի 17. Վերցված է 2017 թ․ մայիսի 20-ին.
  3. 3,0 3,1 3,2 «World Biography for Jens Stoltenberg of Norway». NotableBiographies.com. 'Encyclopedia of World Biography'. 2017 թ․ մայիսի 20. Վերցված է 2017 թ․ մայիսի 20-ին.
  4. Karlsen, Kirsten (2015 թ․ ապրիլի 17). «Ingrid Schulerud blir Belgia-ambassadør». Dagbladet (Norwegian). Վերցված է 2015 թ․ ապրիլի 17-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  5. «Ingrid Schulerud Becomes Ambassador in Brussels, Belgium». 'E24, Oslo, Norway'. 2015 թ․ ապրիլի 17. Վերցված է 2017 թ․ մայիսի 20-ին.
  6. "Schulerud Becomes Ambassador to Belgium". 'VG News, Norway'. 17 April 2015. Retrieved 20 May 2017.
  7. «Inauguration Speech by Ambassador Schulerud, Norway». YouTube.com. 'CVAR/Severis Foundation, Norway'. 2014 թ․ սեպտեմբերի 15. Վերցված է 2017 թ․ մայիսի 20-ին.
  8. «Transcript of Inauguration Speech by Ambassador Schulerud, Norway». 'CVAR/Severis Foundation, Norway'. 2014 թ․ սեպտեմբերի 15. Վերցված է 2017 թ․ մայիսի 20-ին.

Արտաքին հղումներ խմբագրել