Ենովք Նազարյանց

հայ գեղանկարիչ

Ենովք Նազարյանց (հոկտեմբերի 11, 1868(1868-10-11), Կոստանդնուպոլիս - նոյեմբերի 18, 1928(1928-11-18), Լենինական, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ գեղանկարիչ։

Ենովք Նազարյանց
Ծնվել էհոկտեմբերի 11, 1868(1868-10-11)
ԾննդավայրԿոստանդնուպոլիս
Վախճանվել էնոյեմբերի 18, 1928(1928-11-18) (60 տարեկան)
Մահվան վայրԼենինական, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտություննկարիչ

Կենսագրություն խմբագրել

Ենովք Նազարյանցը ծնվել է Կոստանդնուպոլսում։ Սովորել է տեղի գեղարվեստի վարժարանում, այնուհետև կատարելագործվել է Իտալիայում։

Նազարյանցի վաղ շրջանի գործերից հայտնի է միայն Պետրոս Ադամյանի մատիտանկար աճյունապատկերը (1891, Կ.Պոլիս)։ 1890-ականներին տեղափոխվել է Դոնի Ռոստով, ապա` Թիֆլիս։ Այդ շրջանի գործերից են Շալամյան և Այվազյան ամուսինների դիմանկարները (1897)։ 1906-1927 թվականներին բնակվել է Ալեքսանդրապոլում, ղեկավարել տեղի նկարչական ստուդիան։ Պարբերաբար այցելել է Երևան և Թիֆլիս։ Տիրապետել է մատիտի, յուղաներկի և կավճամատիտի տեխնիկաներին` նախապատվությունը տալով կավճամատիտին։ Ստեղծագործել է հիմնականում դիմանկարի ժանրում[1]։

Տարբեր աղբյուրներում հիշատակված Նազարյանցի աշատանքների մի մասը ոչնչացել է հրդեհի և ոչ ճիշտ պահպանության պատճառով, շատերի գտնվելու վայրն անհայտ է։ Նրա դիմանկարներից հայտնի են 20-րդ դարասզբի տարբեր խավերի պատկանող մարդկանց կերպարները՝ վաճառական, մտավորական, արհեստավոր և զինվորական, հայ ազնվական տիկին և նահապետական տարեց կին։ Ստեղծել է դերասաններ Արմեն Արմենյանի, Եկատերինա Դուրյան-Արմենյանի, Միքայել Մանվելյանի, Հովհաննես Աբելյանի, գրող Ատրպետի և այլոց դիմանկարները, որոնք առանձնանում են կերպարի բնութագրման և գեղարվեստական արտահայտչամիջոցների ներդաշնակությամբ։

2006 թվականին ՀԱՊ-ում առաջին անգամ ցուցադրվել է Նազարյանցի ամբողջ հավաքածուն[2]։ Գործերից գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում[3]։

Մահացել է Լենինականում[4]։

Գրականություն խմբագրել

  • Ենովք Նազարյանց (1868-1928/29): Երևան։ Ա. հ., 2006[5]:

Ծանոթագրություններ խմբագրել

  1. LLC, Helix Consulting. «Յուրօրինակ և ինքնատիպ դիմանկարներ... Ենովք Նազարյանց (լուսանկարներ)». www.panorama.am. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 11-ին.
  2. «Շտեմարան - Հավաքածու - Հայաստանի ազգային պատկերասրահ». www.gallery.am. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 11-ին.
  3. «Շտեմարան - Հավաքածու - Հայաստանի ազգային պատկերասրահ, նկարներ». www.gallery.am. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 11-ին.
  4. «AV Production - Ենովք Նազարյանց». avproduction.am. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 11-ին.
  5. Խանջյան, Սեդա; Հարությունյան, Հասմիկ; Խաչիկօղլյան, Սերգեյ; Ադամյան, Սարգիս; Հայաստանի ազգային պատկերասրահ, eds. (2006). Ենովք Նազարյանց (1868-1928/29). Translated by Թովմասյան, Հրանուշ. Երևան: Ա. հ.