Եղիշե Չարենցի անվան թիվ 67 դպրոց

Երևանի դպրոց

Եղիշե Չարենցի անվան թիվ 67 դպրոց, հանրակրթական դպրոց Երևանի Կենտրոն վարչական շրջանում։ Ընդգրկված է Երևանի Կենտրոն վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։

Եղիշե Չարենցի անվան թիվ 67 դպրոց
Չարենցի դպրոց.JPG
Տեսակդպրոց
Հիմնադրված է1951
Անվանված էԵղիշե Չարենց
ՏնօրենՄարգարիտա Սարգսյան
Աշակերտներ630
ԵրկիրFlag of Armenia.svg Հայաստան
ՏեղագրությունԵրևան
ՀասցեԵրևան, Կենտրոն վարչական շրջան, Ամիրյան փողոց 9

ՊատմությունԽմբագրել

Դպրոցը հիմնադրվել է 1951 թվականին Ամիրյան 9 հասցեում։ Դպրոցի տեղում եղել է երկինք հառնող սյուներով մի խորան։ 1955 թվականին անվանակոչվել է հայ գրող Եղիշե Չարենցի անունով։ Հանրապետությունում առաջին դպրոցն է, որ 1961 թվականին ստացավ անգլերենի խորացված ուսուցման թույլտվություն։

Դպրոցն ունի իր ավանդույթները. Եղիշե Չարենցի ծննդյան և մահվան օրերի, հայ և օտարազգի մեծանուն բանաստեղծների և գրողների, պատմական և մշակութային գործիչների հոբելյանների նշումը, առաջին դասարանցիների երդման արարողությունը Եղիշե Չարենցի տուն-թանգարանում, շեքսպիրյան և սարյանական օրեր, բաց դասեր։ Հանդիսավոր նշվել է դպրոցի 50, 55 և 60-ամյակները։

1998 թվականից դպրոցը հանդիսանում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի դպրոցների ասոցիացիայի անդամ։ 1999 թվականին Տորոնտոյի ՀՕՄ-ի Ամենօրյա և ԱՄՆ-ի Ֆերհայան վարժարաննեի հետ դարձել է քույր-դպրոց։ Բարեկամական կապեր են հաստատվել Շոտլանդիայի հետ[1]։

1957 թվականին դպրոցի բակում տեղադրվել է Եղիշե Չարենցի կիսանդրին (քանդակագործ՝ Ղուկաս Չուբարյան

Դպրոցի տնօրեններԽմբագրել

Ս. Օհանյան, Վ. Հասրաթյան, Հ. Չուխաջյան, Ադելաիդա Ղազարյան, Անահիտ Խեչումյան, Մարգարիտա Սարգսյան (2022-ից)

ՇրջանավարտներԽմբագրել

Տես նաևԽմբագրել

Եղիշե Չարենցի կիսանդրի (Երևան)

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «Եղիշե Չարենցի անվան թիվ 67 դպրոց»։ Արխիվացված է օրիգինալից 2019-09-02-ին։ Վերցված է 2019-09-02