Սուսաննա Բաղդասարյան (դերասանուհի)

հայ դերասանուհի

Սուսաննա Սուրենի Բաղդասարյան (դեկտեմբերի 15, 1968(1968-12-15), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դերասանուհի։

Սուսաննա Բաղդասարյան
Ծնվել էդեկտեմբերի 15, 1968(1968-12-15) (52 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունԵղիշե Չարենցի անվան թիվ 67 դպրոց (1984) և Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1988)
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ և Flag of Armenia.svg Հայաստան
Ազգությունհայ
Մասնագիտությունդերասանուհի

ԿենսագրությունԽմբագրել

Ծնվել է դեկտեմբերի 15-ին, Երևանում։ 1974-1984 թվականներին սովորել է Երևանի Եղիշե Չարենցի անվան թիվ 67 դպրոցում։ 1984-1988 թվականներին ուսանել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում[1]։

Առաջին անգամ կապույտ էկրանին հայտնվել է 9 տարեկանում (Էքզյուպերի՝ «500 միլիոն զանգակ», ռեժ.՝ Ա. Բայաթյան), թատրոնում՝ 14 տարեկանից (Օստրովսկու՝ «Գարնանը կվերադառնամ», ռեժ.՝ Ե. Ղազանչյան)։ Ներկայացումներով հանդես է եկել Իրանում, Թուրքիայում, Բուլղարիայում, Լեհաստանում, Մակեդոնիայում, Ռուսաստանում, Ուկրաինայում, Ֆրանսիայում, Շվեյցարիայում։ Խաղացել է Պատանի հանդիսատեսի թատրոնում, Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում, Էդգար Էլբակյանի անվան «Օրիոն» թատրոնում։

ԹատրոնԽմբագրել

ՀեռուստաթատրոնԽմբագրել

ՖիլմագրությունԽմբագրել

  • Հեռուստասերիալ «Կարմիր բլուր» - Լորետա / ռեժ.՝ Գ. Սարգսյան

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «ПУТЬ ДОМОЙ СУСАННЫ БАГДАСАРЯН»։ golosarmenii.am։ Վերցված է 2018-06-24 
  2. ««ԱՐՄՄՈՆՈ- 2016»-Ի ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ ԴՐՍՈՒՄ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ԳՐԱՆՑԵԼ»։ ARMMONO.com - International festeval (ռուսերեն)։ Վերցված է 2018-06-24