Արմեն Հայրապետյան (պետական գործիչ)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արմեն Հայրապետյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Հայրապետյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Արմեն Վլադիմիրի Հայրապետյան (մայիսի 7, 1961(1961-05-07), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), Հայաստանի պետական գործիչ, Հայաստանի գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ։

Արմեն Հայրապետյան
Ծնվել էմայիսի 7, 1961(1961-05-07) (62 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունԵղիշե Չարենցի անվան թիվ 67 դպրոց և Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարան
Մասնագիտությունդիվանագետ

Կրթություն խմբագրել

Աշխատանքային գործունեությունը խմբագրել

  • 1983-1985 թթ. - ծառայել է Խորհրդային բանակում։ Ունի պահեստի սպայի կոչում։
  • 1985-1987 թթ. - աշխատել է Արտաշատի շրջանի Դիմիտրով գյուղի միջնակարգ դպրոցում որպես պատմության ուսուցիչ։
  • 1987-1991 թթ. - աշխատել է ՀԼԿԵՄ կենտկոմում որպես հրահանգիչ, սեկտորի վարիչ, այնուհետև՝ միջազգային հարաբերությունների և սփյուռքի հետ համագործակցության բաժնի վարիչի տեղակալ։
  • 1991-1996 թթ. - «Մարկ Ինտերնեյշնլ» ՍՊԸ (Մոսկվա) հիմնադիր տնօրեն։
  • 1996-2011 թթ. - «Մարկ Ինտերնեյշնլ» ՍՊԸ (Երևան) հիմնադիր տնօրեն։
  • 1997 թվականից - Հայաստանում Ուրուգվայի Արևելյան Հանրապետության պատվավոր հյուպատոս։
  • 2011 թ. հուլիսի 15-ին Հայաստանի Վարչապետի որոշմամբ նշանակվել է Հայաստանի սփյուռքի նախարարի տեղակալ[1]։
  • 2012 թ. օգոստոսի 28-ին Հայաստանի Վարչապետի որոշմամբ ազատվել է Հայաստանի սփյուռքի նախարարի տեղակալի պաշտոնից[2]։
  • 2014 թ. հուլիսի 7-ին Հայաստանի Վարչապետի որոշմամբ նշանակվել է Հայաստանի սփյուռքի նախարարի տեղակալ[3]։
  • 2014 թ. հոկտեմբերի 6-ին Հայաստանի Վարչապետի որոշմամբ ազատվել է Հայաստանի սփյուռքի նախարարի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն[4]։
  • 2014 թ. հոկտեմբերի 6-ին Հայաստանի վարչապետի որոշմամբ նշանակվել է Հայաստանի գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ[5]։

Անկուսակցական է։

Պարգևներ խմբագրել

  • Հայաստանի սփյուռքի նախարարության «Պողոս Նուբար» մեդալ (2013)։

Ընտանիք խմբագրել

Ամուսնացած է, ունի երկու զավակ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Ա. ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 29-ին.
  2. «Ա. ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 2-ին.
  3. «ԱՐՄԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 3-ին.
  4. «ԱՐՄԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 7-ին.
  5. «ԱՐՄԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 7-ին.