Սարգիս Խալաֆյան

հայ ազատամարտիկ

Սարգիս Լազարի Խալաֆյան (հունիսի 10, 1967(1967-06-10), Երևան, Հայկական ԽՍՀ - ապրիլի 4, 2016(2016-04-04), Թալիշ, Մարտակերտի շրջան, Արցախ), հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի և Ապրիլյան պատերազմի մասնակից։

Սարգիս Լազարի Խալաֆյան
հունիսի 10, 1967(1967-06-10) - ապրիլի 4, 2016(2016-04-04) (48 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ
Մահվան վայրԹալիշ, Մարտակերտի շրջան, Արցախ
ԿրթությունԵղիշե Չարենցի անվան թիվ 67 դպրոց (1984)
Պարգևներ

Կենսագրություն խմբագրել

Սարգիս Խալաֆյանը ծնվել է 1967 թվականի հունիսի 10-ին Երևանում։ 1974-1984 թվականներին սովորել է Եղիշե Չարենցի անվան թիվ 67 դպրոցում։ Ավարտելուց հետո սովորել է Երևանի թիվ 20 արհեստագործական ուսումնարանում՝ ստանալով խոհարարի մասնագիտություն։ 1985-1987 թվականներին ծառայել է ԽՍՀՄ Զինված ուժերում[1]։

Ամուսնացած էր, ունի 4 երեխա[1]։

Մարտական ուղի խմբագրել

1990-ականներին, որպես կամավորական մասնակցել է Արցախյան ազատամարտին[1]։

Զոհվել է 2016 թվականի ապրիլի 4-ին՝ մարտական գործողությունների ժամանակ, Արցախի Հանրապետության 6-րդ պաշտպանական շրջանի մարտական դիրքի պաշտպանության ժամանակ[1]։

Պարգևներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել