Ամիրյան փողոց (Երևան)

Երևանի փողոց
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ամիրյան (այլ կիրառումներ)

Ամիրյան փողոց, փողոց Երևանի Կենտրոն վարչական շրջանում։ Անվանվել է ի պատիվ հայ բոլշևիկ հեղափոխական, լրագրող, հրապարակախոս, Բաքվի 26 կոմիսարներից մեկի՝ Արսեն Ամիրյանի։

Ամիրյան փողոց
ՔաղաքԵրևան Երևան
Համայնք(ներ)Կենտրոն վարչական շրջան
Երկարություն900[1]
ՍկիզբՀանրապետության հրապարակ
ԱվարտՍարյան փողոց
Նախկին անվանումՆազարովսկայա Վռամշապուհի
Ամիրյան փողոց (Երևան)ը գտնվում է Հայաստանում
Ամիրյան փողոց (Երևան)
Ամիրյան փողոց (Երևան)ը գտնվում է Երևանում
Ամիրյան փողոց (Երևան)

Տվյալներ

խմբագրել

Սկսվում է Հանրապետության հրապարակից և ձգվում մինչև Սարյան փողոցը։ Հատում է Եզնիկ Կողբացու փողոցը, Մաշտոցի պողոտան և Խորեն Աբրահամյան փողոցը։ Ամիրյան փողոցից սկիզբ է առնում Զաքյան փողոցը, ավարտվում է Քոչինյան փողոցը։

Նախասովետական ժամանակաշրջանում կոչվում էր Նազարովսկայա փողոց։ 1918-ից 1921 կրել է ՀՅԴ հիմնադիրներից Քրիստափորի անունը։ Հայաստանի անկախանալուց հետո, 1990-ական թվականներին, փողոցը մի քանի տարի կոչվել է Վռամշապուհ արքայի անունով, այնուհետև կրկին ստացել է նախկին անվանումը։

Նշանակալի օբյեկտներ

խմբագրել

Ամիրյան 2 — Երևանի Ավետիք Իսահակյանի անվան գրադարանի նախկին շենքը։ 2010-ականներին քանդվել է, բացառությամբ ճակատային պատի մի մասի։

Ամիրյան 6 — Հռիփսիմյան օրիորդաց գիմնազիայի շենքը։ Կառուցվել է 1898 թվականին՝ Վասիլի Միրզոյանի նախագծով։ 1902-1905 թվականներին կառուցվել է երկրորդ հարկը և աջ կողմում ընդլայնվել։

Ամիրյան 9 — Եղիշե Չարենցի անվան թիվ 67 դպրոց։ Նախկինում նրա տեղում կանգնած էր Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, որը քանդվել է 1939 թվականին խորհրդային իշխանությունների հրամանով։

Ամիրյան 26 — Երևանի թատրոնի և կինոյի պետական ​​ինստիտուտ

Պատկերասրահ

խմբագրել

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Վ. Բելի, Ի. Բելայա-Բարսեղյան, Հայաստան. ճանապարհորդի հանրագիտարան, Երևան, ՀՍՀ գլխ. խմբ., 1990, 320 էջ (ռուսերեն), 107-րդ էջ (Երևանի կենտրոնի փողոցների երկարությունը)

Աղբյուրներ

խմբագրել