Գագիկ Շմավոնի Շմավոնյան (մայիսի 12, 1963(1963-05-12), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի պրոֆեսոր[1], տեխնիկական գիտությունների դոկտոր[2][3][4], «ՆանոՀայԹեք» նանոտեխնո­լո­գիա­կան ասո­ցիա­ցիա­յի հիմնադիր-նախագահ[5], նա­նոտեխ­նոլո­գիա­նե­րի բնագա­վառ­ի միջազգային փորձագետ, գյուտարար/նորարար, Zhejiang Jianhu Foreign Experts Development ընկերության ավագ խորհրդատու, Nanolabs ընկերության (Ֆիլիպիններ) խորհրդատու, «Եվրոպական համագործակցություն գիտության և տեխնոլոգիայի բնագավառում» կազմակերպության (COST), Մալթայի Գիտության և տեխնոլոգիաների խորհրդի, Կիպրոսի հետազոտությունների խթանման հիմնադրամի, Սերբիայի Հանրապետության գիտության հիմնադրամի և Հայաստանի Գիտության կոմիտեի փորձագետ, Աթենքի կրթության և գի­տության ինս­տի­տու­տի (ATINER), ԱՄՆ-ի Հայկական ընկերակցական միության (ASOF), ԱՄՆ-ի Հայ ֆիզիկոսների միջազգային ընկերության (ArmIPS), Սանկտ-Պետերբուրգի գիտ­նականների և դասախոսների միության (SPASS), ինչպես նաև միջազգային ամ­սագ­րերի խմբագրական խորհուրդների և միջազգային գի­տաժողովների կազմկոմիտեների անդամ[6]։

Գագիկ Շմավոնյան
Ծնվել էմայիսի 12, 1963(1963-05-12) (60 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ՄասնագիտությունՊրոֆեսոր, միջազգային փորձագետ նանոտեխնոլոգիայի բնագավառում
Ալմա մատերՀԱՊՀ (1985)
Գիտական աստիճանտեխնիկական գիտությունների դոկտոր
Ինչով է հայտնիՆանոտեխնոլոգիա, գրաֆին և երկչափ ատոմական նյութեր, գրաֆինային էլեկտրոնիկա
Կայքgagikshmavonyan.am

Կենսագրություն խմբագրել

Կրթություն խմբագրել

1970-1980 թթ․-ին գերազանցությամբ սովորել է Երևանի Եղիշե Չարենցի անվան միջնակարգ դպրոցում, 1980-1985 թթ․-ին՝ Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի հա­սա­րա­կա­կան մաս­նա­գի­տու­թյուն­­նե­րի ֆակուլտետում (տեխ­նիկական թարգմանիչ, անգլերեն լեզու, 1983-1985 թթ․), ասպիրանտուրայում (1985-1988 թթ․) և դոկտորանտուրայում (2006-2007 թթ․)։ 1996 թ․–ին ստացել է ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածուի, իսկ 2009 թ․-ին՝ տեխնիկական գիտությունների դոկտորի աստիճան։ Նրա դոկտո­րա­կան ատենա­խո­սու­­թյունը, որը բարձր է գնահատել ֆիզիկայի բնագավառում Նոբելյան մրցանակակիր Ժոռես Ալֆյորովի գիտական խումբը, ամբողջությամբ նանոտեխնոլոգիաներին նվիրված առա­ջին ատենախոսությունն է Հայաստանում։

Աշխատանքային գործունեություն խմբագրել

1985 թ․–ին աշխատել է «Ավիակոմպլեքս» ձեռնարկությունում որպես ճար­­տա­­րագետ, 1986-1991 թթ․-ին՝ պո­լիտեխնիկական ինստիտուտում որպես կրտսեր գի­տաշ­խա­տող, 1991-1997 թթ.-ին՝ ավագ գի­տաշ­խա­տող, 2004-2007 թթ․-ին՝ «Միկրոէլեկտրոնիկա և կեն­սա­բժշկա­կան սարքեր» ամ­բիո­նում`ասիս­տենտ, 2007-2017 թթ․–ին՝ դոցենտ, իսկ 2017 թ․-ից առ այսօր՝ պրոֆեսոր։

Հետդոկտորական հետազոտություն է իրականացրել Թայվանի ազգային համալսարանի էլեկտրաօպտիկական ճարտարա­գի­տու­թյան ինս­տի­­տուտի էլեկտրոնային ճարտարագիտության ամբիոնում՝ որպես միջազգային անկախ փորձագետ՝ իրականացնելով Agilent Technologies (ԱՄՆ) կազմակերպության արտադրական ծրագիրը Թայվանում (2001-2002 թթ․)։ Որպես հրավիրված դասախոս և պրոֆեսոր աշխատել է Մեծ Բրիտանիայի Հալի համալսարանի ճարտարագիտության ամբիոնում՝ համատեղ գիտական ծրագիր իրականացնելով Օքսֆորդի համալսարանի ֆիզիկայի դեպարտամենտի հետ (Հալ, 2000 թ․ և 2003 թ․), Իտալիայի Միլանի պոլիտեխնիկական համալսարանի ֆիզիկայի ամբիոնում (Քոմո, 2004-2005 թթ․), Գերմանիայի Բրեմենի համալսարանի ֆիզիկայի ամբիոնում (Բրեմեն, 2002 թ․ և 2006 թ․), Գերմանիայի Բեռլինի ազատ համալսարանի ֆիզիկայի ամբիոնում՝ Նոբելյան մրցանակակիր­ների լաբորատորիաներից մեկում (Բեռլին, 2011 թ․), Իռլանդիայի Դուբլինի համալսարանի Թրինիթի քոլեջի «Նանոկառուցվածքներ և նանոսարքեր» հետազոտական կենտրոնում (Դուբլին, 2012 թ․), Իսպանիայի Սանտյագո դե Կոմպոստելայի համալսարանի ֆիզիկական քիմիայի ամբիոնում (Սանտյագո դե Կոմպոստելա, 2013-2014 թթ․), Հունաստանի «Նանոգիտություն և նանոտեխնոլոգիա» ինստիտուտի «Դեմոկրիտոս» ազգային գիտահետազոտական կենտրոնում (Աթենք, 2017 թ․), Ֆրանսիայի Սերժի-Պոնտուազի համալսարանի ֆիզիկայի ամբիոնում (Սերժի-Պոնտուազ, Փարիզ, 2016-2017 թ․)` համատեղ գիտական ծրագիր իրականացնելով Փարիզի «Լուվ­ր» թանգարանի գիտահե­տա­զո­տա­կան լա­բո­րատորիայի, Φարիզի ֆիլհարմոնիայի և ֆրանսիական ատոմային էներգիայի գործա­կա­լու­թյան (Սաքլեյ) հետ, Գերմանիայի Տյուբինգենի համալ­սա­րանի «Կիրառական ֆիզիկա» ինստիտուտում (Տյուբինգեն, 2019 թ․)­:

Դասավանդել է Մեծ Բրիտանիայի Հալի համալսարանի ճարտարագիտության ամբիոնում (2003 թ.), Վրաստանի Բաթումիի Շոթա Ռուսթավելու անվան պետական համալսարանի ամառային դպրոցում (2014 թ․), Ֆրանսիայի Սերժի-Պոնտուազի համալսարանի ֆիզիկայի ամբիոնում (2017 թ.), Հունաստանի Կրետեի տեխնիկական համալսարանի քիմիայի ամբիոնում (2022 թ.) և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում (2004 թ․-ից առ այսօր)։

Գիտական հետազոտության ընթացքում հետազոտել է․

  • ավանդական և նոր կիսահաղորդիչները,
  • կիսահաղորդչային նանոկառուցվածքային օպտոէլեկտրոնային սարքերը,
  • երկչափ ատոմական նյութերը (գրաֆին և այլն),
  • նանոկառուցվածքները՝ նանոխողովակները (միապատ և բազմապատ), ֆուլերենները (միապատ և բազմապատ (նանոսոխ)), նանոլարերը, նանոշերտերը, նանոօղակները, նանոշղթաները, նանոհետքերը և այլն,
  • նանոհամաձուլվածքները,
  • ատոմական ծածկույթները,
  • ճկուն երկչափ սարքերը՝ դաշտային տրանզիստորները, սենսորները, արևային տարրերը և այլն։

Նա ներգրավված է ՆԱՏՕ-ի, ՄԱԿ-ի Արդյունաբերական զարգացման կազմակերպության, Philip Morris International կազմակերպության, Ժառանգության գիտության հիմնադրամի (Փարիզ, Ֆրանսիա), Քարիփլո հիմնադրամի (Իտալիա), Հայաստանի և Բելառուսի գիտական կոմիտեների կողմից ֆինանսավորվող գիտահետազոտական ծրագրերի ղեկավարման և խորհրդատվության աշխատանքներին։

2004 թ․-ին նա արժա­նա­ցել է ՆԱՏՕ-ի գիտական դրամաշնորհի, կազ­մա­վոր­ել նանո­տեխնո­լո­գիա­կան  գի­տա­հետազո­տա­կան խումբ, որը ՄԱԿ-ի արդյու­նա­բե­րու­թյան զարգաց­ման կազ­մակերպության Մա­քուր տեխ­նո­­լո­գիա­­նե­­րի բիզ­նես գա­ղա­փար­­ների (նորա­րա­րու­թյան) մրցույ­թում 2014 թ․-ին արժանացել է «Մաքուր տեխ­նո­լոգիաներ» մրցանակի, իսկ 2015 թ․-ին՝ «Մաքուր տեխ­նո­լոգիաների Օսկար» մրցա­նա­կի։ Այդ խմբի հի­ման վրա ստեղծվել է Հայաստանում առաջին նանո­տեխնո­լո­գիա­կան կազմակեր­պու­թյու­նը՝ «ՆանոՀայԹեք» ասո­ցիացիան։

Հեղի­նակ և հա­մա­հեղինակ է ազդեցության մեծ գործակից ունեցող պարբերականներում հրա­տա­րակ­ված ավե­լի քան 200 գիտական աշ­խա­տանք­ների, որոնք ներառում են 50 գիտա­կան հոդ­ված, 21 ար­տո­­նագիր (հայկական, իսպանական և ամերիկյան), 135 միջազգային և հանրապետական գի­տա­ժո­ղով­նե­րի զե­կույցների նյու­թե­ր, ինչպես նաև 3 ու­սում­նա­կան ձեռնարկ, 1 դասագիրք, 1 խնդրա­գիրք և 1 մենագրություն, ինչպիսիք են.

  • կի­սա­հա­ղոր­դիչների ֆիզիկային և նա­նո­տեխ­նոլոգիաներին նվիրված հայալեզու առաջին լայնածավալ խնդրա­­գիրքը (111 էջ),
  • նանո­տեխ­նո­լո­գիա­ներին (նանոէլեկտրոնիկային) նվիրված հայալեզու առաջին ու­սում­նա­կան ձեռ­նար­կը (224 էջ),
  • «Օպ­տի­կա­կան նանոսպեկտրոսկոպիա» եռ­հա­տոր անգլալեզու դասա­գիրքը (1128 էջ, De Gruyter հրա­­­տա­րակ­չություն), ուր եվրո­պա­կան ԲՈւՀ-երի ավատական ուսանողներին և մասնագետներին ա­ռա­ջին անգամ համակողմանի ներ­կա­յաց­վել է նանո­սպեկտ­րո­սկո­պիայի ոլորտը՝ նե­րա­ռելով էլեկտրա­դի­նա­միկայի հի­մունք­ներից մինչև նանոմետ­­րա­կան թույլ­տվու­թյամբ մանրազննման և սպեկտ­րո­սկո­պիական մեթոդ­ները։

Նա իր մշակած տեխնոլոգիայով 2013 թ․-ին Հայաստանում առաջին անգամ ստացել է աշխարհում ամենաբարակ և մեխանիկական ամենաամուր նյութը՝ գրաֆինը, իսկ հետո այլ երկչափ ատոմական նյութերը։ Իր մտահաղացմամբ Իսպանիայում նա մշակել է աշխարհում նմանակը չունեցող «Հարթակների (մակերևույթների) տրորման» տեխնոլոգիա)[7][8][9], որը հնարավորություն է տալիս ստանալ եզակի, նմանակը չունեցող՝ քվանտային կետերից բաղկացած նանոբծերով գրաֆինի և երկչափ ատոմական նյութերի շերտեր, նանոփոշի, նանոփոշու դիսպերսիա, նանոկառուցվածքներ, նանոծածկույթներ և նանոխառնուրդներ։ Այս ոչ ավանդական պարզ (միաքայլ), էժան (ամենաէժան (10-20 անգամ)), կարճատև (60 վրկ), էկոլոգիապես մաքուր և ունիվերսալ տեխնոլոգիան գերազանցել է Նոբելյան մրցանակակիներ Անդրեյ Գեյմի և Կոնստանտին Նովոսյոլովի մշակած առաջին, նմանատիպ՝ միկրոմեխանիկական շերտազատման տեխնոլոգիային։ Մշակված տեխնոլոգիան արտոնագրվել է Իսպանիայում (2016 թ․-ին) և ԱՄՆ-ում (2021 թ․-ին), իսկ տեխնոլոգիայի մասին տեղեկատվությունը զեկուցվել է տարբեր միջազգային գիտաժողովներում (ԱՄՆ, Ճապոնիա, Չինաստան, Իսպանիա, Նիդեռլանդներ, Չեխիա, Պորտուգալիա, Ռումինիա, Ֆրանսիա, Իտալիա, Արաբական Միացյալ Էմիրություններ, Թայլանդ, Ուկրաինա և այլն) և տեղ է գտել «Օպ­տի­կա­կան նանոսպեկտրոսկոպիա» եռ­հա­տոր անգլալեզու դասագրքում (De Gruyter հրա­­­տա­րակ­չություն)), ինչպես նաև հղում է կատարվել հայտնի «Գրաֆինի գիտություն՝ կիրառություն և արդյունաբերականացում» անգլալեզու ձեռնարկում։ Տեխնոլոգիան ստացել է «Մաքուր տեխ­նո­լոգիաների Օսկար» և ԱՐՓԱ ինստիտուտի նորարարական մրցանակներ։ Ներկայումս տեխնոլոգիայի հիման վրա պատրաստվել է գրա­ֆի­նի և երկչափ ատո­մա­կան նյութերի զանգ­վա­ծային ար­տա­դրության սարքավորման նախատիպը։ Վերջինիս հիման վրա հոսքային գիծ պատրատսելու և տեխնոլոգիան առևտրայնացնելու դեպքում մշակված տեխնոլոգիայով կկազմակերպվի էժան, որակյալ և բավականին մեծ մակերեսով գրաֆինի շերտերի և փոշու զանգվածային արտադրություն Հայաստանում և արտերկրում։ Արտադրված գրաֆինը և երկչափ նյութերը կարող են կիրառվել խելացի և ճկուն էլեկտրոնային երկչափ սարքերում, կենցաղային ապրանքներում ու խելացի սարքերում, բժշկությունում, տրանսպորտում, հագուստում և այլն։

Նա մեծ ներդրում ունի Հայաստանում ինչպես նանոտեխնոլոգիաների, այնպես էլ հետնանոտեխնոլոգիաների՝ «Նանոճարտարապետագիտություն» (նանոճարտարապետոնիկա, nanoarchitectonics) նոր ուղղության զարգացման գործում։ Նա Հայաստանում առաջինն է, ով իր ղեկավարած նանոտեխնոլոգիական խմբի հետ միասին «Մակերևույթների տրորման» տեխնոլոգիայով (առանց կիրառելու նանոչափային մխան)․

  • նանոտեխնոլոգիաների կիրառմամբ ստանում է երկչափ ատոմական նյութեր և պատրաստում երկչափ ատոմական սարքեր,
  • նանոճարտարապետոնիկայի կիրառմամբ՝ նանոստեղծման ու նանոչափային ինքնակազմավորման գործընթացների օգնությամբ ատոմների, մոլեկուլների և նանոնյութերի (նանոօբյեկտների) դիրքաշարժմամբ ստանում է բնության մեջ գոյություն չունեցող անհրաժեշտ նանոճարտարապետությամբ՝ ցանկալի նախագծով և նանոչափային ճշգրտությամբ ցանկացած նոր նանոկառուցվածք։ Արդյունքում, նա Հայաստանում հիմնադրեց աշխարհում դեռևս նոր զարգացող՝ «Նանոճարտարապետոնիկա» ուղղությունը։

Բացի այդ, նրան հաջողվել է Հայաստանում առաջին անգամ բարձր տեխնոլոգիաների՝ նանոտեխնոլոգիաների կիրառմամբ հա­մադրել գի­տու­թյունը և արվեստը։ Նա առաջիններից էր, ով ֆրան­սիա­ցի արվես­տա­գետ­ների և պրո­ֆե­սոր­ների հրա­վերով Ֆրանսիայում ձեռ­նա­մուխ եղավ իր մշակած տեխնոլոգիայով մշա­կու­թա­յին ժա­ռան­գության արժեքների պահպանման, ծե­րացման կան­խար­գել­մա­­նը և եր­կա­րա­կե­ցու­թյան ավելացմանը նպաս­տող գիտական փորձարկումների (խո­­նա­վու­թյուն, ջեր­­մաս­տիճան և այլն) ի­րա­կանացմանը։ Օրինակ՝ տար­բեր ազդեցություններից կանխարգելելու (կոռոզիա, բակտե­րիա­ներ) և ծերա­ցու­մից պահպանելու նպատակով նա ձեռ­նա­մուխ եղավ Փարիզի «Լուվր» թան­գա­րանի ազնիվ մե­տաղ­­նե­րից, կտա­վից, փղոսկ­րից, ճենապակուց, քարից, կերամիկայից, փայ­տից, թղթից, կտորից և այլ նյու­թերից պատ­րաստ­ված հնաոճ և արժեքավոր ցուցա­նմուշ­նե­րի (նկար­ներ, ար­ձան­ներ և այլն), Փարիզի ֆիլհարմոնիայի և երաժշտական թանգարանի երաժշտական գործիքների և Ստրասբուրգի տաճարի 200-ամյա տանիքի գրաֆինապատմանը՝ մեծացնելով մեխանիկական ամրու­թյունը՝ չվնա­­սե­լով դրանց ար­տա­քին տես­քը։

Նա հեղինակ և համահեղինակ է.

  • նոր սերնդի կիսահաղորդչային նանոկառուցվածքային օպտոէլեկտրոնային սարքերի նախագծմանը և պատրաստմանը, որոնք հաջողությամբ կիրառվել են տիեզերքում և արտադրությունում.
    • ֆոտոէլեկտրաքիմիական տարրեր,
    • արևային տարրեր,
    • ջեր­մա­ֆո­տո­վոլ­­տա­յին տարրեր,
    • պերովսկայթ արևային տարրեր,
    • միա­­հա­ճա­խա­կա­նա­յին կիսահաղորդչային լազերներ,
    • երկ­­հա­ճա­խա­կա­նա­յին կիսահաղորդչային լազերներ,
    • գերլայնա­շերտ կիսահաղորդչային օպտիկական ուժեղարարներ[10],
  • առաջին մեխանիկական գնդիկավոր մատիտի պատրաստմանը,
  • առաջին մեխանիկական գնդիկավոր նանոմատիտի պատրաստմանը,
  • երկչափ ատոմական նյութերի (գրաֆին, h-BN, MoS2, WS2, WSe2 և այլն), դրանց նանոկառուցվածքների և նանոհամաձուլվածքների (գրաֆին–նանոխողովակ, գրաֆին–նանոադամանդ, գրաֆին–ֆուլերեն և այլն) ստացմանը,
  • երկչափ ատոմական սարքերի (երկչափ դաշտային տրանզիստորներ և այլն) պատրաստմանը,
  • երեք նոր նանոերևույթի հայտնաբերմանը.
    • թեք ալի­քա­­տա­րում լա­զե­րային ճա­ռա­գայթված լույ­սի ուղղորդման երևույթ,
    • օպ­տիկական փոխ­ան­ջատ­ման երևույթը կիսահաղորդչային օպտիկական ուժեղարարում,
    • առանձ­նաց­ված սահմանափակման հետերոկա­ռուց­ված­­քա­յին շերտի երևույթ։

Նրա ղեկավարությամբ պաշտպանել են թեկ­նա­­­ծուա­կան ատե­­նա­խոսություններ։ Նա եղել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի և Երևանի պետական համալսարանի բակալավրիատի և մագիստրոսական ուսանողների ավարտական քննու­թյունների հանձ­­­­­նաժողովների նախագահ և անդամ, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ասպի­րանտ­­­­նե­րի ընդու­նե­լու­թյան քննություն­ների հանձ­­­­­նաժողովների նախագահ և անդամ, «Կիբեռնե­տի­կա» ֆակուլ­տե­տի գիտական խորհրդի, միջազգային գիտաժողովների կազմկոմիտեների և միջազգային գիտական ամսագրերի խմբագրական խորհուրդների ան­դամ, ինչպես նաև դոկ­տո­րա­կան և թեկ­նա­ծուա­կան ատենախոսու­թյուն­ների պաշ­տո­նական ընդ­դի­մա­խոս։

Զբաղվել է նաև հասարակական գործունեությամբ։ 1997-1998 թթ․-ին եղել է «Հայ ոսկերիչների միություն» միջազգային կազմա­կեր­պու­թյան ներ­կա­յա­ցու­ցի­չը Հայաստանում, 2000-2015 թթ․-ին՝ Սանկտ-Պետերբուրգի գիտնականների և դա­սա­խոս­ների միության ներկայացուցիչը Հայաստանում, 2004-2005 թթ․-ին՝ Հնդկաստանի Կալկաթայի հայկական քո­լեջի և մարդասիրական ակադեմիայի ներկայացուցիչը Հայաստանում, ինչպես նաև «Հայաստան-Մեծ Բրիտանիա» հասա­րա­կա­կան կազմակերպության պատաս­խա­նա­տու քար­տու­ղա­րը (1994-1996 թթ․), գիտության բաժնի վարիչը (1996-2001 թթ․) և ընկերության նախա­գահը (2001-2020 թթ․)։ Ներկայումս «ՆանոՀայԹեք» նանոտեխնո­լո­գիա­կան ասո­ցիա­ցիա­յի հիմնադիր-նախագահն է։

Մրցանակներ խմբագրել

  • Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ոսկե հուշամեդալ, հուլիսի 4, 2023 թ․
  • «Մաքուր տեխ­նո­լոգիաների Օսկար» նորարարության մրցանակ «Գրաֆինային ջեր­մա­ֆո­տո­վոլ­­տա­յին տարրեր» ծրագրի համար (Սան Ֆրանցիսկո, Սիլիկոնյան հովիտ, ԱՄՆ, նոյեմբեր, 2015 թ․)[11][12]։
  • ՄԱԿ-ի արդյունաբերության զարգացման կազմակերպության «Մաքուր տեխ­նո­լոգիաներ» նորարարության մրցանակ «Գրաֆին և գրաֆինե էլեկտրոնիկա» ծրագրի համար, Երևան, հոկտեմբեր, 2014 թ․։
  • ԱՐՓԱ ինստիտուտի նորարարության մրցանակ «Ոչ ավանդական, էժան, և պարզ տեխնոլոգիա մեծ չափերի գրաֆինի արտադրման համար» ծրագրի համար, Լոս Անջելես, ԱՄՆ, 2014 թ․։
  • ԱՐՓԱ ինստիտուտի նորարարության մրցանակ «Հետերոկառուցվածքային ջերմաֆոտովոլտային տարրեր» ծրագրի համար, Լոս Անջելես, ԱՄՆ, 2013 թ․։
  • Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի «2004-2005 թթ․-ին հրատարակված լավագույն գիտական աշխատություն» մրցանակ` նանոէլեկտրոնիկայի բնագավառում հրատարակած հոդվածների շարքի համար (2005 թ․)։

Անդամակցություն խմբագրել

  • «Եվ­րո­­պական համա­գոր­ծակ­ցու­­թյուն՝ գի­­­տու­­թյուն և տեխ­նոլոգիա» ըն­կե­­րու­թյան (COST) տարբեր ծրագրերի կառա­վար­ման խոր­հուրդներ, Բրյուսել, Բելգիա,
  • Հայկական ընկերակցական միություն (ASOF), Սան ֆրանցիսկո, Քալիֆորնիա, ԱՄՆ,
  • Հայ ֆիզիկոսների միջազգային ընկերություն (ArmIPS), ԱՄՆ,
  • ՀՀ հանրային խորհրդի «Գիտության, կրթության հարցերի» հանձնա­ժո­ղո­վ,
  • Ֆիզիկայի ինստիտուտ, Լոնդոն, Մեծ Բրիտանիա,
  • Ամերիկայի ֆիզիկոսների միություն (APS), Վաշինգտոն, ԱՄՆ,
  • Աթենքի Կրթության և գիտության ինստիտուտ (ATINER), Աթենք, Հունաստան,
  • Սանկտ Պետերբուրգի գիտնականների և դասախոսների միություն (SPASS), Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան։

Երկեր (ընտրովի) խմբագրել

  • Shmavonyan Gagik, Tran Tuan-Hoang, Cheshev Dmitry, Averkiev Andrey, Sheremet Evgeniya, Chapter 5.4. ''Nanospectroscopy of graphene and two-dimensional atomic materials and hybrid structures'', in Vol. 3: Applications in 3-volume Textbook ''Optical Nanospectroscopy: Fundamentals'' (1st Vol., 330 p.), Methods (2nd Vol., 330 p.), Applications (3rd Vol., 468 p.), pp. 401–439, Alfred J. Meixner, Monika Fleischer, Dieter P. Kern, Evgeniya Sheremet, Norman McMillan (Eds.), Textbook series, Publisher de Gruyter, 1128 pages, Berlin, Boston, December 31, 2022 (in English).
  • López-Quintela M.A., Shmavonyan G.Sh., Vázquez Vázquez C. Method for producing sheets of graphene, USPTO patent US 10,968,104 B2, Filing date: November 17, 2017, Date of patent: April 6, 2021.
  • López-Quintela M.A., Shmavonyan G.Sh., Vázquez Vázquez C. Method for producing sheets for graphene, Spanish patent ES2575711 B2, Nov. 3, 2016, WIPO patent WO/2016/107942 A1, July 7, 2016. EPO patent EP15875286.5, Nov. 22, 2017.
  • Shmavonyan G.Sh., Vázquez Vázquez C., López-Quintela M.A. Single-step rubbing method for mass production of large-size and defect-free two-dimensional material nanostripes, films and hybrid nanostructures on any substrate, Transl. Mater. Res., IOP Publishing, 4 (2), 025001, 2017.
  • Նանոէլեկտրոնային տարրեր և սարքեր, Ուսումնական ձեռնարկ, Պետրոսյան Օ. Հ., Շմավոնյան Գ. Շ., Վարդանյան Ա. Ա., Երևան։ ՀՊՃՀ հրատ., Ճարտարագետ, 326 էջ, 2017 թ․։
  • Նանոտեխնոլոգիաների հիմունքներ։ Ուսումնական ձեռնարկ, Շմավոնյան Գ. Շ., Երևան։ ՀՊՃՀ հրատ., Ճարտարագետ, 224 էջ, 2011 թ․։
  • Կիսահաղորդիչների ֆիզիկա, Խնդիրների ժողովածու, Իսպիրյան Ն. Պ., Շմավոնյան Գ. Շ., Երևան, ՀՊՃՀ հրատ., «Ճարտարագետ» 110 էջ, 2010 թ․։
  • Պինդմարմնային էլեկտրոնային և օպտոէլեկտրոնային նյութերի ու կառուցվածքների հետազոտման եղանակները։ Ուսումնական ձեռնարկ, Բունիաթյան Վ. Վ., Շմավոնյան Գ. Շ., Մարտիրոսյան Ն. Վ., Երևան։ ՀՊՃՀ հրատ., Ճարտարագետ, 418 էջ, 2005 թ․։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Учёный из Армении создал и запатентовал способ получения «материала будущего»». golosarmenii.am (ռուսերեն). Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 18-ին.
  2. «Հայ գիտնականն «ապագայի նյութ» ստանալու տնտեսող և էկոլոգիական միջոց է ստեղծել ու պատենտավորել». news.am. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 18-ին.
  3. Mediamax. «Cleantech. Բիզնես՝ մաքուր տեխնոլոգիաների օգնությամբ». iTel.am. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 18-ին.
  4. «ՊԱՐԳԵՎԱՏՐՈՒՄ՝ ՀԱՊՀ-Ի ՌԵԿՏՈՐԱՏԻ ՆԻՍՏՈՒՄ - Հայաստանի Ազգային Պոլիտեխնիկական Համալսարան». Հայաստանի Ազգային Պոլիտեխնիկական Համալսարան (ամերիկյան անգլերեն). 2015 թ․ դեկտեմբերի 8. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 18-ին.
  5. «Победителем Национального конкурса бизнес-идей в сфере чистых технологий в Армении стала компания Nano Hi». arka.am. Վերցված է 2018 թ․ հունվարի 27-ին.
  6. «Հայ գիտնականն «ապագայի նյութ» ստանալու տնտեսող և էկոլոգիական միջոց է ստեղծել ու պատենտավորել». news.am. Վերցված է 2018 թ․ հունվարի 27-ին.
  7. По нанотехнологии армянского учёного защитят шедевры Лувра(չաշխատող հղում)
  8. Gagik Shmavonyan
  9. «Arminfo: Подведены результаты Национального конкурса бизнес-идей - 2016 в сфере чистых технологий в Армении» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 27-ին.
  10. «Создан экономичный и экологичный способ получения «материала будущего»». ВСЛУХ.net. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 19-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 27-ին.
  11. «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՊՈԼԻՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ «ՆԱՆՈՀԱՅ» ԹԻՄԸ ԱՐԺԱՆԱՑԱՎ «ՄԱՔՈՒՐ» ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ «ՕՍԿԱՐ» ՄՐՑԱՆԱԿԻ - Հայաստանի Ազգային Պոլիտեխնիկական Համալսարան». Հայաստանի Ազգային Պոլիտեխնիկական Համալսարան (ամերիկյան անգլերեն). 2015 թ․ դեկտեմբերի 8. Վերցված է 2018 թ․ հունվարի 27-ին.(չաշխատող հղում)
  12. «Nano Hi wins Armenia's national Cleantech Business Ideas Competition 2015». arka.am. Վերցված է 2018 թ․ հունվարի 27-ին.

Արտաքին հղումներ խմբագրել