Ջուլիետա Բաբայան

հայ դերասան

Ջուլիետա Աբելի Բաբայան (փետրվարի 24, 1945(1945-02-24), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դերասանուհի, ՀՀ վաստակավոր արտիստ (2015)[1]։

Ջուլիետա Բաբայան
Ծնվել էփետրվարի 24, 1945(1945-02-24) (78 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունԵղիշե Չարենցի անվան թիվ 67 դպրոց (1962) և Հայկական պետական մանկավարժական համալսարան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Մասնագիտությունդերասանուհի
Պարգևներ և մրցանակներ
Հայաստանի վաստակավոր արտիստ

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1945 թվականին Երևանում։ 1962 թվականին ավարտել է Երևանի Եղիշե Չարենցի անվան թիվ 67 միջնակարգ դպրոցը[2], այնուհետև ընդունվել է Երևանի մանկավարժական ինստիտուտ՝ ռեժիսուրայի բաժին։ 1965 թվականից սկսում է աշխատել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնում, իսկ 1965-1990 թվականներին՝ «Հայֆիլմ» կինոստուդիայում[3]։

Ֆիլմագրություն խմբագրել

Թվական Ֆիլմ Դեր
1977 Քարե հովիտ Արև
1980 Խոշոր շահում Աշխենի ընկերուհի
1980 Թռիչքն սկսվում է երկրից օդանավակայանի
աշխատակցուհի
1984 Ջոն արքա -
1984 Մենք դեռ կհանդիպենք -
1985 Կապիտան Առաքել դրվագ
1986 Քանի դեռ ապրում ենք -
1987 Ճանապարհ դեպի Սասունցի Դավիթ դրվագ
1988 Արշակ Երկրորդ դրվագ
1988 Շնչառություն դրվագ
1990 Երջանկություն -
1991 Պատանդներ դրվագ
1993 Ընկեր Փանջունի -
1995 Անիծվածները դրվագ
2004 Իմ մեծ հայկական հարսանիք Բելլա
2006 Մեծ պատմություն փոքր քաղաքում դիահերձարանի
աշխատակից
2008 Աղջնակ Շուշա
2012 Կորած մոլորվածը Հայաստանում Թամարա

Ծանոթագրություններ խմբագրել