Ելոուսթոունի կալդերա (անգլ.՝ Yellowstone Caldera), հրաբխային կալդերա ԱՄՆ հյուսիս-արևմուտքում գտնվող Ելոուսթոուն ազգային պարկում։ BBC-ի «Հորիզոն» (անգլ.՝ Horizon) գիտա-հանրամատչելի վավերագրական սերիալում «գերհրաբուխ» եզրը օգտագործվելուց հետո Ելոուսթոունի կալդերան անվանում են նաև Ելոուսթոունի գերհրաբուխ։

Ելոուսթոունի կալդերա
Yellowstone Caldera
Ելոուսթոունի կալդերայի հյուսիսարևելյան հատվածը, երևում է Հեյդեն հովիտով հոսող Ելոուսթոուն գետը։
Տեսակկալդերա[1] և գերհրաբուխ
Երկիր ԱՄՆ
ՏեղադրությունԱՄՆ
Լեռնային համակարգԺայռոտ լեռներ
Ձևավորում640000 տարեկան
Վերջին ժայթքում70,000 տարի առաջ[2][3]
Բարձրություն (ԲԾՄ)2805[4] մ
ՀայտնաբերողԱՄՆ երկրագիտական ծառայություն
Սմիթսոնիան կոդ325010
Ելոուսթոունի կալդերա (ԱՄՆ)##
Ելոուսթոունի կալդերա (ԱՄՆ)
Պատկերներ Վիքիպահեստում

Կալդերան գտնվում է Վայոմինգ նահանգի հյուսիսարևմտյան մասում, որտեղ է ազգային պարկի մեծ մասը։ Կալդերան ձգվում է 72 կմ և ունի 55 կմ լայնություն։ Այս չափերը ճշտվել են ԱՄՆ երկրաբանական ծառայության 1960-1970 թվականների հետազոտությունների ընթացքում, որոնք ղեկավարել է Բոբ Քրիստիանսենը։ Արդյունքում հաստատվել է, որ կալդերան գրավում է ազգային պարկի տարածքի 1/3-ը[5]:

Դիրքը խմբագրել

Ելոուսթոունը Հավայան կղզիների նման գտնվում է հրաբխային տաք կետի վրա, որտեղ մանտիայի հալված ապարները հոսում և շարժվում են վերև, դեպի երկրակեղև։ Այժմ Ելոուսթոունի տաք կետը ծածկված է Ելոուսթոունի սարահարթով, իսկ առաջ նրա հրաբխային ժայթքումների արդյունքում ստեղծվել է Սնեյք գետի ցածրավայրի արևելյան հատվածը (Ելոուսթոունից արևմուտք)։ Տաք կետի դիտվող շարժումը դեպի արևելք ու հյուսիս-արևելք է, իսկ Հյուսիս-ամերիկյան սալաքարը շարժվում է արևմուտք ու հարավ-արևմուտք, դեպի տաք կետի «հատակը»[6]։

Գերհրաբուխի կազմությունը խմբագրել

 
Ելոուսթոունի գերհրաբուխի կազմությունը

Ելոուսթոունի գերհրաբուխի խառնարանի փլուզվածքները հայտնաբերվել են միայն 1960-ական թվականներին, տիեզերքից լուսանկարելու միջոցով։ Պարզվել է, որ խառնարանի տակ մինչ այժմ պահպանվել է մագմայի հսկայական պարկ, որի խորությունը 8000 մ է։ Հալվածքի ջերմաստիճանը կենտրոնում 800 °C է, սա հերիքում է հիդրոթերմալ հանքավայրերի աղբյուրները տաքացնելուն, երկրի մակերես բարձրացնելուն ջրային գոլորշիները, ծծմբաջրածինն ու ածխաթթուն[7]։

Ելոուսթոունի սնուցումը ապահովում է հսկայական պլյումը՝ մինչև 1600 °C տաքացած մանտիայի պինդ ապարների ուղղահայաց հոսքը։ Երկրի մակերևույթին մոտ պլյումը հալվելով վերածվում է մագմայի, որն էլ նպաստում է ջրաբուխների և ցեխային կաթսաների առաջացմանը։Կտրվածքում պլյումը 660 կիլոմետրանոց սյուն է կողային փքվածքներով, որը վերևում լայնանում է, ստանալով ձագարի տեսք։ Վերին երկու ճյ

ուղավորումները գտնվում են անմիջապես ազգային պարկի տարածքի տակ, նրանք ստեղծում են մագմայի խոռոչ (խորությունը՝ 8-16 կմ Երկրի մակերևույթից ներքև)։ Միլիոնավոր տարիների ընթացքում Հյուսիս-ամերիկյան մայրցամաքային սալը շարժվել է դեպի պլյումը, իսկ դա ստեղծել է նոր կալդերաներ, որոնք նոր ժայթքումներ էին առաջացնում[8]։

Գերհրաբխի հսկայական ժայթքում խմբագրել

Ելոուսթոունի երեք հսկայական ժայթքումներից առաջինը եղել է 2,1 մլն տարի առաջ։ Այդ ժամանակ հրաբխային նետումները բարձրացել են 50 կմ՝ մինչև ստրատոսֆերայի վերին սահմանը։ Քանդվել են լեռնաշղթաները, հրաբխային մոխիրը ծածկել է Հյուսիսային Ամերիկայի տարածքի քառորդը։ Նման մասշտաբի այլ համաղետ չի եղել մարդկության ողջ պատմության ընթացքում։ Համեմատելու համար՝ նոր ժամանակների ամենամեծ աղետը ինդոնեզական Տամբոր հրաբխի ժայթքումն է, որի ժամանակ 160 կմ³ ապար է դուրս նետվել ընդերքից, որը 15 անգամ քիչ է Ելոուսթոունյան առաջին ժայթքումի արտանետումից, որը 2500 կմ³ էր[9]։ Գերհրաբուխի երկրորդ ժայթքումը տեղի է ունեցել 1,27 մլն տարի առաջ, որի ընթացքում արտանետվել է ընդամենը 280 կմ³ ապար։ Երրորդ ժայթքումը տեղի է ունեցել 640000 տարի առաջ և կրկնակի թույլ է եղել, քան առաջինը։ Բայց դա էլ է հերիքել, որ հրաբխի գագաթը քանդվի, և առաջանա 150 կմ տրամագծով կալդերա[7]։ Հսկայական ժայթքումի հավանականությունը գիտնականների կողմից գնահատվում է տարվա մեջ 0,00014 %։ Նման հաշվարկները հենվում են ժայթքումների միջև նախկին երկու ժամանակահատվածների վրա, բայց գիտնականները ասում են, որ նման երկրաբանական զարգացումները կանոնավոր չեն տեղի ունենում և կանխատեսել դրանք հնարավոր չէ[10]։

Ժայթքումները վերջին 17 մլն տարվա ընթացքում խմբագրել

 
Ելոուսթոունի տաք կետի շարժը վերջին 17 մլն տարիների ընթացքում
Վերջին 17 մլն տարիների ընթացքում Յելոունսթոնյան տակ կետ կատարել է բազմաթիվ ուժգին և ոչ այդքան բազալտային լավայի ժայթքումներ։ Այդ ժայթքումների արդյունքում նախկին լեռնային տարածքը վերածվել է Սնեյք գետի ցածրավայրի։ Մոտ տասը այդպիսի ժայթքումներ այնքան ուժեղ են եղել, որ գնահատվում են որպես գեր ժայթքումներ։ Հրաբխային ժայթքումը հաճախ հանգեցնում է մագմայի ստորգետնյա պահոցի դատարկման, որը իր հերթին կարող է առաջացնել վերևում գտնվող ապարների փլուզման, որից առաջանում է երկրաբանական նստեցում՝ կալդերա։ Գերժայթքումներից առաջացած կալդերաների մակերեսները կարող են մի քանի տասնյակից մինչև մի քանի հարյուր կմ2 լինել, և կարող են լեռնային զանգվածների կործանման պատճառ հանդիսանալ։

Կալդերայի գտնված ամենահին հատվածը Նևադա և Օրեգոն նահանգների սահմանագծում Մաքդերմիթ բնակավայրի մոտ է։ Կալդերայի առավել երիտասարդ մնացորդներ են սկսում Նևադայի և Օրեգոնի սահմանից, Սնեյք գետի ցածրավայրից և վերջանում են Ելոուսթոունյան սարահարթում։ Դրանցից մեկը Բրունո-Ջարբիջի կալդերան է հարավային Այդահոյում, որը ձևավորվել է 10-12 մլն տարի առաջ։ Նրա արտանետած մոխիրը տարածվել է 1600 կմ դեպի Նեբրասկա, և սպանել այնտեղ բնակվող հազարավոր ռնգեղջյուրների, ուղտերի և այլ կենդանիների։ Այդ տարածքումէ գտնվում Էշֆոլ Ֆոսիլ Բեդս պետական պատմական պարկը։ Վերջին 17 մլն տարիների ընթացքում Ելոուսթոունյան տակ կետից 142 կամ ավել ժայթքում է տեղի ունեցել, որոնք ձևավորել են ներկայիս կալդերան[11][12]։

Երկրաշարժեր խմբագրել

 
Ելոուսթոունի ազգային պարկում եղած երկրաշարժերի քանակի գրաֆիկը (1973 - 2014)[13]

Տարածաշրջանի հրաբխային և տեկտոնական բնույթի պատճառով Ելոուսթոունի կալդերայի տարածքում տարեկան կտրվածքով 1000-2000 երկրաշարժ է տեղի ունենում։ Դրանց մեծ մասը համեմատաբար թույլ են։ Հաճախ կարճ ժամանակահատվածում բազմաթիվ երկրաշարժեր են գրանցվում, որոնք բնութագրվում են, որպես «երկրաշարժերի ամբոխ» (անգլ.՝ Earthquake swarm1985 թվականին մի քանի ամսվա ընթացքում 3000-ից ավել երկրաշարժ է գրանցվել։ 70 այդպիսի երկրաշարժի շարքեր են գրանցվել 1983-2008 թվականների ընթացքում։ ԱՄՆ երկրաբանական ծառայությունը գտնում է, որ այդ շարքերը արդյունք են արդեն գոյություն ունեցող երկրաբանական վիճակի, այլ ոչ թե մագմայի և հիդրոթերմինալ հոսքերի նոր սահքի հետևանք են[14][15]։

2008 թվականի դեկտեմբերին և 2009 թվականի հունվար ամիսներին ավելի քան 500 երկրաշարժ է եղել Ելոուսթոուն լճի հյուսիսարևմտյան հատվածի տակ, որոնցից ամենաուժեղը 3․9 բալ էր[15][16]։ Վերջին խումբը սկսել է 2011 թվականին Հայիթիի երկրաշարժից հետո, և Չիլիի երկրաշարժից առաջ։ 2010 թվականի հունվարի 17-ից փետրվարի 1-ը ընկած ժամանակահատվածում 1620 երկրաշարժ է եղել, որոնցից ամենախոշորը եղել է հունվարի 21-ին 11:16 տեղական ժամանակով՝ 3,8 բալ ուժգնությամբ[15][16]։ Այս երկրաշարժերի շարքը հասել է ֆոնային իր առավելագույն կետին փետրվարի 21-ին։ 1980 թվականից սկսած Ելոուսթոունի գրանցված ամենաուժեղ երկրաշարժը եղել է 2014 թվականի մարտի 30-ին ժամը 6:34 տեղական ժամով, 4,8 բալ ուժգնությամբ[17]։

Մշակույթում խմբագրել

  • Ելոուսթոունի կալդերայի ենթադրական ժայթքումն է ցույց տրված ֆիլմ աղետ «2012»ում։
  • Ելոուսթոունի կալդերայի ենթադրական ժայթքումն ու նրա հետևանքներն են նկարագրված հոլանդացի ռոք երաժիշտ Արիեն Լուկասենի «Yellowstone Memorial Day» երգում։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. "Yellowstone". Global Volcanism Program. Smithsonian Institution. Retrieved December 31, 2008.
  2. Lowenstern, Jacob. «Steam Explosions, Earthquakes, and Volcanic Eruptions—What's in Yellowstone's Future?». USGS. U.S. Geological Survey. Վերցված է 2015 թ․ ապրիլի 24-ին.
  3. «Questions About Yellowstone Volcanic History». USGS. U.S. Geological Survey. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 5-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 24-ին.
  4. USGS. «Yellowstone Volcano Observatory». United States Geological Survey.
  5. Ауф дем Кампе, 2013, էջ 48
  6. «Yellowstone Caldera, Wyoming - USGS». Cascade Volcano Observatory. United States Geological Survey. 2003 թ․ հունվարի 22. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 13-ին. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 30-ին.
  7. 7,0 7,1 Ауф дем Кампе, 2013, էջ 49
  8. Ауф дем Кампе, 2013, էջ 51
  9. Ауф дем Кампе, 2013, էջ 48—49
  10. «Earthquake rattles Yellowstone National Park». Վերցված է 2015 թ․ մայիսի 22-ին.
  11. Breining, Greg, Super Volcano: The Ticking Time Bomb beneath Yellowstone National Park (St. Paul, MN: Voyageur Press, 2007)
  12. Yellowstone Volcanic Hazards, USGS. Volcanoes.usgs.gov (March 1, 2012). Retrieved on December 31, 2013.
  13. «Yellowstone National Park Earthquake listings». Վերցված է 2013 թ․ ապրիլի 20-ին.
  14. «Yellowstone Earthquake Swarms». Yellowstone Volcano Observatory. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 3-ին. Վերցված է 2009 թ․ հունվարի 1-ին.
  15. 15,0 15,1 15,2 «January 2010 Yellowstone Seismicity Summary». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 8-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 1-ին.
  16. 16,0 16,1 Johnson, Kirk (2010 թ․ հունվարի 31). «Hundreds of Quakes Are Rattling Yellowstone». The New York Times. Վերցված է 2014 թ․ հունվարի 23-ին.
  17. Zuckerman, Laura. «Yellowstone National Park rattled by largest earthquake in 34 years». Reuters. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 31-ին.

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ելոուսթոունի կալդերա» հոդվածին։