«Եթե…» (անգլ.՝ If), անգլիացի գրող, Նոբելյան մրցանակի դափնեկիր՝ Ջոզեֆ Ռեդյարդ Քիպլինգի (1865-1936 թթ..) ամենահայտնի բանաստեղծություններից մեկը։ Բանաստեղծությունը գրվել է 1895 թվականին[1] և նվիրված է շոտլանդացի գաղութատիրական քաղաքական գործիչ Լինդեր Ստար Ջեյմսոնին[2]։ Բանաստեղծությունը համարվում է Վիկտորյական դարաշրջանի գրական ստոիցիզմի դասական օրինակ[3]։ Այն առաջին անգամ հրատարակվել է 1910թ[1]։ Կիպլինգի «Պարգևներ և փերիներ» գրքի (հեքիաթների և բանաստեղծությունների ժողովածու), «Եղբայր՝ քառակուսի կոշիկներ» գլխում՝ ներկայացնելով որպես հեղինակի պատգամը իր որդուն՝ Ջոնին։ Այդ ժամանակ Քիփլինգն արդեն գրական աշխարհում ճանաչված ու մեծ փառքի հասած հաղինակներից էր, Նոբելյան մրցանակ շահած աշխարհի բոլոր գրողներից ամենաերիտասարդը[4]։

Եթե
անգլ.՝ If—
Տեսակբանաստեղծություն
Ժանրլիրիկա
Ձևբանաստեղծություն
ՀեղինակՌեդյարդ Քիփլինգ
Բնագիր լեզուանգլերեն
Գրվել է1895
Հրատարակվել է1910
 If—

«Եթե...»-ն հեղինակի լավագույն և միաժամանակ ամենաշատ թարգմանված գործերից է[4]։ Թարգմանվել է ֆրանսերեն, գերմաներեն,իսպաներեն, ռուսերեն և աշխարհի շատ այլ լեզուներով։ Հայերեն թարգմանվել է տարբեր հեղինակների կողմից՝ Մուշեղ Իշխան, Սամվել Մկրտչյան, Վլադիմիր Գասպարյան, Լևոն Շանթ, Վահան Հովհաննիսյան, Խորեն Գասպարյան, Ռուբեն Թարումյանի։

1995 թվականի Բի-բի-սի-ի կողմից անցկացված հարցումների արդյունքը ցույց է տվել, որ այն հանդիսանումը անգլիական ամենասիրված բանաստեղծությունը[5]։

Ստեղծման պատմութուն խմբագրել

1937 թվականի հրատարակված իր հետմահու ինքնակենսագրության մեջ Կիպլինգը պատմում է, որ այդ բանաստեղծությունը գրել է Լինդեր Ջեյմսոնի անձից տպավորված լինելով, որը 1895 թվականին ղեկավարում էր Բուրերի դեմ բրիտանական ռազմարշավը[2]։ Չնայած ռազմարշավը ձախողվեց, արդյունքում բերելով Անգլո-բուրական պատերազմ, սակայն բրիտանական մամուլը ներկայացնում էր Ջեյմսոնին որպես անձնուրաց հերոս, իսկ պարտությունը որպես Բրիտանիայի հաղթանակ։

«Եթե...» բանաստեղծությունը փորագրվել է պղնձե սալիկի վրա և տեղադրվել Սըր Էռնեստ Շեքլտոնի «Քվեստ» (անգլ. Quest) էքսպեդիցիոն նավի տախտակամածի վրա[6]։

Հատված բանաստեղծությունից խմբագրել

 

Թե չկորցնես գլուխը քո գլխակորույս մարդկանց մեջ,
Երբ որ շուրջդ խուճապահար՝ մեղք են բարդում քեզ վրա,
Կհավատաս թե ինքդ քեզ, երբ կասկածում են անվերջ,
Եվ անսալով կասկածներին' թե կգործես անվարան,
Թե կարող ես հար սպասել, բայց չհոգնել, չփլվել,
Կամ զրպարտված լինելով միշտ՝ չզրպարտել երբևէ,
Ատելության թիրախ դարձած՝ ատելության չտրվել
Եվ ցույց չտալ, թե լավն ես շատ կամ իմաստուն ես եղել

- թարգմանիչ՝ Խորեն Գասպարյան[7]
 

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «If by Rudyard Kipling : If, poem by Rudyard Kipling : Poems 007». web.archive.org. 2017 թ․ փետրվարի 10. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 10-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 19-ին.
  2. 2,0 2,1 Kipling, Rudyard (1991). "Something of Myself."Cambridge:. Cambridge: Cambridge UP. էջ 111.
  3. GradeSaver. «Rudyard Kipling: Poems "If-" Summary and Analysis | GradeSaver». www.gradesaver.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 19-ին.
  4. 4,0 4,1 «ՄԻ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅԱՆ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ». Գրական Թերթ. 2014 թ․ հունվարի 1. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 19-ին.
  5. Jones, Griff Rhys (19 Sept. 1996). The Nation's Favourite Poem. BBC Books; 1st. Edition. ISBN 0563387823.
  6. Карнеги Д. V. Главные предпосылки успеха публичного выступления // Ораторское искусство и оказание влияния на деловых партнеров. — 1926-1931.
  7. ՌԱԴՅԱՐԴ ՔԻՓԼԻՆԳ | Եթե

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եթե (բանաստեղծություն)» հոդվածին։