Սամվել Մկրտչյան (թարգմանիչ)
հայ խմբագիր, թարգմանիչ
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Մկրտչյան ազգանունով այլ մարդկանց մասին։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սամվել Մկրտչյան (այլ կիրառումներ)
Սամվել Սուրենի Մկրտչյան (փետրվարի 25, 1959 կամ հուլիսի 2, 1959[1], Թալին, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - դեկտեմբերի 7, 2014, Երևան, Հայաստան), հայ թարգմանիչ, գրող, խմբագիր։
Սամվել Մկրտչյան | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 25, 1959 կամ հուլիսի 2, 1959[1] |
Ծննդավայր | Թալին, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | դեկտեմբերի 7, 2014 (55 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայաստան |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Կրթություն | Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարան (1983) |
Մասնագիտություն | թարգմանիչ, խմբագիր և գրող |
Աշխատավայր | Առավոտ և Գրական թերթ |
Ամուսին | Նաիրա Զոհրաբյան |
Կայք | samvelmkrtchyan.am |
Կենսագրություն
խմբագրելՍամվել Մկրտչյանը ծնվել է 1959 թվականին։ Ավարտել է Լենինականի (այժմ՝ Գյումրի) թիվ 20 միջնակարգ դպրոցը, այնուհետև՝ Վ․ Բրյուսովի անվան համալսարանը (1983)։ Աշխատել է «Աստղիկ» հանդեսում, ինչպես նաև «Անդրադարձ», «Ար», «Առավոտ», «Գրական թերթ» պարբերականներում։ Հայաստանում և արտերկրում տպագրել է բազմաթիվ հրապարակախոսական հոդվածներ, բանաստեղծություններ, պատմվածքներ, նաև թարգմանել է բազմաթիվ գրքեր։ 2002-2014 թվականներին եղել է «Արտասահմանյան գրականություն» թարգմանական եռամսյա հանդեսի գլխավոր խմբագիրը։
Հայաստանի գրողների միության անդամ էր 1995 թվականից։ «Կանթեղ» մրցանակի դափնեկիր է։
Անգլերենից հայերեն թարգմանությունների մատենագիտություն
խմբագրելԱյս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում |
- Շեքսպիր, Երկեր (Սոնետներ, Վեներա և Ադոնիս, Սիրուհու տրտունջը), ԵՊՀ, Երևան, 1991։
- Թ. Ս. Էլիոթ, Մեռյալ երկիր, «Ապոլոն», Ե., 1991։
- Վիլյամ Սարոյան, Իմ անունն է Սարոյան, «Նաիրի», Ե., 1992։
- Լուիս Քերոլ, Ալիսը Հրաշքների աշխարհում և Ալիսը հայելու աշխարհում։ (Չափածո), Սամսոն հրատարակչություն, 1994։
- Ռեդյարդ Քիփլինգ, Պատմվածքներ հենց այնպես։ (Չափածո), Սամսոն հրատարակչություն, 1995։
- Անգլիական և ամերիկյան պոեզիա, «Նոր-Դար», Ե., 1998։
- Վիլյամ Ֆոլքներ, Արջը, «Նաիրի», Ե., 1992։
- Վիլյամ Ֆոլքներ, Աբիսողո՜մ, Աբիսողո՜մ, «Վան Արյան», Ե., 2001։
- Հերման Մելվիլ, Պատմվածքներ, «Վան Արյան», Ե., 2001։
- Թ. Ս. Էլիոթ, Քերթվածներ, Հեղինակային հրատարակություն, Ե., 2004։
- Շեքսպիր, Սոնետներ, Հեղինակային հրատարակություն, Ե., 2004։
- Շեքսպիր, Լուկրեցիայի պատվազրկումը, ՀԳՄ հրատարակություն, Ե., 2003։
- Վիլյամ Միքայելյան, Հին լեզու, «Տիգրան Մեծ», Ե., 2005։
- Սամվել Մկրտչյան. Թարգմանություններ (2 հատորով), Ե., Հեղինակային հրատարակություն, Ե., 2009։
- Կ. Հովհաննիսյան, Գերդաստան ստվերաց, Տիգրան Մեծ, Ե., 2012։
- Ջեյմս Ջոյս, Ուլիսես, Հեղինակային հրատարակություն, Ե., 2012։
- Լենըրդ Քոհեն, Երգեր սիրո և ատելության, Հեղինակային հրատարակություն, Ե., 2013
- Չարլզ Բուքովսկի, Ամբոխի հանճարը և այլ բանաստեղծություններ, Հեղինակային հրատարակություն, Ե., 2013։
- Շեքսպիր, Սոնետներ, պոեմներ, բանաստեղծություններ, Հեղինակային հրատարակություն, Ե., 2013։
- Թ. Ս. Էլիոթ, Չորս կվարտետ, Հեղինակային հրատարակություն, Ե., 2013։
Հայերենից անգլերեն թարգմանությունների մատենագիտություն
խմբագրել- Selected Armenian Poets. Samson Publishers, Yerevan, 1991.
- Shoushig Dansabedian, Collected Poems. Yerevan, Nor-Dar Publishers, 1999.
- Ruben Angaladyan, Essays, Yerevan, 1995.
- Vahe Armen, Scream and Other Poems. Van Arian Publishers, Yerevan, 2000.
- Modern Eastern Armenian Poets. Nairi Publishers, Yerevan, 2004.
- Yeghishe Charents, 40 Poems. Charents Memorial House, Yerevan, 2012.