Եգիպտահայ գաղութը մշակութային աշխույժ կյանք է ունեցել, անմիջական շփումը Եվրոպայի հետ նպաստել է հայ արվեստագետների գեղարվեստական մակարդակի բարձրացմանը։

Ալեքսանդր Սարուխան (1898-1977)

Եգիպտահայերի արվեստի տարածումը խմբագրել

1944 թվականից Կահիրեում և Ալեքսանդրիայում կազմակերպվել են ցուցահանդեսներ, վարպետությամբ աչքի են ընկել ավագ սերնդի գեղանկարիչներ Երվանդ Դեմիրճյանը, Պարույր Պարտիզպանյանը, Գրիգոր Մկրտչյանը, Հովիվյանը, Տիրան Կարապետյանը։ Ալեքսանդր Սարուխանը երգիծանկարչության հիմնադիրն է Եգիպտոսում։ Մերձավոր Արևելքում լայնորեն տարածված նրա ծաղրանկարներն առանձնանում են ասելիքի սրությամբ և կատարման ուրույն հատկանիշներով։ Հեղինակ է «Այս պատերազմը» (1945), «Մենք մեր ակնոցով» (1962) և այլ երգիծանկարների ժողովածուների։ Նրա 40 հազարից ավելի գործեր տպագրվել են տարբեր երկրների մամուլում։ Սարուխանին աշակերտել է Ֆրանսիայում ճանաչված ծաղրանկարիչ էդմոն Քիրազը (Քիրազյան)։

Տարբերվող արվեստը խմբագրել

Իրենց արվեստի որոշակի ինքնատիպությամբ առանձնանում են նաև միջին սերնդի նկարիչներ Աշոտ Զորյանը, Բյուզանդ Կոջամանյանը, Սիմոն Սամսոնյանը (վերջին երկուսը հետագայում բնակվել են ԱՄՆ-ում), Համբարձումյանը, Արտե (Արտեմիս) Թոփալյանը, Շուշան Եգոյանը։ Ստեղծագործ, կյանքը Եգիպտոսում է սկսել Հակոբ Հակոբյանը (1962 թվականին հայրենադարձել է), պատկերել է թշվառ մարդկանց, ստեղծել նատյուրմորտներ («Կինը խոհանոցում», 1959, «Սխտորներ», 1961, «Վիշտ», 1961, և այլն)։ Նկարիչ, արվեստաբան, մանկավարժ Օննիկ Ավետիսյանն ազգային թեմաներով ստեղծել է «Եղերամայրեր» (1946), «Հայկական պար», «Անթիլիաս» և այլ գործեր, որոնք առանձնանում են ընդգծված ծավալներով, հնչեղ գույներով, գծանկարի ամուր կառուցվածքով։ Հրատարակել է նաև «Փորձ մը հայ տպագրական տառերու բարեփոխութեան եւ արդիականացման» (1946) գիրքը։ Նրա «Հայ նկարիչներ և քանդակագործներ» (ֆրանսերեն, 1959) գիրքը եզակի ներդրում է հայ կերպարվեստագիտության մեջ։ Եգիպտահայ արվեստագետների նոր սերնդի ներկայացուցիչներից են Ջեկ Փափազյանը, Ավետիսյանը, էլիս Վարթումյանը, Վարդապետյանը, Արմենուհի ժամկոչյանը և ուրիշներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։