Ալեքսանդր Սարուխան

հայ ծաղրանկարիչ, կոմքիսների հեղինակ, նկարիչ
Այս հոդվածը նկարիչ Ալեքսանդր Սարուխանի մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Սարուխան (այլ կիրառումներ)։

Ալեքսանդր Հակոբի Սարուխան (հոկտեմբերի 1, 1898(1898-10-01) կամ 1898, Ռուսական կայսրություն - հունվարի 1, 1977(1977-01-01)[1] կամ 1977, Կահիրե, Եգիպտոս[2]), հայ գրաֆիկ, հրապարակախոս և հասարակական գործիչ։

Ալեքսանդր Սարուխան
Ի ծնեԱլեքսանդր Հակոբի Սարուխան
Ծնվել էհոկտեմբերի 1, 1898(1898-10-01) կամ 1898
ԾննդավայրԱրտանուջ ավան
Վախճանվել էհունվարի 1, 1977(1977-01-01)[1] կամ 1977
Մահվան վայրԿահիրե, (Եգիպտոս)
Ազգությունհայ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  Օսմանյան կայսրություն և  Եգիպտոս
Մասնագիտությունկոմիքսների հեղինակ, ծաղրանկարիչ և նկարիչ
 Alexander Sarukhan Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ալեքսանդր Սարուխանը (Սարուխանյան), ծնվել է 1898 թվականին Բաթումի մարզի Արտանուջ ավանում (Ռուսական կայսրություն)։ Երկու տարի անց հայրը՝ Հակոբ Սարուխանյանը, ընտանիքով տեղափոխվում է Բաթում։ Յոթը տարեկանից Ալեքսանդրը գնում է քաղաքի ռուսական դպրոց։ Նա փոքր հասակից նյութեր է քաղել շրջապատից, նկարել դրա ծիծաղաշարժ կոմերը և արժանացել ուսուցիչների դրվատանքին։

1909 թվականին Հակոբ Սարուխանյանն իր ընտանիքով տեղափոխվում է Կ.Պոլիս։ Այստեղ Ալեքսանդրն իր կրտսեր եղբոր հետ ընդունվում է Մխիթարյան միաբանություն վարժարան, որը կատարյալ կրթություն էր տալիս։ 1910-1912 թվականներին՝ Պոլսում բնակվելու սկզբնական շրջանում, Սարուխան եղբայրները տանը պատրասում են չորս էջանոց «Ղուղիկո» շաբաթաթերթը, ամբողջովին ձեռագիր։ Լևոնը գրում էր հոդվածներ, խմբագրում, իսկ Ալեքսանդրը նկարում էր ծաղրանկարները։ Հետագայում՝ Մեծ Եղեռնի տարիներին, հակաթուրքական ուղղվածություն ունեցող այս ձեռագիր շաբաթաթերթը եղբայրներն այրեցին։ Եղբայրների այս փորձը տևեց 2 տարի և ընդհատվեց, քանի որ 1912 թվականին հայրը որոշեց Բաթում վերադառնալ՝ առևտրական ծրագրերի ձախողման պատճառով։ Եղբայրները մնացին Պոլսում՝ ուսումը շարունակելու։

1915 թվականին Սարուխանն ավարտում է վարժարանը։ Սարուխան եղբայրները ուսուցիչների և մի խումբ աշակերտների հետ ապաստանեցին Մխիթարյան վարժարանում, որը վայելում էր Թուրքիայի դաշնակից Ավստրիայի հովանավորությունը։ Վարժարանում լինելու տարիներին եղբայրներն այնքան գիտելիք էին ձեռք բերել, որ բացակա ուսուցիչների փոխարեն դասավանդում էին մաթեմատիկա, աշխարհագրություն, գծագրություն, ֆրանսերեն, թուրքերեն։ Ուսումնառության ընթացքում նրանք թերթ հրատարակելու ևս մեկ փորձ ձեռնարկեցին։ Այս անգամ դա գիտական, մանկական և մշակութային նյութեր պարունակող «Հայ Պատանի» 86-էջանոց ձեռագիր ամսագիր էր։ Այստեղ Ալեքսանդրը բնությանը և կենդանական աշխարհին վերաբերող նյութերն ու պատմվածքները ներկայացրել էր ջրաներկով և զուտ դասական ռեալիստական ոճին համապատասխան ձևով։ Որոշ նկարների շրջակա տարածությունը երիտասարդը նկարազարդել է տվյալ նյութին վերաբերող տարրերով՝ դրանց շրջանաձև կամ կամարաձև դասավորությամբ։ Դա միակ փորձն էր, երբ Սարուխանը գրքեր կամ ժողովածուներ ձևավորելիս դիմեց էջերը զարդանախշերով նկարազարդելու եղանակին։ Ամսագրում տեղ գտած նկարներն ի հայտ են բերում Ալեքսանդրի բնածին շնորհքը և միաժամանակ նախանշում նրա դեռևս չձևավորված նկարելաձևի շտկման և ոճի բացահայտման համար մասնագիտական կատարելագործման անհրաժեշտությունը։

Մուդրոսի զինադադարից հետո, Սարուխան եղբայրները դուրս են գալիս հարկադրված բանտարկությունից։ Ալեքսանդրն իր ապրուստը վաստակելու համար անգլիական բանակում թարգմանիչ և խանութում գրագիր է աշխատում։ Երեք տարի անց նրան խոստումնալից աշխատանքի են հրավիրում անգլիական վաճառատուն։ Կարճ ժամանակ անց նա հրաժարվում է աշխատանքից, քանի որ ուզում էր հետևել իր կյանքի գլխավոր հավատամքին՝ զբաղվել հոգեհարազատ գործով և մնալ անկախ։ Նա նորից սկսում է նկարել ծաղրակարներ և դրանք հանձնում տարբեր հրատարակչություններ՝ տպագրվելու ակնկալիքով։

Անհատական ցուցահանդեսներ խմբագրել

Ստեղծագործությունները խմբագրել

Նկարչական խմբագրել

Երգիծական ժողովածուներ՝

  • «Այս Պատերազմը» 1945
  • «Մենք մեր ակնոցով» 1962

Գրքի ձևավորումներ՝

Սարուխանի քառասուն հազարից ավելի գործերը (այդ թվում «Մարդկային կատակերգություն» նկարաշարը, ընկերական շարժեր և այլն) տեղ են գտել տարբեր երկրների մամուլի էջերում։ 14 ընկերական շարժ, «Մեծապատիվ մուրացկանները»-ի պատկերազարդումները (9 պատկեր), «Մարդկային կատակերգության» շարքից մեկ երգիծանկար և այլ աշխատանքներ գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում։

Գրական խմբագրել

  • «Մենք հայերեն չենք գիտեր» կատակերգություն 1963 թվականին բեմադրել է Հայաստանի հեռուստատեսային թատրոնը։

Գրել է բազմաթիվ հոդվածներ ծաղրանկարչության և սփյուռքահայ կյանքի մասին։

Մեծերը Սարուխանի մասին խմբագրել

Հայաստանի արվեստասեր հասարակայնությանը հայտնի անուն է Սարուխանը։ Քաղաքացի և արվեստագետ. այս երկու հասկացություններիը նկարիչը միաձուլել է իր անձի մեջ՝ հանդես բերելով հայրենասեր արվեստագետի արժեքավոր հատկություններ։ Սիլվա Կապուտիկյանը գրել է. "Եթե լիներ մեկը, որ երգիծանկարեր Սփյուռքի անմիջական գլխավոր դեմքերը այդ դիմաշարքում անպայման տեղ պիտի գրավեր ճաղատ գլխով, դուրս ընկած ծնոտով, մեծաբերան ժպիտով և սուր, ծաղրալից աչքերով հանրահայտ այն դեմքը, որը Սարուխանն է, և որի ծաղրանկարային արտացոլումը այնքան հմտորեն ստեղծել է հենց ինքը՝ հեղինակը" ։ Սարուխանը մեծ համբավ ու ժողովրդականություն է վայելում։ Նրա ստեղծագործություններն ակնառու տեղ են զբաղեցնում ոչ միայն սփուռքահայ երգիծանկարչության մեջ, որը տվել է այնպիսի դեմքեր, ինչպիսիք են Չիկ Տամատյանը՝ Բուխարեստում, Տիրան Աճեմյանը՝ Բեյրութ, Էդմոն Քիրազը՝ Փարիզ, և ուրիշներ, այլև 20-րդ դարի համաշխարհային տեսադարանում տեղ գտած այդ ժանրի լավագույն նմուշների կողքին, որոնց հեղինակներն են հանրահայտ վարպետներ Դևիդ Լոուն, Վիլյամ Ռոբինսոնը, Ստրուբեն, Ռոլանդ Կիրբին և այլք։

Ֆրանսիացի արվեստագետ Ռոբերտ Բլումը նկարչի մասին գրել է . "Աշխարհում ծաղրանկարիչները կազմում են մի լեգեոն, սակայն միայն քչերն են հավասարվում Սարուխանին" ։

Սարուխանն ապրելով Պոլսում, Եվրոպայում և Եգիպտոսում, հնարավորություն է ունեցել շրջագայել տարբեր երկրներում և քաղաքներում։ Նա ուսումնասիրել է գրքարվեստի և ծաղրանկարի համաշխարհային փորձը, հիմնավորապես յուրացրել է Արևելքում և Արևմուտքում ստեղծագործող նկարիչների գշապատկերման սկզբունքները։ Սակայն, սնվելով ծաղրանկարչական ժանրի վարպետների արվեստից ՝ Կալո, Դորե, Տրեվերս, Գրանվիլ, Գիլրեյ, Դոմիե, Գավարնի և այլք, նա կարողացել է ստեղծել իր լեզուն, մնալ ինքնատիպ ու անկրկնելի։ Մեծանուն նկարիչ ու արգասավոր հասարակական գործիչ Ալեքսանդր Սարուխանը դեռ երիտասարդ տարիքում գտավ իր նշանաբանը. "Ծանիր զքեզ, բայց գիտակցաբար ծանիր" ։ Միքայել Կյուրճյանն այսպես է գնահատել վարպետի արվեստը. «Շնորհաւորելի է Սփիւռքը, որ Ալեքսանդր Սարուխան մը ունի իր մէջ»։ Ուսումնասիրելով նկարչի կյանքն ու գործունեությունը ՝ ակամա մտաբերում ես ժամանակակից բրազիլացի գրող Պաուլո Կոելյոյի խոսքերը. "Ամեն մարդ մանկությունից ունի անուն, սակայն կարևոր է գտնել իր կյանքի անունը, այն բառը, որը պետք է այդ կյանքին իմաստ հաղորդի" ։ Որոշ դեպքերում այդ բառը համընկնում է այն անվան հետ, որով մարդուն ծննդյան պահից կոչում են։ Ալեքսանդր Սարուխանի անունը՝ "Սարուխան" արաբերենից թարգմանում է երկու հրթիռ, կանխորոշեց նկարչի կյանքի ուղին և ճակատագիրը։

Գրականություն խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Deutsche Nationalbibliothek Record #128863439 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդր Սարուխան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 244