Սիմոն Սամսոնյան
Սիմոն Սամսոնյան (նոյեմբերի 3, 1912, Սամսուն, Տրապիզոնի վիլայեթ, Օսմանյան կայսրություն - նոյեմբերի 5, 2003, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), հայ նկարիչ։
Սիմոն Սամսոնյան արմտ. հայ.՝ Սիմոն Սամսոնեան | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 3, 1912 |
Ծննդավայր | Սամսուն, Տրապիզոնի վիլայեթ, Օսմանյան կայսրություն |
Վախճանվել է | նոյեմբերի 5, 2003 (91 տարեկան) |
Մահվան վայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Գալուստյան ազգային վարժարան[1] |
Մասնագիտություն | նկարիչ |
Կենսագրություն
խմբագրելՄեծ եղեռնի օրերին կորցրել է հարազատներին։ 1922 թվականին Իզմիրի որբանոցի սաների հետ փոխադրվել է Հունաստան, 1929 թվականին՝ Եգիպտոս։ Սովորել է Կահիրեի Գալուստյան ազգային վարժարանում, 1935 թվականին լավագույն մրցանակով ավարտել տեղի «Լեոնարդո դա Վինչի» գեղանկարչության իտալական վարժարանը։ 1960 թվականին իմացել է եղեռնից մազապուրծ քրոջ գոյության մասին և տեղեկացել, որ իրենց ընտանեկան ազգանունը Կլուջյան է եղել։ 1968 թվականին գաղթել է Նյու Յորք, ԱՄՆ, միացել է քրոջը և շարունակել ստեղծագործական աշխատանքը։ 1977 թվականին տպագրվել է նրա ստեղծագործությունների մեծածավալ կատալոգը։
1935-1967 թվականներին մշտապես մասնակցել է «Կահիրեի սալոն» արվեստի միության ամենամյա ցուցահանդեսներին (արժանացել երեք ոսկե մեդալի (1964, 1965, 1967) և միջազգային ցուցահանդեսների։
Ունեցել է բազմաթիվ անհատական ցուցահանդեսներ (Կահիրեում՝ 1936 թվականին և 1949 թվականին, Բեյրութում՝ 1965 թվականին և 1966 թվականին, Աթենքում՝ 1968 թվականին, Նյու Յորքում՝ 1968 թվականին և 1972 թվականին և այլուր), 1973 թվականին՝ Երևանում։
2015 թվականին Ամերիկայի հայկական թանգարանի Ադել և Հայկ Տեր-Մանուելյան պատկերասրահում տեղի է ունեցել Սիմոն Սամսոնյանի աշխատանքների հետմահու նոր ցուցահանդեսը՝ «Բացահայտված վարպետը։ Սիմոն Սամսոնյան արվեստը» խորագրով[2]։
Գործերից են՝ «Մանուկը գրելիս», «Մայրական գուրգուրանք», «Կար անող կինը», «Երեխաներ», «Եգիպտուհի», «Թախիծ», «Ծովափին»։
Գրականություն
խմբագրել- M. Haigentz, Simon Samsonian: his world through paintings, Armenian General Benevolent Union, 1978[3]
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 10 (հայ.) — հատոր 10. — էջ 160.
- ↑ AMA to Feature Exhibition on Simon Samsonian
- ↑ M. Haigentz, Simon Samsonian: his world through paintings
Արտաքին հղումներ
խմբագրել- Simon Samsonian 1912 - 2003 Արխիվացված 2016-03-05 Wayback Machine
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 160)։ |