Պարույր Պարտիզպանյան
հայ նկարիչ
Պարույր Պարտիզպանյան (1887, Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն - 1932, Կահիրե, Եգիպտոս), հայ նկարիչ։
Պարույր Պարտիզպանյան | |
---|---|
Ծնվել է | 1887 |
Ծննդավայր | Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն |
Վախճանվել է | 1932 |
Մահվան վայր | Կահիրե, Եգիպտոս |
Մասնագիտություն | նկարիչ |
Կենսագրություն
խմբագրելՍովորել է Կոստանդնուպոլսի գեղարվեստի վարժարանի ճարտարտարապետական բաժնում։ 1923 թվականից հաստատվել է Կահիրեում։ Նրա կտավները մեծ մասամբ ներկայացնում են Ստամբուլի գեղատեսիլ վայրերը, բնապատկերներ ու փողոցային տեսարաններ։ Պարույրի գունապատկերը հագեցված է արևելյան մոտիվներով, նրա գործերի առանձնահատուկ խտություն և թափանցիկություն ունեցող երանգները հիշեցնում են Կուտինայի հայկական սալիկների կապույտը։ Մասնակցել է Կահիրեում կազմակերպված ցուցահանդեսներին (1936 թվականին՝ հետմահու, անհատական)։ Աշխատանքներից գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում[1]։
Ծանոթագրություններ
խմբագրելԱյս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 215)։ |