Բյուզանդ Կոջամանյան
Բյուզանդ Մկրտչի Կոջամանյան (դեկտեմբերի 31, 1909[1], Տրապիզոն, Օսմանյան կայսրություն[1] - նոյեմբերի 16, 1993, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), հայ նկարիչ։
Բյուզանդ Կոջամանյան | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 31, 1909[1] |
Ծննդավայր | Տրապիզոն, Օսմանյան կայսրություն[1] |
Վախճանվել է | նոյեմբերի 16, 1993 (83 տարեկան) |
Մահվան վայր | Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Ազգություն | հայ |
Կրթություն | Հռոմի գեղարվեստի ակադեմիա (1935)[1] |
Մասնագիտություն | նկարիչ |
Կենսագրություն
խմբագրելՄեծ եղեռնի ժամանակ կորցրել է ծնողներին, հաստատվել Աթենքում։ 1927 թվականից ապրել է Կահիրեում, սովորել Լեոնարդո դա Վինչիի անվան գեղարվեստի դպրոցում, 1930-1935 թթ.՝ Հռոմի գեղարվեստի ակադեմիայում։ Կոջամանյանի դիմանկարների, բնանկարների մեջ գերակշռողը մայրության թեման է։ Կոջամանյանի մարդկայնությամբ տոգորված աշխատանքները մանկության տխուր հուշերի վերամարմնավորումներ են։ Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Կահիրեում. «Մայրը և երեխաները» (մասնավոր հավաքածու, Կահիրե), նաև Բեյրութում, Վաշինգտոնում, Լոս Անջելեսում, Նյու Յորքում, մասնակցել Վենետիկի Բիենալեին (1952)։ 1972 թվականից բնակվում է ԱՄՆ-ում[2]։ Աշխատանքներից գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում («Կնոջ դիմանկար» (1945), «Բնանկար» (1948), «Մայրը երեխաների հետ» (1959))[3]։
Մատենագրություն
խմբագրել- Վ. Թութունճյան, Բյուզանդ Կոջամանյանը և իր նկարները։ «Այգ», 1959, 9 դեկտեմբերի։
- Onnig Avedissian, Peintres et sculpteurs Armeniens. Le Caire, 1959.
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ Դանիել Դզնունի, Հայ կերպարվեստագետներ, համառոտ բառարան
- ↑ Բյուզանդ Կոջամանյանի աշխատանքները ՀԱՊ-ում
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 599)։ |