Օննիկ Ավետիսյան
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Օննիկ Ավետիսյան (այլ կիրառումներ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ավետիսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Օննիկ Հակոբի Ավետիսյան (նոյեմբերի 20, 1898[1][2], Բուրսա, Հյուդավենդիգար, Օսմանյան կայսրություն[1][2] - 1974[2], Կահիրե, Եգիպտոս[2]), հայ նկարիչ, արվեստաբան, մանկավարժ։
Օննիկ Ավետիսյան | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 20, 1898[1][2] |
Ծննդավայր | Բուրսա, Հյուդավենդիգար, Օսմանյան կայսրություն[1][2] |
Վախճանվել է | 1974[2] |
Մահվան վայր | Կահիրե, Եգիպտոս[2] |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | Օսմանյան կայսրություն |
Կրթություն | Հռոմի գեղարվեստի ակադեմիա (1927) |
Մասնագիտություն | նկարիչ, արվեստագետ և մանկավարժ |
Ժանր | օֆորտ[1] |
Օննիկ Ավետիսյան Վիքիդարանում |
Կենսագրություն
խմբագրելՕննիկ Ավետիսյանը ծնվել է 1898 թվականին Թուրքիայում։ 1921-1924 թվականներին սովորել է Վիեննայի «Գրաֆիկ արվեստի դպրոցում», 1927 թվականին ավարտել է Հռոմի գեղարվեստի ակադեմիան։ 1929-1934 թվականներին դասավանդել է Կահիրեի Նուպարյան ազգային և Պերպերյան վարժարաններում, 1936-1941 թվականներին` Կիպրոսի Մելգոնյան կրթական հաստատությունում[3]։
Ստեղծագործել է օֆորտի, ապա՝ գեղանկարչության բնագավառում։ Օննիկ Ավետիսյանի երփնագրերն աչքի են ընկնում ընդգծված ծավալներով, գծանկարի ամուր կառուցվածքով։ 1965-1967 թվականներին նկարել է Բեյրութի Սուրբ Նշան տաճարի համար։
- «Մկրտություն», 1942, Երուսաղեմի հայոց պատրիարքարան
- «Սուգ», 1945, Կահիրեի արդի արվեստի թանգարան
- «Եղերամայրեր», 1946, ՀԱՊ
- «Աքսորյալներ», 1963, Անթիլիասի կաթողիկոսարան
- «Քանդված դամբարան. Կահիրե», ՀԱՊ[4]
Զբաղվել է հայկական տպագրատառերի բարելավմամբ, հրատարակել «Փորձ մը հայ տպագրական տառերու բարեփոխութեան և արդիականացման» (1946) գիրքը, որն արժանացել է ՀԽՍՀ-ում հայտարարված հատուկ մրցանակի։
Հեղինակ է «Հայ նկարիչներ և քանդակագործներ» (1959, ֆրանսերեն) գրքի[5]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.) — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 1.
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
- ↑ «Քանդված դամբարան. Կահիրե», Օննիկ Ավետիսյան
- ↑ Նկարիչ, արվեստաբան, մանկավարժ, Օննիկ Ավետիսյան
Աղբիւրներ
խմբագրել- Հայ Հանրագիտակ, Հ. Մկրտիչ Վարդ. Պոտուրյան, 1938, Պուքրեշ, Հատոր Բ, էջ 327-328։
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օննիկ Ավետիսյան» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 614)։ |