Հարրի Դևիս (անգլ.՝ Garry Davisհուլիսի 27, 1921(1921-07-27)[1][2], Բար Հարբոր, Հանքոկ շրջան, Մեն, ԱՄՆ - հուլիսի 24, 2013(2013-07-24)[1][2], South Burlington, Չիթենդեն շրջան (Վերմոնտ), Վերմոնտ, ԱՄՆ), ամերիկացի հասարակական գործիչ, քաղաքացիական անձնագրի և «World Service Authority» կազմակերպության ստեղծող։

Հարրի Դևիս
անգլ.՝ Garry Davis
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 27, 1921(1921-07-27)[1][2]
ԾննդավայրԲար Հարբոր, Հանքոկ շրջան, Մեն, ԱՄՆ
Մահացել էհուլիսի 24, 2013(2013-07-24)[1][2] (91 տարեկան)
Մահվան վայրSouth Burlington, Չիթենդեն շրջան (Վերմոնտ), Վերմոնտ, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՔարնեգի Մելոն համալսարան և East–West University?
Մասնագիտությունթատրոնի դերասան, քաղաքական գործիչ, հակապատերազմային ակտիվիստ, ներդրումային ակտիվիստ և արվեստագետ
 Garry Davis Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Հարրի Դևիսը Մեիեր և Հիլդի Դևիսների որդին է։ 1940 թվականին ավարտել է Եպիսկոպալական ակադեմիան և ընդունվել է Կարնեգի Մելոն համալսարանը։ Նաև ստացել է մագիստրոսի աստիճան՝ մարզային գեոդիալեկտիկայում, հնդկական համալսարանում[3]։ Նախկին բրոդվեյացի համալսարան, Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ներգրավվել է ԱՄՆ-ի ռմբակոծիչ օդաչուների շարք։

1948 թվականի մայիսի 25-ին՝ Փարիզում, Հարրի Դևիսը հրաժարվել է ամերիկյան քաղաքացիությունից՝ իրեն հռչակելով «աշխարհի քաղաքացի»։ Ֆրանսիական ղեկավարությունը պահանջել է, որ Դևիսը մինչև սեպտեմբերի 12-ը լքի երկիրը։ Սակայն առանց անձնագրի չէր կարող դուրս գալ մայրաքաղաքից։ Սեպտեմբերի 7-ին՝ Շայո Պալատում, հանդիսավոր կերպով բացվել է Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր ասամբլեան։ Օգտվելով հաստատված իրավիճակից, Դևիսը դուրս է գալիս Ֆրանսիայից և գնում է չեզոք տարածք, որտեղ ընթանում էր ՄԱԿ-ի գլխավոր անսամբլեան։ Ստեղծվել էր նախադեպ, և արդյունքում հանձնվել է առաջին անձնագիրը։

1949 թվականի հունվարին՝ Փարիզում, հիմանդրել է Միջազգային քաղաքացիության ռեգիստր, որի մեջ է մտել ավելի քան 750 հազար մարդ։ 1953 թվականի սեպտեմբերի 4-ին, Էլլսվորտ քաղաքային վարչությունում՝ Մեն հաստիքում, հայտարարել է Միջազգային քաղաքացիական կառավարության ստեղծման մասին, հիմնված մարդու հաստատուն օրենքների վրա։ 1954 թվականից հետո կազմակերպել է «World Service Authority»-ը, գլխավոր գործադիր և վարչական կառավորության մարմինն է եղել, ով տալիս էր անձնագրեր, ծննդյան վկայական և այլ սերտիֆիակատներ դիմողի համար։ Դևիսը առաջինը օգտագործել է իր անձնագիրը, 1956 թվականին Հնդկաստան մեկնելու համար։

Ֆրանսիայում նա ապավինել է այնպիսի գրողների ինչպիսին են Ալբեր Կամյուն և Անդրե Ժիդը, իրեն նաև միացել է Աբբատ Պերը։ Նաև ինքը՝ Հարրին, հրապարակել է մի քանի գիրք՝ ա՛խարհի քաղաքացիության մասին։

2012 թվականի մարտին՝ 90 տարեկանում, Հարրին սկսել է յուրաքանչյուր շաբաթ «Աշխարհի քաղաքացիների ռադիո» ռադիոշոու հաղորդել։

Բիբլոգրաֆիա խմբագրել

  • My country is the world: The Adventures of a World Citizen (1961)
  • Passport to Freedom, A Guide for World Citizens (1992)
  • A World Citizen in the Holy Land (2001)
  • World Government, Ready or Not! (2003)
  • Letters To World Citizens (2004)
  • Cher Monde, Une Odyssée a travers la planete (2005)
  • DEAR WORLD, A Global Odyssey (2006)

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

Dear World, A Global Odyssey, ISBN 0-9706483-1-6; Views From My Space, ISBN 1-4392-1792-0; World Peace Is You (ebook)-www.worldpeaceisyou.com

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հարրի Դևիս» հոդվածին։