Դևիդ Բենիոֆ (անգլ.՝ David Benioff, ի ծնե՝ Դեյվիդ Ֆրիդման, անգլ.՝ David Friedman, սեպտեմբերի 25, 1970(1970-09-25), Նյու Յորք, Նյու Յորք), ամերիկացի գրող, սցենարիստ և հեռուստատեսային պրոդյուսեր։ HBO հեռուստաալիքի, հանրահայտ «Գահերի խաղը» սերիալի համահեղինակ և շոուրաններ։

Դևիդ Բենիոֆ
անգլ.՝ David Benioff
Ծնվել էսեպտեմբերի 25, 1970(1970-09-25) (53 տարեկան)
ԾննդավայրՆյու Յորք, Նյու Յորք
ԿրթությունԹրինիթի քոլեջ, Դարտմուտի քոլեջ, Իրվինի կալիֆոռնիական համալսարան և Collegiate School?
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտացումսցենարիստ, կինոպրոդյուսեր, վիպասան, հեռուստատեսային պրոդյուսեր, գրող, ուսուցիչ, դերասան, լրագրող, պրոդյուսեր, հեռուստառեժիսոր, showrunner, կինոսցենարիստ, television writer և կինոռեժիսոր
ԱմուսինԱմանդա Փիթ
Պարգևներ
IMDbID ID 1125275

Վաղ կյանք խմբագրել

Բենիոֆը ծնվել է Նյու Յորքում՝ եվրոպական ընտանիքում։ Բարբարա Ֆրիդմանի և (ծննդյամբ՝ Բենիոֆ) և Սթիվեն Ֆրիդմանի՝ «Goldman Sachs» ընկերության նախկին տնօրենի երեք երեխաններից ամենափոքրն էր[1]։ Հասուն տարիքում վերցրել է մոր օրիորդական ազգանունը, որպեսզի խուսափի Դեյվիդ Ֆրիդման անունով այլ գրողների հետ շփոթությունից[2]։ Նրա նախնիները Ռումինիայից, Գերմանիայից և Ռուսաստանից ներգաղթյալ հրեաներ էին[3][4]։

Դարտմուտի քոլեջի շրջանավարտ է։ 22 տարեկանում աշխատել է Սան Ֆրանցիսկոյի ակումբներում, այնուհետև Բրուքլինի Պոլի Պրեփ միջնակարգ դպրոցում՝ որպես անգլերենի ուսուցիչ։ 1999 թվականին Իրվայնի համալսարանում ստացել է գեղարվեստի մագիստրոսի կոչում (անգլ.՝ master of fine arts):

Սցանարիստի կարիերան խմբագրել

1999 թվականին Բենիոֆն ավարտել է իր առաջին հրատարակված վեպը՝ «25-րդ ժամ»-ը , որը դարձել է Իրվայնի համալսարանի ավարտական աշխատանքը։ Ավելի ուշ նա գրել է սցենար, որով ֆիլմ է նկարահանել Սփայք Լին, և որի գլխավոր դերակատարն էր Էդվարդ Նորթոնը։

Բենիոֆը գրել է դիցաբանական, էպիկական «Տրոյա» (2004) ֆիլմի սևագիր սցենարը, որի համար Warner Bros.-ը վճարել է նրան 2,5 միլիոն դոլար[5]։ Նա գրել է նաև Մարկ Ֆորստերի նկարահանած «Մնա» (2005) հոգեբանական թրիլլերի սցենարը[6]։ Նրա՝ համանուն վեպի հիման վրա գրված «Քամու հետևից վազողը» ֆիլմի սցենարը նշում է Ֆորստերի հետ իր երկրորդ համագործակցությունը։ 2004 թվականին նրան վարձել են որպես սցենարիստ՝ «Իքս մարդիկ» սագայի սփին-օֆի համար, որը կոչվում է «Իքս մարդիկ. Սկիզբ, Կուղխ» (2009)․ սցենարի վրա աշխատել է շուրջ երեք տարի։

2006 թվականին Բենիոֆը մտադրվել է էկրանավորել Ջորջ Ռ.Ռ. Մարտինի «Սառույցի և կրակի երգը» վեպերի շարքը և Դեն Ուայսի հետ սկսել Է «Գահերի խաղը» հեռուստասերիալի մշակումը[7]։ Փորձնական դրվագի վրա աշխատանքը սկսվել Է 2007 թվականին HBO հեռուստաալիքով, երեք տարի անց սերիալը ստացել է «կանաչ լույս»։ Բենիոֆն և Ուայսը ավելի վաղ միասին աշխատել են «Տնօրեն» ֆիլմի սցենարի վրա, որը սակայն չի նկարահանվել։ «Գահերի խաղում» նրանք դարձել են գործադիր պրոդյուսերներ, շոուրաներներ և սցենարիստներ[8]։

2008 թվականին լույս է տեսել Բենիոֆի «Գողերի քաղաքը» («City of Thieves») վեպը, որի իրադարձությունները տեղի են ունենում պաշարված Լենինգրադում։ «Քաղաք» անվանումով ռուսերեն թարգմանությունը 2010 թվականին հրապարակվել է «Ռիպոլ Կլասիկ» հրատարակչության կողմից, ռուսական հրատարակության պրոդյուսերն է դարձել Թիմուր Բեքմամբետովը[9]։

Անձնական կյանք խմբագրել

2006 թվականի սեպտեմբերի 30-ին Բենիոֆն Նյու Յորքում ամուսնացել է ամերիկացի դերասանուհի Ամանդա Փիթի հետ[10]։ Նրանք ունեն 3 երեխա (բոլորը կրում են Ֆրիդման ազգանունը)՝ դստրեր Ֆրենսիս Փենը (2007)[11], Մոլի Ջունը (2010)[12] և որդին՝ Հենրի Փիթը (2014)[13]։

Գրքեր խմբագրել

Սցենարներ խմբագրել

Ռեժիսուրա խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Debra Kamin, «The Jewish legacy behind ‘Game of Thrones’,» The Times of Israel, May 20, 2014.
  2. "Deaths Benioff, Florence, " New York Times, August 28, 2000.
  3. William Alden, "Former Goldman Chief Walks Among Warriors and Dragons, " DealBook, March 19, 2014.
  4. David Benioff: Его дед Симон и прадед Биним (Бенджамин) Бениов эмигрировали в США из местечка Игнатовка Киевской губернии.
  5. «Novelist and Hollywood Personality David Benioff: He's a Former English Teacher»։ Chalkboard Champions։ դեկտեմբերի 18, 2013։ Վերցված է մարտի 28, 2016 
  6. Mitchell Elvis (մայիսի 8, 2013)։ UpClose: Game of Thrones with David Benioff and D.B. Weiss (FULL LENGTH)։ KCRW։ Վերցված է մայիսի 15, 2013 
  7. «The 2003 Pulitzer Prize Winners (Criticism)»։ Pulitzer.org։ Վերցված է ապրիլի 24, 2014 
  8. ‘Game Of Thrones’ David Benioff & D.B. Weiss Plan ‘Dirty White Boys’ As First Movie | Deadline.
  9. Hibberd James (հուլիսի 19, 2017)։ «Game of Thrones showrunners reveal their next epic HBO series»։ Entertainment Weekly։ Վերցված է հուլիսի 19, 2017 
  10. «Amanda Peet Weds Screenwriter Beau» (անգլերեն)։ People։ Արխիվացված է օրիգինալից 2012-08-09-ին։ Վերցված է 2011-04-08 
  11. «Amanda Peet Has a Girl - Birth, Amanda Peet»։ People.com։ 2007-02-23։ Արխիվացված է օրիգինալից 2016-05-28-ին։ Վերցված է 2011-04-09 
  12. Jordan Julie։ «Amanda Peet Welcomes a Baby Girl - Babies, Amanda Peet»։ People.com։ Վերցված է 2011-04-09 
  13. «Amanda Peet, 'Game of Thrones' producer David Benioff welcome baby boy»։ Los Angeles Times։ December 23, 2014