Եղբայրները (ֆիլմ, 2009)
Եղբայրները (անգլ.՝ Brothers), 2009 թվականին նկարահանված ամերիկյան հոգեբանական դրամա։ Նկարահանվել է Սյուզաննա Բիրի դանիական Brødre (2004) ֆիլմի մոտիվներով, որի գործողությունները կատարվում են Աֆղանստանում և Դանիայում։ Ֆիլմում նկարահանվել են Թոբի Մագուայերը, Ջեյք Ջիլենհոլը և Նատալի Փորտմանը։ Ռազմական դրամայի ռեժիսորն է Ջիմ Շերիդանը։ Երկու ֆիմերն էլ ոգեշնչված են Հոմերոսի Ոդիսականով[9]։ Թոբի Մագուայերն արժանացել է Ոսկե գլոբուս մրցանակի և առաջադրվել է Տղամարդու լավագույն դրամատիկ դերակատարում նոմինացիայում (Best Actor in a Motion Picture Drama):
Եղբայրները անգլ.՝ Brothers | |
---|---|
![]() | |
Երկիր | ![]() |
Ժանր | թրիլեր, դրամա և ռազմական ֆիլմ |
Թեմա | ինցեստ |
Հիմք | Եղբայրները |
Թվական | դեկտեմբերի 4, 2009, մարտի 25, 2010[1] և հունվարի 27, 2011[2] |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Ջիմ Շերիդան[3][4][5] |
Պրոդյուսեր | Մայքլ Դե Լուկա, Սիգուրյոուն Սիգհվասոն և Ռայան Քավանա |
Սցենարի հեղինակ | Դևիդ Բենիոֆ, Անդերս Թոմաս Յենսեն[6] և Սյուզաննա Բիր[6] |
Դերակատարներ | Թոբի Մագուայր[7][3][8], Ջեյք Ջիլենհոլ[7][3][5][…], Նատալի Փորտման[7][3][8], Սեմ Շեփարդ[8], Քլիֆթոն Քոլինս, Մեր Ուինինգհեմ[8], Քերրի Մալլիգան[8], Բեյլի Մեդիսոն[8], Պատրիկ Ֆլուգեր, Թեյլոր Ջիր[6], Իթան Սափլի[6], Ջեննի Ուեյդ[6] և Օմիդ Աբթահի[6] |
Օպերատոր | Ֆրեդերիկ Էլմս |
Երաժշտություն | Թոմաս Նյուման |
Մոնտաժ | Ջեյ Քեսիդի |
Պատմվածքի վայր | Աֆղանստան |
Նկարահանման վայր | Նյու Մեքսիկո |
Կինոընկերություն | Relativity Media, Սիգուրյոուն Սիգհվասոն և Michael De Luca Productions |
Տևողություն | 100 րոպե |
Պաշտոնական կայքէջ | |
![]() |
Սյուժե Խմբագրել
Սեմ Կեհիլը (Թոբի Մագուայեր) Միացյալ Նահանգներում ծովային կապիտան է, ով ձեռնարկում է իր չորրորդ մարտական տեղակայումը։ Ամուսնացած է իր դպրոցական ընկերուհի Գրեյսի (Նատալի Փորտման) հետ, և ունի երկու անչափահաս աղջիկ՝ Իզաբելը (Բեյլի Մեդիսոն) և Մեգին (Թեյլոր Գիր)։ Սեմի եղբայրը` Թոմմին (Ջեյք Ջիլենհոլ), ազատվում է բանտից նախքան եղբոր Աֆղանստան մեկնելը՝ 2007 թվականի հոկտեմբերը։ Սեմի մեկնելուց որոշ ժամանակ անց լուրեր են պտտվում, որ Սեմի Blackhawk ուղղաթիռը վթարի է ենթարկվել Հելմանդ նահանգում՝ մարտական գործողության ժամանակ, ինչի հետևանքով բոլորը մահացել են։ Իրականում Սեմը և իր ընկեր Ջո Ուիլսը (Պատրիկ Ֆյուգեր) գերվել են Թալիբանի զինյալների կողմից և գտնվում են լեռնային գյուղում։
Սեմի գնալուց հետո Թոմմին փորձում է օգնել եղբոր ընտանիքին և այնպես անել, որ աղջիկները հոր բացակայությունը չզգան։ Թոմմին իր հին ընկերների հետ վերանորոգում է խոհանոցը աղջիկների և Գրեյսի համար։ Գրեյսի դժգոհությունն իր փեսայի նկատմամբ կամաց-կամաց մեղմանում է։ Ամիսների ընթացքում Գրեյսի և Թոմմիի միջև զգացմունքներ են առաջանում, որոնք արտահայտվում են բուխարու մոտ ունեցած համբույրով։ Հետո նրանք զղջում են դրա համար, թեև Թոմմին շարունակում է սիրաշահել զարմիկներին։ Այդ ընթացքում Սեմը և Ջոն խոշտանգումների են ենթարկվում զինյալների կողմից և ստիպված են լինում նկարահանվել նրանց տեսագրություններում։ Ի վերջո, զինյալները որոշում են ավելի կտրուկ քայլերի դիմել և զենքի սպառնալիքով ստիպում են Սեմին կապարե ձողով ծեծելով սպանել Ջոյին։
Որոշ ժամանակ անց Սեմը փրկվում է ամերիկյան ուժերի շնորհիվ և վերադառնում տուն։ Նա հրաժարվում է պատմել Աֆղանստանում կատարվածի մասին և ասում է՝ թե չգիտի ինչպես է մահացել Ջոն։ Աֆղանստանում տեղի ունեցած դեպքերն իրենց ազդեցությունն են ունենում Սեմի հոգեկան աշխարհի վրա և նրա մոտ ի հայտ են գալիս հոգեկան շեղումներ։ Նա մտածում է, որ Թոմմին և Գրեյսը սեռական հարաբերություններ են ունեցել իր բացակայության ընթացքում։ Կասկածները հաստատվում են, երբ Մեգիի ծննդյան առիթով կազմակերպված խնջույքի ժամանակ, նեղացած Իզաբելը Սեմի վրա բարկանալով ասում է, որ իր բացակայության ամբողջ ընթացքում Գրեյսն ու Թոմմին քնել են իրար հետ։ Դրանից հետո ընտանիքը տատիկի և պապիկի տնից վերադառնում է տուն։ Զայրացած Սեմը ոչնչացնում է խոհանոցի կահույքը և ատրճանակը պարզում Թոմմիի վրա, ով ուզում էր հանգստացնել եղբորը։
Ոստիկանությունը ժամանում է և ձերբակալում Սեմին։ Նա հայտնվում է հոգեբուժարանում։ Գրեյսը պարբերաբար այցելում է ամուսնուն և ասում, որ, եթե Սեմը իրեն չպատմի, թե ինչու է հայտնվել այդ վիճակում, նրանց միջև ամեն ինչ կվերջանա։ Սեմը վստահելով կնոջը պատմում է նրան, որ ինքն է սպանել Ջոյին։ Նրանք գրկախառնվում են և շարունակում ապրել համատեղ կյանքով։
Դերերում Խմբագրել
- Թոբի Մագուայեր - Կապիտան Սեմ Կեհիլ
- Ջեյք Ջիլենհոլ - Թոմմի Կեհիլ
- Նատալի Փորտման - Գրեյս Կեհիլ
- Սեմ Շեփարդ - Հենկ Կեհիլ
- Մէր Ուինինգհեմ - Էլսի Կեհիլ
- Բեյլի Մեդիսոն - Իզաբել Կեհիլ
- Թեյլոր Գիր - Մեգի Կեհիլ
- Փաթրիք Ֆլյուգեր - Ջո Ուիլս
- Քերի Մալիգան - Քեսսի Ուիլս
- Քլիֆթոն Քոլինս - Մայոր Կավասոս
- Ջենի Ուեյդ - Թինա
- Օմիդ Աբտահի - Յուսուֆ
- Նեյվիդ Նեգաբան - Մուրադ
- Էնայաթ Դելավարի - Ահմեդ
- Էթան Սափլի - Սուինի
- Արոն Շիվեր- Էյ Ջեյ
- Ռեյ Փրյուիտ - Օուեն
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ http://nmhh.hu/dokumentum/158992/2010_filmbemutatok_osszes.xlsx
- ↑ http://www.kinokalender.com/film7750_brothers.html
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 http://stopklatka.pl/film/bracia-2009-1
- ↑ http://www.imdb.com/title/tt0765010/
- ↑ 5,0 5,1 http://www.filmaffinity.com/es/film939029.html
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ 7,0 7,1 7,2 http://www.metacritic.com/movie/brothers
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 8,4 8,5 http://www.imdb.com/title/tt0765010/fullcredits
- ↑ All Things Considered (2009-11-29). Director Jim Sheridan On 'Brothers'. NPR. (անգլ.)
Արտաքին հղումներ Խմբագրել
- «Եղբայրները» ֆիլմի էջը ARMFilm կայքում
- http://www.boxofficemojo.com/movies/?id=brothers09.htm
- http://www.npr.org/templates/story/story.php?storyId=120933017
- http://www.boxofficemojo.com/weekend/chart/?view=&yr=2009&wknd=49&p=.htm
- http://www.rottentomatoes.com/m/1213999-brothers/
- http://www.metacritic.com/film/titles/brothers2009
- http://rogerebert.suntimes.com/apps/pbcs.dll/article?AID=/20091202/REVIEWS/912029998 Archived 2012-03-12 at the Wayback Machine.
- https://news.yahoo.com/s/ap/20091215/ap_on_en_mo/us_golden_globes_quotes_4
- https://en.wikipedia.org/wiki/Brothers_(2009_film)
Աղբյուրներ Խմբագրել
- www.brothersfilm.com ֆիլմի. պաշտոնական կայք
- «Братья»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- https://www.imdb.com/title/tt0765010/
- https://www.allmovie.com/movie/v417371
- https://www.rottentomatoes.com/m/1213999_brothers
- https://www.metacritic.com/movie/brothers2009 Archived 2013-11-21 at the Wayback Machine.
- https://www.boxofficemojo.com/movies/?id=brothers09.htm
- http://www.tv.com/movies/brothers-2009/ Archived 2019-04-06 at the Wayback Machine.