Դորոթի Ստյուարտ Հեմիլ (անգլ.՝ Dorothy Stewart Hamill, հուլիսի 26, 1956(1956-07-26)[1][2][3], Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ), ամերիկյան գեղասահորդ, ձեռնարկատեր, գրող և դերասան, գեղասահքում միայնակ հանդես եկող, 1976 թվականի օլիմպիական չեմպիոն, գեղասահքի աշխարհի չեմպիոն (1976), 1974 և 1975 թվականների գեղասահքի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր, ԱՄՆ եռակի չեմպիոն (1974-1976 թվականներ)։ Առ այսօր նա համարվում է ամերիկյան գեղասահքի լեգենդ[5]։

Դորոթի Հեմիլ
անգլ.՝ Dorothy Stewart Hamill
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 26, 1956(1956-07-26)[1][2][3] (67 տարեկան)
ԾննդավայրՉիկագո, Իլինոյս, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունԿոլորադոյի ակադեմիա և Գրինվիչի ավագ դպրոց
Մասնագիտությունգեղասահորդուհի
ԱմուսինԴին Պոլ Մարտին
Ծնողներհայր՝ Չելմերս Մարտին Համիլ, մայր՝ Քարոլին Ան Համիլ
Պարգևներ և
մրցանակներ
 Dorothy Hamill Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Դորոտի Ստյուարտ Համիլը ծնվել է Իլինոյս նահանգի Չիկագո քաղաքում, Չելմերս և Քերոլ Համիլի բազմանդամ ընտանիքում։ Նա ընտանիքի ամենակրտսեր անդամն էր։ Դորոտին ուներ ավագ եղբայր՝ Սենդի, և քույր՝ Մարիսիան։ Երրորդ երեխայի ծնվելուց անմիջապես հետո ընտանիքը տեղափոխվել է Գրինվիչ, Կոնեկտիկուտ, որտեղ էլ անցել է նրա մանկությունը։

Ապագա օլիմպիական չեմպինուհին առաջին անգամ չմուշկներով սահել սկսել է ութ տարեկան հասակում (1965 թվականի սկիզբ)։ Նրա մարզումների տեղը նրա տատիկի տան հետևի մասում գտնվող սառած լճակն է եղել։ Աղջիկն աչքի է ընկել անհավանական համառությամբ։ Հետագայուն նրա ծնողներն իրենց հիշողություններում նշել են, թե ինչպես ձմռանը, առավոտյան ժամը հինգին, իրենց տասներկուամյա Դորոտին չմուշկները ուսին գնում էր մոտ տասը մղոն, որպեսզի մենակության մեջ կատարելագործի պտույտները և ցատկերը, հետ սահումները և այլ սառցե պիրուետներ։ Եվ շուտով այդպիսի մարզումները տվել են իրենց արդյունքները։ Հետագայում, երբ ընդունվել է գեղասահքի բաժին, նա սկսել է պարզապես ցնցող հաջողությունների հասնել։

Գործունեություն խմբագրել

Սպորտային կարիերա խմբագրել

Դորոտի Համիլը իր գործունեության առաջին տիտղոսը նվաճել է 1969 թվականին ԱՄՆ առաջնությունում՝ իր տարիքային կատեգորիայում։ Նա այդ ժամանակ տասներկու տարեկան էր։ Այդ նույն տարվա գարնանը հրավիրվել է Մեդիսոն Սքուեր Գարդեն, որտեղ մասնակցել է ցուցադրական ելույթներին։ Առաջին մեծ Միջազգային հաջողությանը նա հասել է 1973 թվականին Բրատիսլավայում կայացած աշխարհի առաջնությունում, որտեղ նա Կարեն Մագնուսենից (Կանադա), Ջանետ Լինից (ԱՄՆ) և Քրիստինե Էրատից (Գերմանիա) հետո զբաղեցրել է 4-րդ տեղը։ 1974 թվականին Մյունխենում անցկացված գեղասահքի աշխարհի առաջնությունում նա նվաճել է արծաթե մեդալ։ Հաջորդ աշխարհի առաջնությունում նա կրկնել է հաջողությունը և կրկին նվաճել արծաթե մեդալ։

Ամենաբարձր հաջողությունը նա ձեռք է բերել 1976 թվականիմ Ինսբրուքում կայացած Օլիմպիական խաղերում, որտեղ նա դարձել է օլիմպիական չեմպիոն։ Նույն թվականին նա տոնել է հերթական հաղթանակը՝ դառնալով աշխարհի չեմպիոն։ Ահա թե ինչ է ասում նա երեք մրցույթներում իր ելույթների մասին[6].

  Ես շատ էի անհանգստանում։ Ես սաստիկ վախկոտ եմ։ Ելույթից առաջ ծնկներս դողում էին... Լավ է, որ իմ մարզիչ Կառլո Ֆասսին կողքիս էր՝ միակ մարդը, ում հաջողվում է ինձ մի փոքր հանգստացնել...

Ուղղակի չեմ պատկերացնում իմ կյանքն առանց սահումների։ Եվ առանց ծափահարությունների։ Ես չեմ կարողանում սահել, երբ դահլիճում լռություն է։ Ես մտածում եմ, որ ինչ որ բան այն չէ՝ անհանգստանում եմ. սխալվում եմ... Իսկ երբ լսում եմ ծափահարությունները, նշանակում է ամեն ինչ լավ է։ Հանդիսատեսի արձագանքն ինձ վստահություն է տալիս։

 

Նա եղել է այն մեկը, ով ոչ միայն մի շարք հաղթանակներ է նվաճել գեղասահքի մրցումներում, այլ իր ներդրումն առհասարակ գեղասահքի զարգացման մեջ։ Հենց նրան են պատկանում գեղասահքի որոշ տարրեր, որոնք հետագայում դարձել են դասական։ Նրան է վերագրվում այն վարժությունը, որը կոչվում է «Hamill camel» կանգնած պտույտից նստած դիրք անցոմով պտույտը։ Բառացիորեն բոլորի աչքի առաջ Դորոտին վերածվել է համաշխարհային գեղասահքի լեգենդի։ Նրա մշտական դարձած ոճային կարճ սանրվածքը նմանակվելով արագորեն տարածվել է, իսկ ժպիտը գերել է միլիոնավոր հանդիսատեսների ամբողջ աշխարհում։ Երկրպագուների բազմությունը սառույցի վրա այնքան մեծ քանակությամբ ծաղիկներ էր նետում Դորոթիի ելույթներից հետո, որ մի քանի աղջիկներ էին մտնում սահադաշտ՝ դրանք հավաքելու համար, իսկ հանդիսատեսը չէր ցանկացել բաց թողնել իրենց սիրելիին։

Կյանքը ելույթներից հետո խմբագրել

Դորոտի Համիլը սպորտային գործունեությունն ավարտելուց հետո սկսել է զբաղվել բիզնեսով, բայց մի քանի ռիսկային ներդրումներից հետո նա հայտարարել է իր սնանկության մասին։

Բացի այդ նա մի քանի դերեր է խաղացել կինոնկարներում և հեռուստաֆիլմերում։ Նրա գրեթե բոլոր դերերը ինչպես և ենթադրվում էր, գեղասահքի մասին են եղել։ 1981 թվականին նա նկարահանվել է «Ֆրանսականադական Սուրբ Ծնունդ» (French-Canadian Christmas) հեռուստատեսային ֆիլմում, 1983 թվականին՝ «Շչելկունչիկը. Ֆանտազիա սառույցի վրա» (The Nutcracker: A Fantasy on Ice), խաղացել է Ջուլիտայի դերը «Ռոմեոն և Ջուլիետը սառույցի վրա» (Romeo and Juliet on Ice) նույն 1983 թվականին, ինչպես նաև, 1994 թվականին, Մոխրոտի դերը՝ «Մոխրոտը ... ժամանակի մեջ սառած» (Cinderella… Frozen in Time) ֆիլմում և մի քանի այլ ֆիլմերում։ Այս պահին ամենավերջին դերը, որ խաղացել է դա 2007 թվականին նկարահանված Ջոշ Գորդոնի և Ուիլ Սպեկի «Փառքի շեղբեր. Աստղերը սառույցի վրա» (Blades of Glory) սպորտային կատագերգությունն է,որը մեծ հաջողություն է ունեցել[7]։

Անձնական կյանք խմբագրել

Դորոտի Համիլը ամուսնացել է երեք անգամ։ Նրա առաջին երկու ամուսնությունները ավարտվել են ամուսնալուծությամբ։ 1982 թվականից մինչև 1984 թվականը Դորոտին ամուսնացած է եղել դերասան և երգիչ Դին Փոլ Մարտինի հետ։ Նա Մարտինի որդու՝ Ալեքսանդրի խորթ մայրն է։ 1987 թվականից մինչև 1995 թվականը ամուսնացած է եղել Քենեթ Ֆորսայթի հետ։ Երկրորդ ամուսնությունից Համիլը ունի դուստր՝ Ալեքսանդրիան (ծնված 1988 թվականին)։ Բացի իր սեփական երեխայից, նա դաստիարակել է երկու որդեգրած երեխաների՝ Ջենիֆերին և Դանիելին (Ֆորսայթի երեխաներին՝ նախորդ ամուսնությունից)։

2007 թվականին նրա մոտ ախտորոշվել է կրծքագեղձի քաղցկեղ։ 2008 թվականի հունվարին հայտնել է, որ քաղցկեղով հիվանդ է, սակայն բուժման կուրս անցնելուց հետո, նա կարողացել է հաղթել այս սարսափելի հիվանդությանը և վերադարձել է մասնակցելու տարբեր սառցե շոուների[8]։

Նա դստեր հետ ապրում է Մերիլենդ նահանգի Բալթիմոր քաղաքում։ Հարցազրույցներից մեկում նա ասել է, որ կրկին ամուսնացել է։ Նրա երրորդ (2009 թվականից) ամուսինը փաստաբան Ջոն Մաքոլան է։

Սպորտային նվաճումներ խմբագրել

 
Կալիֆոռնիայի Սանտա Ռոզա նահանգի Redwood Empire Ice Arena-ից դուրս գտնվող Դորոթի Համիլի ինքնագիրը արված բետոնի վրա:
Սպորտային նվաճումներ
Մրցույթներ 1968-69 1969-70 1970-71 1971-72 1972-73 1973-74 1974-75 1975-76
Ձմեռային օլիմպիական խաղեր 1
Աշխարհի առաջնություններ 7 4 2 2 1
ԱՄՆ-ի առաջնություններ 1N. 2J. 5 4 2 1 1 1
«Նեբելհորնի տրոֆի» 1
St. Gervais 1
Ռիչմոնդի տրոֆի 1

N = սկսնակ

J = պատանեկական

Ֆիլմագրություն խմբագրել

1978-1984 թվականներին - Ֆանտազիայի կղզի (հեռուստասերիալ)

1978-1986 թվականներին - Կենսագրություն (հեռուստասերիալ)

1981 թվականին - Ֆրանսկանադական Սուրբ Ծնունդ

1983 թվականին - Ռոմեո և Ջուլիտը սառույցի վրա (մյուզիքլ)

1983 թվականին - Շելկունչիկ.Ֆանտազիա սառույցի վրա

1994 թվականին - Մոխրոտը... Ժամանակի մեջ սառած

1997-2009 թվականներին - Հոլիվուդյան իրական պատմություն

2007 թվականին - Փառքի շեղբեր. Աստղերը սառույցի վրա։

Հետաքրքիր փաստեր խմբագրել

2002 թվականին Դորոթին մասնակցել է Ձմեռային օլիմպիական խաղերի բացման արարողությանը։ Դիկ Բաթոնի հետ միասին նա բերել է օլիմպիական կրակով ջահը։

Դին Պոլ Մարտինից բաժանվելուց հետո տառապել է դեպրեսիայով։

Նրա դուստրը նույնպես տառապում է դեպրեսիայով։

2000 թվականին ընդգրկվել է գեղասահքի համաշխարհային փառքի սրահում։

Ընդգրկված է ցանկալի կանանց ցուցակում ըստ «Ընկերները» սերիալի Ռոս Գալլերի։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 Roglo — 1997. — ed. size: 9000000
  4. https://www.cwhf.org/inductees/dorothy-hamill
  5. «Большая олимпийская энциклопедия» (ռուսերեն). 2020 թ․ ապրիլի 15. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  6. «||||». olympic-history.ru. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 16-ին.
  7. «Internet Movie Database» (ռուսերեն). 2020 թ․ հոկտեմբերի 23. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  8. «Olympic Skater Dorothy Hamill Has Breast Cancer». PEOPLE.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 16-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դորոթի Հեմիլ» հոդվածին։