Դոնի Ռոստովի կենդանաբանական այգի

Ռոստովի կենդանաբանական այգի (ռուս.՝ Ростовский зоопарк), Ռուսաստանի խոշորագույն կենդանաբանական այգիներից մեկը (մակերեսը՝ մոտ 100 հա), որը հարուստ է իր ավանդույթներով։ Գտնվում է Դոնի Ռոստով քաղաքում։

Դոնի Ռոստովի կենդանաբանական այգի
ռուս.՝ Ростовский зоопарк
Տեսակկենդանաբանական այգի և Ռուսաստանի հատուկ պաշտպանվող տարածք
ԵրկիրՌուսաստան
ՎարչատարածքԴոնի Ռոստով
Հիմնվել է1927
Մակերես98,2 հեկտար
Այցելուներ185 555 մարդ (2015)
Դոնի Ռոստովի կենդանաբանական այգիը գտնվում է Ռուսաստանում
Դոնի Ռոստովի կենդանաբանական այգի
Դոնի Ռոստովի կենդանաբանական այգիը գտնվում է Երկիրում
Դոնի Ռոստովի կենդանաբանական այգի

Ռոստովի կենդանաբանական այգին հազվագյուտ և անհետացող կենդանական տեսակների պահպանության 38 ծրագրերի մասնակից է, ինչպես նաև Կենդանիների անհատների մասին միջազգային համակարգի՝ ISIS-ի անդամ։ Կենդանաբանական այգու տարբերակիչ առանձնահատկությունն է ընդարձակ պուրակային տարածքը, որը քաղաքի բնակիչների շրջանում այն դարձնում է հատկապես սիրված հանգստի վայր։ Ռոստովի կենդանաբանական այգու տնկարկները բնության հուշարձան են։

Պատմություն խմբագրել

Այգին հիմնադրվել է 1927 թվականի հունիսին Սեմյոն Բուդյոննու անվան դպրոցի կենդանի անկյան հիման վրա՝ շնորհիվ աշակերտների և Ռոստովի դպրոցներից մեկի ուսուցչի (այժմ դա № 43 դպրոցն է Բուդյոննու, 64 հասցեում)։

1927 թվականի հունիսի 26-ին դպրոցի մերձակա տարածքում զանգվածային այցելությունների համար բացվել է կենդանաբանական այգին։

1929 թվականի աշնանը կենդանիների դպրոցական հավաքածուն տեղափոխվեց քաղաքի ծայրամաս, որտեղ նրա համար հատկացվել էր քաղաքային հինգ ամառանոց։ Այգու առաջին տնօրեն դարձավ դպրոցական ուսուցիչ և բնախույզների խմբակի հիմնադիր Վլադիմիր Կեգելը։

1930 թվականին կենդանաբանական այգում հայտնվեցին էկզոտիկ կենդանիներ՝ փիղ, առյուծ, վագր, պումա, ընձառյուծ, կոկորդիլոս, ծովային առյուծներ, պիթոններ, կապիկներ, լամաներ, թութակներ, ջայլամներ։ Նրանք առգրավվել էին այդ ժամանակ Ռոստովի Թատերական հրապարակում հյուրախաղերով հանդես եկող Անատոլի Ֆիլատովի մասնավոր գազանանոցից՝ հարկային պարտքերի դիմաց։

1935 թվականին Ռոստովի կենդանաբանական այգում ստացվել է էմու ջայլամի սերունդ։ Այդ թռչուններով քաղաքն ապահովեց Ռուսաստանի բոլոր կենդանաբանական այգիները, ինչպես նաև երկու արտասահմանյան այգի՝ Չինաստանում և Ռումինիայում։

 
Բաշավոր խոյ Ռոստովի կենդանաբանական այգում, 2010 թվական

2009 թվականի սեպտեմբերի 5-ին Ռոստովի կենդանաբանական այգին ստացել է երեք փիղ, որոնք բերվել էին Բեռլինի Ֆրիդրիխսֆելդե կենդանաբանական այգուց։ Ավելի քան քսան տարի կենդանաբանական այգին չուներ փիղ և դրանք ստացավ սպիտակ արջուկի դիմաց[1]։ Բայց սրանով այս պատմությունը չավարտվեց. 2010 թվականի դեկտեմբերին կենդանաբանական այգում անսպասելիորեն ծնվեց էգ փղիկ։ Պարզվեց, որ մայր փիղը Ռոստովի կենդանաբանական այգուն է փոխանցվել արդեն հղի[2]։

Հավաքածու խմբագրել

 
Ռնգեղջյուր Ռոստովի կենդանաբանական այգում, 2008 թվականի օգոստոս

Ռոստովի կենդանաբանական այգին տարածքով ամենախոշորներից է Ռուսաստանում։ Այնտեղ պահվում են 400 տեսակի մոտ 5 հազար կենդանիներ, ընդ որում, նրանցից 105 տեսակը ներառված է Բնության պահպանության միջազգային միության (IUCN) Կարմիր գրքում, 33 տեսակը՝ Ռուսաստանի Կարմիր գրքում, իսկ 132 տեսակը գրանցված է Վայրի ֆաունայի և ֆլորայի՝ վերացման վտանգի տակ գտնվող տեսակների միջազգային առևտրի կոնվենցիայի (CITES) հավելվածների ցուցակներում։

Ռոստովի կենդանաբանական այգին աշխատում է հազվագյուտ և անհետացող կենդանական տեսակների պահպանման խնդիրներով զբաղվող առաջատար գիտական և հասարակական կազմակերպությունների հետ համատեղ։ Այստեղ պահվում են մեծ թվով կենդանիների տեսակներ, որոնք գրանցված են ինչպես Միջազգային Կարմիր գրքում, այնպես էլ հազվագյուտ և անհետացող կենդանիների տարածաշրջանային ցուցակներում։

Ռոստովի կենդանաբանական այգին սպիտակապոչ արծիվների բուծման գծով Եվրոպայում զբաղեցնում է առաջին տեղերից մեկը։

Կենդանաբանական այգում կա նաև ակվարիումի հատված, որտեղ ներկայացված են ստորջրյա աշխարհի բազմազան բնակիչներ՝ Դոնի երկրամասի ձկներից մինչև Հարավային Ամերիկայի քաղցրահամ ջրերի եզակի կատվաձկներն ու ծովախեցգետինները։ Տեռարիումում կան կոկորդիլոսներ Հարավարևելյան Ասիայից, տարբեր կրիաներ, միջինասիական, աֆրիկյան, ամերիկյան օձեր, ինչպես նաև էկզոտիկ այլ սողուններ։

Պատկերասրահ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Мирошникова К. К. У истоков Ростовского зоопарка. Ростов н/Д : РГПУ, 1993. 76 с.;
  • Мирошникова К. К. Страницы истории Ростовского-на-Дону зоопарка // Роль зоопарков в сохранении редких животных и экологическом просвещении : материалы науч.-практ. конф., посвящ. 75‑летию Рост. зоопарка. Ростов н/Д, 2003. С. 3–10;
  • Браиловская Л. Как школьный кружок разросся до 90 га // Мой Ростов. 2014. 29 апр. С. 5;
  • Медведева Ю. В годы военного лихолетья // Мне интересно. 2010. № 3–4. С. 14–15;
  • Кегель В. В. Ростовский краевой зоологический сад // Краеведение на Северном Кавказе. 1928. № 3–4. С. 83–84.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Юлия Насулина — Интервью с заместителем директора зоопарка по зоотехнической работе Ниной Евтушенко (07.09.2009). «Ростовский зоопарк поменял белого медвежонка на трех слонов». РИА Новости. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 19-ին.
  2. Вероника Богма — Репортаж из зоопарка, интервью с сотрудниками (29.12.2010). «Ростовскому зоопарку достался "лишний" слонёнок». Государственный интернет-канал "Россия". Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 7-ին.

Արտաքին հղումներ խմբագրել