Սեմյոն Բուդյոննի
Սեմյոն Միխայլովիչ Բուդյոննի (ռուս.՝ Семён Михайлович Будённый, ապրիլի 13 (25), 1883 կամ 1883[1], Բուդյոննովսկայա, Q4406212?, Դոնի զորքի մարզ, Ռուսական կայսրություն - հոկտեմբերի 26, 1973[2][3][4] կամ 1973[1], Մոսկվա, ԽՍՀՄ[5]), խորհրդային զորահրամանատար, ԽՍՀՄ առաջին մարշալներից մեկը, Խորհրդային միության եռակի հերոս, Գեորգիևյան խաչի լրիվ ասպետ։ Ռուսաստանի քաղաքացիական պատերազմի տարիներին ղեկավարել է ԲԳԿՀ 1-ին հեծելազորային բանակի հրամանատարը։
Սեմյոն Բուդյոննի | |
---|---|
Семён Будённый | |
![]() Բուդյոննին 1943 թվականին | |
ապրիլի 13 (25), 1883 կամ 1883[1] - հոկտեմբերի 26, 1973[2][3][4] կամ 1973[1] | |
Ծննդավայր | ![]() |
Մահվան վայր | ![]() |
Գերեզման | Կրեմլի պատի պանթեոն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
Զորատեսակ | ![]() |
Կոչում | Խորհրդային Միության մարշալ |
Հրամանատարն էր | 1-ին հեծելազորային բանակ |
Մարտեր/ պատերազմներ | Ռուս-ճապոնական պատերազմ Առաջին համաշխարհային պատերազմ Ռուսաստանի քաղաքացիական պատերազմ Խորհրդա-լեհական պատերազմ Երկրորդ համաշխարհային պատերազմ |
Կրթություն | Մ. Վ. Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիա |
Պարգևներ | Խորհրդային Միության հերոս (3 անգամ) Գեորգիևյան խաչ (I-IV աստիճան) |
1932 թվականին ավարտել է Մ. Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիան։ Որպես Հարավ-Արևմտյան (1941 թվականի հունիս-սեպտեմբեր), ապա Հյուսիսային-Կովկասյան (1942 թվականի մայիս-սեպտեմբեր) ռազմաճակատների, ապա ԽՄ հեծելազորային զորքերի հրամանատար մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) գործողություններին։ Ետպատերազմյան տարիներին ղեկավար աշխատանք է վարել ԽՍՀՄ պաշտպանության, այնուհետև գյուղատնտեսության մինիստրություններում։ Բազմիցս ընտրվել է ԽՍՀՄ պետական կառավարական և կուսակցական ղեկավար մարմիններում։
Լինելով Իոսիֆ Ստալինի քաղաքական դաշնակիցը, Բուդյոննին 1941 թվականին, երբ Ֆաշիստական Գերմանիան լայնամասշտաբ հարձակում սկսեց Խորհրդային Միության դեմ, ծառայության մեջ գտնվող երկու ամենատարեց հրամանատարներից մեկն էր, սակայն գործողությունների առաջին իսկ փուլերում ձախողելով ինքնապաշտպանական մարտերը (զրահատեխնիկայի դեմ մարտնչելով ժամանակավրեպ հեծելազորով), որը դարձավ 100 հազարավոր զոհերի և 4,5 միլիոն գերեվարվածների պատճառ[6], հեռացվեց հրամանատարությունից։ 1939 թվականին, երբ մի առիթով Բուդյոննուն փորձում էին բացատրել գալիք պատերազմում տանկերի կարևորության մասին, նա պատասխանել էր հետևյալ կերպ․
![]() |
«Դուք ինձ չեք համոզի։ Հենց պատերազմ սկսվի, բոլորը կգոռան. «Ուղարկե՜ք հեծելազորը»[7] | ![]() |
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 https://www.biografiasyvidas.com/biografia/b/budionny.htm
- ↑ 2,0 2,1 2,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 3,2 TracesOfWar
- ↑ 4,0 4,1 4,2 Munzinger Personen (գերմ.)
- ↑ 5,0 5,1 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #118664425 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
- ↑ «2021 Մայիս 9. Բուդյոնին Ստեփանակերտում էր, իսկ ու՞ր էին Էնվերն ու Մուստաֆա Քեմալը»։ lragir.am։ մայիսի 9, 2021
- ↑ Simon Sebag Montefiore, «Stalin: The Court of the Red Tsar» (2003), p. 331,
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 585)։ |