Հիրենեոս Լիոնացի
Հիրենեոս Լիոնացի կամ Իրենեոս Լուգդոնացի (լատին․՝ Irenaeus, հունարեն՝ Εἰρηναῖος, մոտ 130[1][2][3][…], Իզմիր - մոտ 202[1][2][3][…], Լիոն, Հռոմեական կայսրություն), հույն քրիստոնյա գրող, եպիսկոպոս, աստվածաբան։ Համարվում է 2-րդ դարի մեծագույն աստվածաբանը։ Նրա աստվածաբանությունը ներկայացնում է արևմուտքի խնդիրների լուծումը արևելքի ավանդությամբ։ Ծագումով Զմյուռնիայից է, Պողիկարպոսի աշակերտն է։ Մարկոս Ավրելիոս կայսեր օրոք եղել է Լիոն (ըստ լատիներեն հին անվանման՝ Լուգուդուն) քաղաքի հոգևորականներից մեկը, Լիոնի եպիսկոպոսի նահատակվելուց հետո ընտրվում է նոր եպիսկոպոս։ Համաձայն եկեղեցական ավանդության նահատակվել է Սեպտիմիոս Սևերոսի օրոք քրիստոնյաների դեմ հալածանքներից մեկի ժամանակ։ Իր գրվածքների բնագիր լեզուն հունարենն է, սակայն մեզ են հասել միայն դրանց լատինական և այլ լեզուներով թարգմանությունները։ Նրա առավել նշանակալից երկը «Վասն կեղծ գիտության մերկացման և մերժման» աշխատությունն է (հուն․՝ ἔλεγχος και άνατροπή της ψευδωνύμου γνώσεως, հաճախ կրճատ անվանվում է «Ընդդեմ հերձվածոց» լատին․՝ Adversus haereses, հուն․՝ κατὰ αἱρέσεων)։ 5 գրքից բաղկացած այդ երկը պահպանվել է լատիներեն թարգմանությամբ, իսկ IV ու V գրքերը նաև հայերեն (գրաբար) թարգմանությամբ։ Հիրենեոսն այն գրել է 180-185 թթ. միջև ընկած ժամանակում։ Առաջին գրքում ներկայացվում է գնոստիկական ուսմունքը, երկրորդ գրքում փորձ է արվում հերքել այն ռացիոնալիստական փաստարկների միջոցով, երրորդ գիրքը ներկայացնում է առաքելական ավանդույթը, չորրորդում կարելի է գտնել քրիստոնեական դավանանքի հիմնական դրույթները։
Հիրենեոս Լիոնացի հին հունարեն՝ Εἰρηναῖος Λουγδούνου | |
---|---|
Ծնվել է | մոտ 130[1][2][3][…] |
Ծննդավայր | Իզմիր |
Մահացել է | մոտ 202[1][2][3][…] |
Մահվան վայր | Լիոն, Հռոմեական կայսրություն |
Քաղաքացիություն | Ասիա |
Մասնագիտություն | աստվածաբան, քրիստոնյա քահանա և փիլիսոփա |
Զբաղեցրած պաշտոններ | Bishop of Lyon? և եպիսկոպոս |
Irenaeus Վիքիպահեստում |
Հայերեն թարգմանությամբ մեզ է հասել Հիրենեոսի «Ցոյցք առաքելական քարոզության» երկը (Epideiksis tu apostoliku kerygmatos), որը հայտնաբերվել է 20-րդ սկզբին և լուսյ տեսել 1907 թ. գիտական աշխարհի կողմից գնահատվելով որպես կարևոր գյուտ հայրաբանական գրականության բնագավառում[4]։ Հիրենեոսի այլ աշխատությունները, որոնք վկայված են վաղ միջնադարյան քրիստոնյա հեղինակների կողմից, մեզ չեն հասել։
Հիրենեոսը չուներ գրական որևէ հավակնություն, գրում էր միայն այն մասին, ինչ գիտեր սակայն չնայած դրան նշանակալից ազդեցություն է տողել քրիստոնյա գրողների հաջորդ սերունդների վրա։ Նրա երկը որպես աղբյուր է օգտագործվել Տեղտուլիանոսի, Հիպոլիտոսի, Եվսեբիոս Կեսարացու և այլ հեղինակների կողմից։ Իրենեոսի երկերը նաև լայնորեն օգտագործվել են միջնադարյան հայ հեղինակների կողմից։
Նա եղել է առաջին մեծ քրիստոնյա գրողը, որ հասկացել է, թե քննելով և լուծելով ոչ ճշմարտությունը (գնոստիցիզմ), մոտենում ենք և հպվում ճշմարտությանը (քրիստոնեություն)։ Փոխադարձաբար փնտրելով և ճանաչելով ճշմարտությունը, կարող ենք դյուրությամբ զանազանել ճշմարիտը կեղծիքից։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Babelio (ֆր.) — 2007.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Catalogue of the Library of the Pontifical University of Saint Thomas Aquinas
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 AlKindi (Դոմինիկյան Արևելագիտության ինստիտուտի առցանց կատալոգ)
- ↑ Լ. Տեր–Պետրոսյան, Հայ հին թարգմանական գրականություն, Երևան, 1984, էջ 37։
Աղբյուրներ
խմբագրել- Античные писатели. Словарь, СПб, 1999.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հիրենեոս Լիոնացի» հոդվածին։ |