Ամեն ինչ լավ կլինի (ֆիլմ, 1995)

«Ամեն ինչ լավ կլինի» (ռուս.՝ «Всё будет хорошо!»), ռուսական գեղարվեստական ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Դմիտրի Աստրախանը 1995 թվականին։

Ամեն ինչ լավ կլինի
ռուս.՝ Всё будет хорошо!
Երկիր Ռուսաստան
Ժանրմելոդրամա, կինոկատակերգություն և մելոդրամա
Թվական1995
Լեզուռուսերեն
ՌեժիսորԴմիտրի Աստրախան
ՊրոդյուսերIgor Kalyonov? և Q55655684?
ԴերակատարներՄիխայիլ Ուլյանով, Անատոլի Ժուրավլյով, Olga Ponizova?, Ալեքսանդր Զբրուև, Վալենտին Բուկին, Իրինա Մազուրկևիչ, Անդրեյ Ֆեդորցով, Արթուր Վախա, Վալերի Կրավչենկո, Եվգենիա Իգումնովա, Անտոնինա Վվեդենսկայա, Աննա Բանշչիկովա, Ալեքսանդր Գլազուն, Վալենտինա Պանինա, Վալերի Նիկիտենկո, Դմիտրի Աստրախան և Բորիս Չերդինցև
ՕպերատորՅուրի Վորոնցով
ԵրաժշտությունԱլեքսանդր Պանտիկին
ԿինոընկերությունԼենֆիլմ
Տևողություն133 րոպե

Սյուժե խմբագրել

Գավառական քաղաքի հին աշխատանքային հանրակացարանում հանգիստ և հավասարակշռված առօրյայում բուռն փոփոխություններ են սպասվում ինչպես ֆիլմի գլխավոր հերոսների՝ Օլյայի, Պետյայի և Կոլյայի, այնպես էլ հանրակացարանի բնակիչների կյանքում։ Ամեն ինչ սկսվում է Նիկոլայի բանակից վերադառնալով. նա պատրաստվում է ամուսնանալ իրեն սպասող Օլյայի հետ։ Միևնույն ժամանակ, գործարար Կոնստանտին Վասիլևիչ Սմիռնովը, որը ժամանակին ապրել է այդ հանրակացարանում, գալիս է քաղաք։ Բնականաբար, նա չի կարող չայցելել իր առաջին սիրուն (Կոլյայի մայրը)։ Կոնստանտին Վասիլևիչի որդին՝ Պետյան, որը երիտասարդ հանճար է և Նոբելյան մրցանակակիր[1], սիրահարվում է Նիկոլայի հարսնացուին և արժանանում փոխադարձ զգացմունքների։ Օլյայի համար ցավալիորեն դժվար է ընտրություն կատարել փեսացուի օգտին։ Օլյայի և Նիկոլայի ամուսնությունից հետո Պետյան գալիս է տոնակատարությանը՝ երիտասարդներին երջանկություն մաղթելու, և հեռանում է Օլյայի հետ միասին։ Օլյան և Պետյան երջանիկ ապրում են արտերկրում, իսկ Կոլյան աշխատանքի է անցնում գործարանում։

Ֆիլմը հեռուստատեսությամբ հեռարձակվել է երկու տարբերակով՝ երկու մասից բաղկացած (ի սկզբանե) և մեկ մասից բաղկացած։ Կրճատված տարբերակում հանված են որոշ սյուժետային գծեր, որոնք կարող են ամբողջությամբ փոխել հանդիսատեսի ընկալումը ֆիլմի հերոսների (մասնավորապես՝ Զբրուևի և Ժուրավլյովի հերոսների) վերաբերյալ։

Ֆիլմի ստեղծում խմբագրել

Նկարահանման վայր խմբագրել

Ֆիլմը նկարահանվել է Սանկտ Պետերբուրգում՝ Լենինգրադի մարզի Վսևոլոժսկի շրջանի Կրասնայա Զարյա ավանում[2]։ Նկարահանումների համար ընտրվել է հանրակացարանի հին շենքը, որը համապատասխանում էր ռեժիսորի մտահղացմանը, ուստի հատուկ դեկորացիաների ստեղծման անհրաժեշտություն չի եղել[3]։

Փորձեր խմբագրել

Միխայիլ Պորեչենկովը մասնակցել է լսումների Կոլյայի դերի, իսկ Ամալյա Մորդվինովան՝ Օլյայի դերի համար։

Փառատոններ և մրցանակններ խմբագրել

  • 1995 - Գրան պրի «Աֆրոդիտե» «Love is folly» միջազգային կինոփառատոնում, Վառնա
  • 1995 - «Կինոտավր» - անվանակարգ՝ մեծ մրցույթի Գրան պրի
  • 1995 - Գրան պրի Լավագույն ֆիլմի համար «Золото Лістапада» մրցանակի Մինսկի «Լիստոպադ» կինոփառատոնում

Դերերում խմբագրել

Դերասան Դեր
Անատոլի Ժուրավլյով Կոլյա Օռլով Կոլյա Օռլով
Օլգա Պոնիզովա Օլյա Տուզովա Օլյա Տուզովա
Մարկ Գորոնոկ Պետյա Սմիռնով Պետյա Սմիռնով
Ալեքսանդր Զբրուև Կոնստանտին Վասիլևիչ Սմիռնով գործարար, Կոնստանտին Վասիլևիչ Սմիռնով
Վալենտին Բուկին Սեմյոն Պետրովիչ Տուզով, Օլյայի հայրը Սեմյոն Պետրովիչ Տուզով, Օլյայի հայրը
Միխայիլ Ուլյանով պապ պապ
Իրինա Մազուրկևիչ Կատյա Օռլովա, Կոլյայի մայրը Կատյա Օռլովա, Կոլյայի մայրը
Անդրեյ Ֆեդորցով Կոլյայի ընկերը Կոլյայի ընկերը
Արթուր Վախա թատրոնի ադմինիստրատոր թատրոնի ադմինիստրատոր
Իրինա Տրոֆիմովա Վերկա Վերկա
Գենադի Սվիր Սերգեյ Կարելով, երաժիշտ, երգիչ Սերգեյ Կարելով, երաժիշտ, երգիչ
Վլադիմիր Կաբալին քեռի Վովա, Սմիռնովի թիկնապահների պետը քեռի Վովա, Սմիռնովի թիկնապահների պետը
Վալերի Կրավչենկո Անդրեյ Սամսոնով Անդրեյ Սամսոնով
Օլգա Բելյաևա Թամարա Սամսոնովա, Անդրեյի կինը Թամարա Սամսոնովա, Անդրեյի կինը
Նիկոլայ Ստոյակին
Եվգենյա Իգումնովա ճապոներենի թարգմանչուհի ճապոներենի թարգմանչուհի
Անտոնինա ՎՎեդենսկայա Օլյայի ընկերուհին, հարևանուհի հանրակացարանում Օլյայի ընկերուհին, հարևանուհի հանրակացարանում
Աննա Բանշչիկովա Մաշա Սավելևա, Միսս «Հեռուստատեսություն» Մաշա Սավելևա, Միսս «Հեռուստատեսություն»
Ալեքսանդր Գլազուն հարևան հանրակացարանում հարևան հանրակացարանում
Վալենտինա Պանինա Նատաշա Նատաշա
Վլադիմիր Լելյոտկո գործուղված գործուղված
Յուրա Վիսոկոբորսկիս] Պետյա, Սամսոնովների որդին Պետյա, Սամսոնովների որդին
Վալերի Նիկիտենկո շնորհանդեսի վարող շնորհանդեսի վարող
Ալեքսանդր Սլաստին ոստիկան ոստիկան
Վիկտոր Գոգոլև գործարանի աշխատող, որն անցել է թոշակի գործարանի աշխատող, որն անցել է թոշակի
Դմիտրի Աստրախան մաթեմատիկոս մաթեմատիկոս
Օքսանա Սկաչկովա հարևանուհի հանրակացարանում հարևանուհի հանրակացարանում
Բորիս Չերդինցև հարևան հանրակացարանում (լոսագրերում նշված չէ) հարևան հանրակացարանում (լոսագրերում նշված չէ)
Իվան Պարշին էպիզոդ (լուսագրերում նշված չէ) էպիզոդ (լուսագրերում նշված չէ)

Նկարահանող խումբ խմբագրել

Ռեժիսոր Դմիտրի Աստրախան
Սցենարիստ Օլեգ Դանիլով
Օպերատոր Յուրի Վորոնցով
Կոմպոզիտոր Ալեքսանդր Պանտիկին

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Պետյան հաջողության է հասել մաթեմատիկայի բնագավառում, սակայն մաթեմատիկոսներին Նոբելյան մրցանակ չի շնորհվում։
  2. «В посёлке Красная Заря». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մարտի 24-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 10-ին.
  3. «Как снимался фильм «Все будет хорошо»». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 17-ին.

Գրականություն խմբագրել

  • Марголит Е. Сигнал о наличии жизни(ռուս.) // Искусство кино. — 1996. — № 2.
  • Москвина Т. О народности в искусстве // Сеанс. — 1996. — № 12.
  • Сиривля Н. Поле чудес… // Сеанс. — 1996. — № 12.
  • Спектр мнений о фильме «Всё будет хорошо» // Сеанс. — 1996. — № 12.
  • Стишова Е. От какого героя мы отказываемся(ռուս.) // Искусство кино. — 1996. — № 2.
  • Трофименков М. Астрахан Д. // Новейшая история отечественного кино: 1986—2000. Кинословарь. Том первый. А-И / Концепция и составление Л. Аркус. — СПб.: Сеанс, 2001. — С. 79—80. — 498 с. — ISBN 5-901586-01-8

Արտաքին հղումներ խմբագրել