Դժոխքից դժոխք (ռուս.՝ Из ада в ад, բելառուս․՝ З пекла ў пекла, գերմ.՝ Von Hölle zu Hölle), ռուս-բելառուսա-գերմանական գեղարվեստական ֆիլմ՝ նկարահանված 1996 թվականին ռեժիսոր Դմիտրի Աստրախանի կողմից[3][4]։ Բելառուսի կողմից ֆիլմը առաջադրվել է որպես «Օսկարի» 69-րդ մրցանակաբաշխության ներկայացման թեկնածու «Օտարալեզու լավագույն ֆիլմ» անվանակարգում, սակայն չի ընտրվել[5][6]։

Դժոխքից դժոխք
ռուս.՝ Из ада в ад
Երկիր Ռուսաստան
 Բելառուս
 Գերմանիա
Ժանրդրամա
Թվական1997 և սեպտեմբերի 28, 2000[1]
Լեզուռուսերեն և գերմաներեն
ՌեժիսորԴմիտրի Աստրախան[2]
ՊրոդյուսերԱրթուր Բրաուներ
Սցենարի հեղինակԱրթուր Բրաուներ և Oleg Danilov?
ԴերակատարներԱլլա Կլյուկա, Anja Kling? և Գենադի Նազարով
ՕպերատորՅուրի Վորոնցով
ԵրաժշտությունԱլեքսանդր Պանտիկին
ԿինոընկերությունԲելառուսֆիլմ
Տևողություն90 րոպե

Սյուժե

խմբագրել

Ֆիլմում ներկայացվում է երկու երիտասարդ ընտանիքների պատմությունը, որոնցից մեկը հրեաներ են, մյուսը՝ լեհեր։ Լեհերի ընտանիքը երեխա չունի, իսկ հրեաներն ունեն մեկ դուստր։ Երբ գերմանացիները հրեաներին ուղարկում են համակենտրոնացման ճամբարներ, լեհերի ընտանիքը թաքցնում է նրանց դստերը։

Պատերազմի ավարտից հետո աղջկա ծնողներն անսպասելիորեն վերադառնում են։ Հայրը, որին հաջողվել էր փախչել մահվան ճամբարից, կռվել էր պարտիզանական ջոկատի կազմում և այժմ նշանակվում է քաղաքի ոստիկանության ղեկավար։ Հրեաների նախկին տները զբաղեցվել են լեհերի կողմից, աղջիկը համոզված է, որ ինքը լեհ է և չի ընդունում իր իսկական ծնողներին։ Միևնույն ժամանակ լեհերի վերաբերմունքը մահվանից փրկված ու վերադարձած քիչ թվով հրաների նկատմամբ ծայրահեղ բացասական է և վերաճում է կոտորածի։

Ստեղծման պատմություն

խմբագրել

Ֆիլմը նկարահանվել է իրական դեպքերի հիման վրա, որ տեղի են ունեցել Լեհաստանի Կելցե քաղաքում 1946 թվականի հուլիսի 4-ին։ Ֆիլմի գաղափարն ու վերնագիրն առաջարկել է կինոպրոդյուսեր Արթուր Բրաուները, որը մասնակցել է ավելի քան 200 ֆիլմի ստեղծման (այդ թվում է նաև «Եվրոպա, Եվրոպա» ֆիլմը)[7]։

Zman.com կայքին տված հարցազրույցում ռեժիսոր Դմիտրի Աստրախանը պատմել է, որ Բրաուների առաջարկած՝ լեհ սցենարիստի սյուժեի հիմնական գաղափարն այն էր, որ կոտորածի հրահրողը եղել է ԽՍՀՄ Պետական անվտանգության կոմիտեն։ Դմիտրի Աստրախանն այդ սյուժեն համարել է պարզունակ և մշակել այն։ Նա ասել է, որ իր համար «կարևոր է ցույց տալ թշնամության «մեխանիկան», այն, թե ինչպես են սովորական մարդիկ մի ակնթարթում վերածվում գազանների»։ Նա չի իդեալականացնում հրեաներին, բայց կարծում է, թե ոչ մի հակասություն չի կարող պատճառ դառնալ կոտորածների կամ զանգվածային սպանությունների համար[8]։

Դերերում

խմբագրել
Դերասան Դեր
Ալլա Կլյուկա Աննա Սիկորսկայա
Գենադի Նազարով Անջել Սիկորսկի
Գենադի Սվիր Հենրիխ Գոլդե
Աննա Քլինգ Ելենա Գոլդե
Վալերիա Վալեևա Ֆելյա
Յակով Բոդո Մարկ Մարկուս
Սվետլանա Կրյուչկովա վերակացու համակենտրոնացման ճամբարում
Զինաիդա Զուբկովա
Օլեգ Կորչիկով
Վալենտին Բուկին ոստիկան
Գենադի Գարբուկ
Անատոլի Կոտենյով
Իվան Մացկևիչ
Ավգուստին Միլովանով
Լյուբով Ռումյանցևա
Նինա Ռոզանցևա էպիզոդ
Արթուր Ֆեոդորովիչ էպիզոդ
Պյոտր Յուրչենկով ավագ էպիզոդ

Մրցանակներ և անվանակարգեր

խմբագրել

Ֆիլմը ներկայացվել է «Ոսկե գլոբուս» մրցանակի և արժանացել «Կինոտավր» փառատոնի մրցանակի «Տղամարդու լավագույն դերակատարման համար» անվանակարգում[8]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. http://www.kinokalender.com/film1687_von-hoelle-zu-hoelle.html
  2. filmportal.de — 2005.
  3. Robert C. Reimer; Carol J. Reimer (2012 թ․ ապրիլի 12). Historical Dictionary of Holocaust Cinema. Scarecrow Press. էջ 192. ISBN 978-0-8108-7986-7.
  4. Lawrence Baron (2005). Projecting the Holocaust Into the Present: The Changing Focus of Contemporary Holocaust Cinema. Rowman & Littlefield. էջ 286. ISBN 978-0-7425-4333-1.
  5. Margaret Herrick Library, Academy of Motion Picture Arts and Sciences
  6. «39 Countries Hoping for Oscar Nominations». Academy of Motion Picture Arts and Sciences. 1996 թ․ նոյեմբերի 13. Արխիվացված է օրիգինալից 1999 թ․ փետրվարի 9-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 5-ին.
  7. «Астрахан вернулся к еврейской теме». Коммерсантъ. 22.03.1996. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 29-ին.
  8. 8,0 8,1 «Дмитрий Астрахан: «Мне было важно показать „механику" вражды…»». jewniverse.ru. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 15-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 29-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել