Աննա Բանշչիկովա

ռուս դերասանուհի

Աննա Բորիսովնա Բանշչիկովա (ռուս.՝ А́нна Бори́совна Ба́нщикова, հունվարի 24, 1975(1975-01-24)[1], Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), թատրոնի և կինոյի ռուս դերասանուհի։

Աննա Բանշչիկովա
Ծնվել էհունվարի 24, 1975(1975-01-24)[1] (49 տարեկան)
ԾննդավայրԼենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի պետական թատերական արվեստի ակադեմիա
Քաղաքացիություն Ռուսաստան և  ԽՍՀՄ
Մասնագիտությունդերասանուհի
Ամուսին(ներ)Մաքսիմ Լեոնիդով

Կենսագրություն

խմբագրել

Աննա Բանշչիկովան ծնվել է 1975 թվականի հունվարի 24-ին Լենինգրադում (այժմ՝ Սանկտ Պետերբուրգ

Հայրն ընտանիքից հեռացել էր, երբ աղջիկը յոթ տարեկան էր։ Մայրը՝ Պոլինա Միխայլովնան, ինժեներ-կոնստրուկտոր էր, աղջկան դաստիարակել է միայնակ[2]։ Տատիկը (հայրական կողմի)՝ Պոլինա Բորիսովնա Բանշչիկովան (1922-2002), ՌԽՍՖՀ վաստակավոր արտիստուհի էր, 1951 թվականից եղել է Լենինգրադի երաժշտական կոմեդիայի թատրոնի գլխավոր մենակատար, վոկալ վարպետություն է դասավանդել Լենինգրադի թատրոնի, երաժշտության և կինեմատոգրաֆիայի պետական ինստիտուտի երաժշտական կոմեդիայի թատրոնի բաժնում[3]։

Թոռնուհու՝ դերսանուհի դառնալու որոշման վրա ազդել է տատիկը։ Վաղ մանկուց Աննան շատ ժամանակ է անցկացրել թատրոնի կուլիսներում, որտեղ աշխատում էր Պոլինա Բորիսովնան։ Սովորելով միջնակարգ դպրոցի տարրական դասարաններում՝ Աննան երեք տարի հաճախել է Լենինգրադի Ա. Յա. Վագանովի անվան պարարվեստի ակադեմիական ուսումնարանի բալետի դպրոց, սովորել է նաև մանկական երաժշտական դպրոցի դաշնամուրի դասարանում[4][5]։

1992 թվականին ավարտել է Կիրովի շրջանի Սանկտ Պետերբուրգ քաղաքի № 254 հանրակրթական միջնակարգ դպրոցը[5] և ընդունվել Լենինգրադի թատրոնի, երաժշտության և կինեմատոգրաֆիայի պետական ինստիտուտ (1993 թվականից՝ Սանկտ Պետերբուրգի թատերական արվեստի պետական ակադեմիա)։

1996 թվականին ավարտել է Սանկտ Պետերբուրգի թատերական արվեստի պետական ակադեմիան (Դմիտրի Խանանովիչ Աստրախանի արվեստանոց)։

1997-2010 թվականներին աշխատել է Սանկտ Պետերբուրգի Վ․ Կոմիսարժևսկայայի անվան ակադեմիական դրամատիկական թատրոնում։

Անձնական կյանք

խմբագրել
  • Առաջին ամուսինը՝ Մաքսիմ Լեոնիդովիչ Լեոնիդովը (ծնվել է 1962 թվականի փետրվարի 13-ին), խորհրդային և ռուս երաժիշտ է, երգիչ, դերասան, բանաստեղծ և հեռուստահաղորդավար, «Секрет» բիտ-կվարտետի հիմնադիրներից մեկը։ Աննան և Մաքսիմը քաղաքացիական ամուսնության մեջ են եղել 1999-2004 թվականներին։ Ընդհանուր երեխաներ չունեն[6]։ Հենց Աննային է երաժիշտը նվիրել իր «Девочка-видение» երգը[7]։
  • Երկրորդ ամուսինը՝ Վսևոլոդ Շախանովը, ամերիակցի փաստաբան է, ծնվել է Պսկովում։ Ամուսնացել են 2007 թվականի մարտի 30-ին[2][8][9]։
    • Որդին՝ Միխայիլ Վսևոլոդովիչ Շախանովը (ծնվել է 2007 թվականի հունիսի 18-ին)[8][9], 2017 թվականի հոկտեմբերի 15-ին մասնակցել է Ռուսաստանի Առաջին ալիքի «Лучше всех!» տաղանդավոր երեխաների հեռուստատեսային մրցույթին՝ որպես պատմանց անձանց գիտակ[10]։
    • Որդին՝ Ալեքսանդր Վսևոլոդովիչ Շախանովը (ծնվել է 2009 թվականի ապրիլի 20-ին)[8][9][10]։
    • Դուստրը՝ Մարիա Վսևոլոդովնա Շախանովան (ծնվել է 2017 թվականի մարտի 3-ին)[11]։

Ֆիլմագրություն

խմբագրել
Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1995 ֆ Ամեն ինչ լավ կլինի Всё будет хорошо! Մաշա Սավալևա, միսս «Հեռուստատեսություն»
2000 ս Կայսրությունը հարվածի տակ է Империя под ударом Հաննա Քլեյֆեր՝ Եվնո Ազեֆի սիրուհին
2001 ս Ազգային անվտանգության գործակալ Агент национальной безопасности 3 Կատյա՝ ռեժիսորի օգնական
2001 ս ՆԼՍ գործակալոթյուն Агентство НЛС Սաշա՝ բարի աղջիկը
2001 ս Նիրո Վուլֆը և Արչի Գուդվինը Ниро Вульф и Арчи Гудвин Կլարա Ջեյմս
2001 ս Բարոն անունով По имени Барон Մարինա
2001 ս Մահացու ուժ 3 Убойная сила 3 Լեյլա՝ Ասլանբեկի դուստրը
2001 ս Ջարդված լապտերների փողոցը 3 Улицы разбитых фонарей 3 Ալբինա
2003 ս Կանացի սիրավեպ Женский роман Նատաշա / Լոլիտա
2003 ս Կամենսկայա 3 Каменская 3 Ժենյա Ռուբցովա
2003 ս Երկրի լավագույն քաղաքը Лучший город Земли Նելլի Մորոզովա
2003 ս Մանգուստ Мангуст «Ճանճ» մականունով Զոսյա Ցիցելինա՝ մասնավոր խուզարկու
2003 ս Պարողը Танцор Մանկա
2004 ս Մանգուստ 2 Мангуст 2 «Ճանճ» մականունով Զոսյա Ցիցելինա՝ մասնավոր խուզարկու
2004 ս Արև կորցրածները Потерявшие солнце Լյուդմիլա՝ Աննա Լիսյանսկայայի ընկերուհին
2004 ս Ամուրիները Холостяки Ժաննա
2005 ֆ Պահեստային բնազդ Запасной инстинкт Պոլինա Սվետլովա
2005 ս Կարապների դրախտ Лебединый рай Մաշա՝ գավառական աղջիկ Օզերսկի քաղաքից, մականունը՝ «Չումա»[7]
2005 ֆ Սպանել Բելլային Убить Бэллу քաղաքապետարանի աշխատակից
2005 ս Ֆավորիտ Фаворит Մարիա Ֆյոդորովնա՝ մեծ իշխանուհի
2006 ս Երկուսը սնդուկից Двое из ларца Անյա և Յանա՝ երկվորյակ քույրեր
2006 ս Եվլամպիա Ռոմանովա։ Հետաքննությունը վարում է դիլետանտը 3 Евлампия Романова. Следствие ведёт дилетант 3 Նադյա Շևցովա
2006 ֆ Ոչ մի այլ ցանկություն Никаких других желаний բուժքույր
2006 ֆ Պիրանիայի որս Охота на пиранью Վիկտորյա
2006 ս Սոնկա՝ Ոսկե Ձեռք Сонька — Золотая ручка Ֆեյգա՝ Սոնկայի քույրը
2006 ս Հետաքննության գաղտնիքները 6 Тайны следствия 6 Լաուրա (Դարյա Կանավկինա)
2006 ֆ Պարիր... Танцуй... Օլգա
2006 ս Մութ բնազդ Тёмный инстинкт Ալիսա Նովլյանսկայա՝ Մարինա Զվերևայի որդեգիր աղջիկը
2007 ֆ 9 օր մինչ գարունը Девять дней до весны Թամարա
2008 ֆ Հանգցրեք լույսը Тушите свет Վերա
2008 ֆ Դոմինոյի ազդեցություն Эффект домино Ալյոնա Մաքսիմովա՝ Եվգենիի կինը
2009 ֆ Տուն առանց ելքի Дом без выхода Մարյանա Ֆյոդորովա՝ Թինա Կիրիլովայի ընկերուհին
2009 ս Ժուրով Журов Ստեֆանիա Գերշակովիչ
2009 ս Թռչող ջոկատ Летучий отряд Եկատերինա՝ Նատալյա Կիրսանովայի ընկերուհին
2009 ս Կապիտան Նեմովի սիրտը Сердце капитана Немова Ելենա Սիվերս
2009 ս Դատարան Суд Սոֆյա Շումսկայա
2010 ս Ավտոտնակներ Гаражи Լեդա
2010 ֆ Եթե երկինքը լռում է Если небо молчит Տատյանա Միխեևա
2010 ս Մանիպուլյատոր Манипулятор Անֆիսա Խվատկովա՝ ֆիրմայի հոգեբանը
2010 ս Փախուստ Побег Լարիսա՝ «Լոգոպեդի» քույրը
2010 ս Օշինդր՝ անիծված խոտ Полынь — трава окаянная Անկա
2010 ս Վերայի փորձը Попытка Веры Նադեժդա Կովալյովա
2010 ս Վերջին րոպեն Последняя минута Կատյա՝ Իգորի կինը
2010 ֆ Փիղ Слон Մարինա՝ Զարեզինի կինը
2010 ֆ Ինչ է թաքցնում սերը Что скрывает любовь Ելենա Վլադիմիրովնա՝ Գեորգի Սարանկու կինը
2011 ս Խուզարկուները Бомбила Ալյոնա Գորոխովա՝ Արտյոմի կինը
2011 ֆ Դուբլյորը Дублёрша Ռիտա Վորոնցովա և Լիլիա Կորյակինա՝ երկվորյակ քույրեր
2011 ս Ժուկով Жуков Գալինա Ալեքսանդրովնա Սեմյոնովա՝ բուժքույր, մարշալ Ժուկովի վերջին կինը[12]
2011 ս Երջանիկ կյանքի կարճ դասընթաց Краткий курс счастливой жизни սեմինարի ղեկավար
2011 ս Կուպիդոն Купидон Վիկտորյա Օդինցովա
2011 ս Ճակատագրով պաշտպանվողները Хранимые судьбой Լյուբով Յարոսլավովնա Լավրովա՝ բժիշկ
2012 ս Բոգարնեի էֆեկտը Эффект Богарне Օլգա Սկվորցովա՝ Իգորի կինը
2012 ս Ամուսնալուծություն Развод Միլենա՝ Ռեգինայի դուստրը
2012 ֆ Շնորհավոր Ամանոր, մայրիկնե՛ր С Новым годом, мамы! Մարինա՝ Քսենյայի քույրը
2012 ս Խուզարկուները Топтуны Ելենա Կոպրովա՝ Սերգեյի քույրը
2012 ֆ Աստված իր ծրագրերն ունի У Бога свои планы Զոյա
2013 ս Վարորդ։ Շարունակություն Бомбила. Продолжение Ալյոնա Գորոխովա՝ Արտյոմի կինը
2013 ֆ Ծարավ Жажда Մարինա՝ Կոստյայի խորթ մայրը
2013 ս Լյուդմիլա Людмила Սվետլանա
2013 ս Ոստիկանության մայոր Майор полиции Զինաիդա Դմիրիևնա Պաշինա՝ հոգեբուժական հիվանդանոցի բուժքույր, սիրահարված է ոստիկանության մայոր Անդրեյ Ստեփանովիչ Կամիշինին[13]
2013 ս Ոչ կանացի գործ Не женское дело Սվետլանա Վորոբյովա
2013 ս Ընտանեկան հանգամանքներ Семейные обстоятельства Եկատերինա Ռոմանովա՝ միայնակ մայր[4]
2014 ս Գայլային արև Волчье солнце Մարիսյա
2014 ֆ Մայա Майя Աննա Նիկոլաևնա Վախրուշինա՝ դպրոցի տնօրեն
2014 ֆ Մի լքիր ինձ, Սեր Не покидай меня, Любовь Ալլա՝ Նիկոլայի կինը
2014 ֆ Կրունկի տակ Под каблуком Մարինա
2015 ս Չհորինված կյանք Непридуманная жизнь Զոյա Իվանովնա Օգորոդնիկովա՝ շուկայի տնօրեն
2015 ֆ Ստալինի ալմաստները Алмазы Сталина
2015 ֆ Պետերբուրգ-Մոսկվա Питер-Москва Ելիզավետա՝ ավիադիսպետչեր, Աննայի քույրը
2015 ս Հենակետեր Точки опоры Յուլյա՝ դատախազ Դմիտրի Նիկոլաևիչ Աստրովի ենթակայության տակ գտնվող միջշրջանային դատախազության դատաբժշկական փորձագետ
2016 ս Խուզարկու Ищейка Ալեքսանդրա Իվանովնա Կուշնիր՝ ծովափնյա քաղաքի քրեական հետախուզության պետ, ոստիկանության փոխգնդապետ[8][14][15]
2016 ս Թևեր Крылья Լյուդմիլա Չերենկովա[16]
2018 ս Խուզարկու 2 Ищейка 2 Ալեքսանդրա Իվանովնա Կուշնիր՝ ծովափնյա քաղաքի քրեական հետախուզության պետ, ոստիկանության փոխգնդապետ
2018 ս Խուզարկու 3 Ищейка 3 Ալեքսանդրա Իվանովնա Կուշնիր՝ ծովափնյա քաղաքի քրեական հետախուզության պետ, ոստիկանության փոխգնդապետ
2018 ֆ Օտարական Пришелец Աննա
2018 ֆ Կոլդովո լիճ Колдовское озеро Վիկտորյա Լեոնիդովնա Պեկարսկայա՝ Օստրոզյորսկա քաղաքի քաղաքապետի պաշտոնակատար (այնուհետև ընտրություններում քաղաքապետի թեկնածու)[17]
2019 ֆ Ուխտավոր Пилигрим

Դերերը թատրոնում

խմբագրել

Վ․ Կոմիսարժևսկայայի անվան ակադեմիական դրամատիկական թատրոն

խմբագրել
  • 1997 – «Մնաս բարով, ծաղրածու» (ռեժիսոր՝ Վլադիմիր Վորոբյով)՝ ըստ Վյաչեսլավ Վերբինի՝ Ֆեդերիկո Ֆելինիի «Ճանապարհ» կինոսցենարի մոտիվներով գրված պիեսի – միանձնուհի, բալետի պարուհի Աիդա
  • 1997 – «Դոն Ժուանը գալիս է պատերազմից» (ռեժիսոր՝ Լ. Գոգի-Գորիևսկի)՝ ըստ Էդյոն ֆոն Խորվաթի համանուն պիեսի – դուստրը, գթության քույր
  • 1999 – «Մեկ ամիս գյուղում» (ռեժիսոր՝ Վալերի Գրիշկո)՝ ըստ Իվան Տուրգենևի համանուն պիեսի – Վերոչկա՝ Նատալյա Պետրովնայի սանը, 17 տարեկան
  • 2000 – «Կոմիվոյաժորի մահը» (ռեժիսոր՝ Վ. Ֆուրման)՝ ըստ Արթուր Միլլերի համանուն պիեսի
  • 2000 – «Երկվորյակներ» (ռեժիսոր՝ Ա. Իսակով)՝ ըստ Ժան-Ժակ Բրիկերի և Մորիս Լասեգի պիեսի – Եվա
  • 2001 – «Գողը դրախտում» (ռեժիսոր՝ Ա. Գորբատի)՝ ըստ Էդուարդո դե Ֆիլիպպոյի «Ոչ ոք, կամ Գողը դրախտում» պիեսի – Նինուչա
  • 2002 – «Նվագախումբ» (ռեժիսոր՝ Ա. Գորենշտեյն)՝ ըստ Ժան Անույի համանուն պիեսի – Պամելա
  • 2002 – «Փոթորիկ» (ռեժիսոր՝ Ալեքսանդր Մորֆով (Բուլղարիա))՝ ըստ Ուիլյամ Շեքսպիրի համանուն պիեսի – Միրանդա՝ Պրոսպերոյի աղջիկը
  • 2004 – «Դոն Ժուան» (ռեժիսոր՝ Ալեքսանդր Մորֆով (Բուլղարիա), ներկայացման պրեմիերան կայացել է 2004 թվականի հունվարի 30-ին)՝ ըստ Մոլիերի համանուն պիեսի – դոննա Աննա՝ դոն Ժուանի աղջիկը, դոն Օտտավիոյի հարսը
  • 2005 – «Ամառ և ծուխ» (ռեժիսոր՝ Ա. Բելսկի)՝ ըստ Թենեսի Ուիլյամսի համանուն պիեսի – Ռոզա Գոնզալես
  • 2006 – «Միջամառային գիշերվա երազ» (ռեժիսոր՝ Ալեքսանդր Մորֆով (Բուլղարիա))՝ ըստ Ուիլյամ Շեքսպիրի համանուն պիեսիՏիտանիա՝ փերիների և էլֆերի թագուհի

Մոսկվայի Անտոն Չեխովի անվան գեղարվեստական թատրոն

խմբագրել
  • 2008 – «Կրեյցերյան սոնատ» (ռեժիսոր՝ Անտոն Յակովլև, պրեմիերան՝ 2008 թվականի դեկտեմբերի 2-ին)՝ ըստ Լև Տոլստոյի համանուն վիպակի – Պոլինա
  • 2012-2013 – «Անցած ամառ Չուլիմսկում» (ռեժիսոր՝ Սերգեյ Պուսկեպալիս, պրեմիերան՝ 2012 թվականի մայիսի 26-ին)՝ ըստ Ալեքսանդր Վամպիլովի համանուն պիեսի – Զինաիդա Պավլովնա Կաշկինա
  • 2013 – «Ամեն ինչ սկսենք նորից» (ռեժիսոր՝ Ադրիան Ջուրջիա, պրեմիերան՝ 2013 թվականի ապրիլի 12-ին)՝ ըստ Էննի Բեյքերի պիեսի – Թերեզա

Մոսկվայի «Ժամանակակից» դրամատիկական թատրոն

խմբագրել
  • 2015 – «Շան գիշերային գաղտնի սպանությունը» (ռեժիսոր՝ Եգոր Պերեգուդով, պրեմիերան՝ 2015 թվականի մարտի 3-ին), որը հիմնված է բրիտանացի գրող Մարկ Հեդդոնի համանուն վեպի մոտիվներով Սայմոն Սթիվենսի կողմից գրված համանուն պիեսի վրա – Ջուդի Բուն՝ 15-ամյա աուտիկ Քրիստոֆերի մայրը[18]։

Բարեգործական գործունեություն

խմբագրել

2015 թվականին Աննա Բանշչիկովան Մաքսիմ Գալկինի և Նիկոլայ Բասկովի հետ դարձել է «Доброториум» երեխաների օգնության բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ[19]։

Պարգևներ

խմբագրել
  • 2017 – «ՏԷՖԻ» ռուսական հեռուստատեսային մրցանակաբաշխության «Հեռուստատեսային ֆիլմերի/սերիալների լավագույն դերասանուհի» անվանակարգ – «Թևեր» հեռուստատեսային գեղարվեստական ֆիլմում Լյուդմիլա Չերենկովայի դերը կատարելու համար[20].
  • 2018 – «ՏԷՖԻ» ռուսական հեռուստատեսային մրցանակաբաշխության «Հեռուստատեսային ֆիլմերի/սերիալների լավագույն դերասանուհի» անվանակարգ — «Խուզարկու 2» հեռուստասերիալում Ալեքսանդրա Կուշնիրի դերը կատարելու համար[21]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 Записала Мария Черницына. Анна Банщикова: «Сева с самого начала не скрывал от меня, что женат». — Актриса о первом браке с Максимом Леонидовым и том, как нашла свою настоящую любовь. Российский еженедельник «Семь дней» // 7days.ru (20 сентября 2015 года)
  3. История театра. Память. Банщикова Полина Борисовна, Заслуженная артистка РСФСР. Биография. Официальный сайт Санкт-Петербургского театра музыкальной комедии // muzcomedy.ru
  4. 4,0 4,1 Екатерина Новикова. Анна Банщикова: «Я люблю работать». — Сейчас снимается продолжение сериала «Семейные обстоятельства». Արխիվացված 2018-10-18 Wayback Machine Газета «Вечерняя Москва» // vm.ru (27 ноября 2013 года)
  5. 5,0 5,1 АУДИО. Программа «Доживём до понедельника». В гостях у Александра Карлова и Дмитрия Мириманова — актриса Анна Банщикова. Արխիվացված 2018-10-17 Wayback Machine Радиостанция «Маяк» // radiomayak.ru (29 сентября 2012 года)
  6. Максим Леонидов лишил жену имущества. Российская электронная газета «Дни.ру» // dni.ru (24 февраля 2004 года)
  7. 7,0 7,1 Михаил Садчиков. Анна Банщикова: «Горький опыт научил меня не откровенничать даже с подругами». Газета «Труд» // trud.ru (№ 210, 10 ноября 2005 года)
  8. 8,0 8,1 8,2 8,3 Инна Фомина. Анна Банщикова: «У меня «брак по-итальянски». — Актриса откровенно рассказала о своей семье и о съёмках в сериале «Ищейка». Российский еженедельник «Семь дней» // 7days.ru (1 июня 2016 года)
  9. 9,0 9,1 9,2 Анна Банщикова. Биография и фильмография. Արխիվացված 2018-10-04 Wayback Machine Сетевое издание «Государственный интернет-канал «Россия» // russia.tv
  10. 10,0 10,1 Ведущий: Максим Галкин. ВИДЕО. Программа «Лучше всех!». Проницательный историк Михаил Шаханов (фрагмент выпуска от 15 октября 2017 года). «Первый канал» // 1tv.ru
  11. Эксклюзив: Анна Банщикова стала мамой в третий раз. — Актриса родила долгожданную дочку. Российский еженедельник «Семь дней» // 7days.ru (17 марта 2017 года)
  12. ВИДЕО. Программа «Доброе утро». В гостях — актриса Анна Банщикова, исполнившая одну из главных ролей (последней возлюбленной маршала — Галины Семёновой) в многосерийном художественном фильме «Жуков» (выпуск от 31 января 2012 года). «Первый канал» // 1tv.ru
  13. ВИДЕО (все 16 серий). Многосерийный телевизионный художественный фильм «Майор полиции» (Россия, 2013 год). О проекте. Сетевое издание «Государственный интернет-канал «Россия» // russia.tv
  14. Мария Колыванова. Анна Банщикова: «Иногда я слишком рьяно борюсь за правду». — Актриса, сыгравшая главную роль в детективе «Ищейка», рассказала о своей героине. Газета «[[Комсомольская правда» // kp.ru (17 мая 2016 года)
  15. ВИДЕО. Программа «Вечерний Ургант» на «Первом канале». В гостях у Ивана Урганта — Анна Банщикова, актриса театра и кино, исполнительница главной роли в сериале «Ищейка» (выпуск от 19 мая 2016 года). // youtube.com («[[Вечерний Ургант»; опубликовано 20 мая 2016 года)
  16. Бернара Батталова. Анна Банщикова: «Нельзя ничего бояться!». — Новости. О роли актрисы в телесериале «Крылья» (2016 год). Телекомпания «ТВ Центр» // tvc.ru (8 мая 2017 года)
  17. Бернара Батталова. «Колдовское озеро»: как Анну Банщикову чуть не утопили. — Двухсерийный детективный телевизионный художественный фильм «Колдовское озеро». Описание, фото, выпуски, новости. Премьера состоялась 30 ноября 2018 года. Официальный сайт телекомпании «ТВ Центр» // tvc.ru (30 ноября 2018 года)
  18. Спектакль «Загадочное ночное убийство собаки» по пьесе Саймона Стивенса режиссёра Егора Перегудова. Премьера — 3 марта 2015 года. Информация о спектакле. Официальный сайт Московского драматического театра «Современник» // sovremennik.ru
  19. О фонде. Структура фонда. Члены попечительского совета. Официальный сайт Благотворительного фонда помощи детям «Доброториум» // dobrotorium.ru
  20. «ТЭФИ»—2017. Номинация «Лучшая актриса телевизионного фильма/сериала». Победители, финалисты, участники. Արխիվացված 2020-08-09 Wayback Machine Официальный сайт российской индустриальной телевизионной премии «ТЭФИ» // tefitv.ru
  21. «ТЭФИ»—2018. Номинация «Лучшая актриса телевизионного фильма/сериала». Участники. Արխիվացված 2019-03-29 Wayback Machine Официальный сайт российской индустриальной телевизионной премии «ТЭФИ» // tefitv.ru

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աննա Բանշչիկովա» հոդվածին։