Դինար (արժույթ)
Դինար, մի քանի երկրներում հիմնական արժույթ, այն պատմականորեն օգտագործվել է տարբեր ժամանակներում։
Ժամանակակից դինարի պատմական նախորդները ոսկե դինարն են, միջնադարյան մուսուլմանական կայսրությունների հիմնական մետաղադրամը, որն առաջին անգամ թողարկվել է Հիջրայի 77 (696-697) թվականին Աբդ ալ-Մալիկ իբն Մարվան խալիֆի կողմից։ Այս բառը ծագել է մ.թ.ա. 211 թվականին առաջին անգամ հատված Հին Հռոմի արծաթե դենարիուս մետաղադրամից։
Անգլերեն դինար բառը արաբերեն دينار (dīnār)-ի թարգմանությունն է, որը սիրիական լեզվում (dīnarā) փոխ է առնվել հունարեն δηνάριον (dēnárion)-ից, որն էլ լատիներեն dēnārius բառից է ծագել[1][2]։
Ոսկե մետաղադրամը, որը հայտնի էր նաև դինարա (dīnāra) անունով, Հնդկաստան է ներմուծվել Քուշական կայսրության կողմից 1-ին դարում, որն ընդունվել է Գուպտայի կայսրության և նրան հաջորդողների կողմից մինչև 6-րդ դար[3][4]։ Ժամանակակից ոսկե դինարը ներկայացնում է ոսկե ձուլակտորի մետաղադրամ, որը մինչ օրս որպես պաշտոնական արժույթ չի թողարկվել որևէ պետության կողմից։
Օրինական վճարամիջոցԽմբագրել
Ներկայումս դինար կամ նմանատիպ անվանումներով արժույթ օգտագործող երկրներԽմբագրել
Երկրներ | Արժույթ | ISO 4217 կոդ |
---|---|---|
Ալժիր | Ալժիրյան դինար | DZD |
Բահրեյն | Բահրեյնյան դինար | BHD |
Իրաք | Իրաքյան դինար | IQD |
Հորդանան | Հորդանանյան դինար | JOD |
Քուվեյթ | Քուվեյթյան դինար | KWD |
Լիբիա | Լիբիական դինար | LYD |
Հյուսիսային Մակեդոնիա | Մակեդոնական դինար | MKN (1992–1993) MKD (1993− ) |
Սերբիա | Սերբիական դինար | RSD
CSD (2003-2006) |
Թունիս | Թունիսյան դինար | TND |
20-րդ դարում դինար կոչվող արժույթ նախկինում օգտագործած երկրներ և տարածաշրջաններԽմբագրել
Երկրներ | Արժույթ | ISO 4217 կոդ | Օգտագործվել է | Փոխարինվել է |
---|---|---|---|---|
Աբու Դաբիի Էմիրություն | Բահրենյան դինար | BHD | 1966–1973 | ԱՄԷ դիրհամ |
Բոսնիա և Հերցեգովինա | Բոսնիա և Հերցեգովինայի դինար | BAD | 1992–1998 | Բոսնիա և Հերցեգովինայի փոխարկելի մարկ |
Խորվաթիա | Խորվաթական դինար | HRD | 1991–1994 | Խորվաթական կունա |
Իրան | Իրանյան ռիալը բաժանվում էր սկզբում 1250, ապա 100 դինարի | |||
Սերբիա | Սերբական դինար | n/a | 1992–1998 | Բոսնիա և Հերցեգովինայի փոխարկելի մարկ |
Հարավային Եմեն | Հարավային Եմենի դինար | YDD | 1965–1990 | Եմենի ռիալ |
Սուդան | Սուդանյան դինար | SDD | 1992–2007 | Սուդանյան ֆունտ |
Հարավսլավիայի թագավորություն Հարավսլավիա Սերբիա և Չեռնոգորիա |
Հարավսլավական դինար | YUD (1965–1989) YUN (1990–1992) YUR (1992–1993) YUO (1993) YUG (1994) YUM (1994–2003) |
1918–2003 | n/a |
8-րդ դարի անգլիական արքա Մերսիայի Օֆֆայի պատրաստած աբբասյան դինարների կրկնօրինակները 774 թվականին հատվել են խալիֆ Աբու ալ-Մանսուրի կողմից` դարձերեսին ամփոփված Offa Rex մակագրությամբ[5][6]։ Դրամահատները ակնհայտորեն արաբերեն չգիտեին, քանի որ արաբերեն տեքստը շատ սխալներ է պարունակում։ Նման մետաղադրամները կարող էին արտադրվել Մուսուլմանական Իսպանիայի հետ առևտրի համար։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Oxford English Dictionary, Second edition, 1989, s.v. dinar; online version November 2010
- ↑ Versteegh C. H. M., Versteegh Kees (2001)։ The Arabic Language։ Edinburgh University Press։ էջ 60։ ISBN 978-0-7486-1436-3
- ↑ Friedberg Arthur L., Friedberg Ira S. (2009)։ Gold Coins of the World: From Ancient Times to the Present։ Coin & Currency Institute։ էջ 457։ ISBN 978-0-87184-308-1
- ↑ Mookerji Radhakumud (2007)։ The Gupta Empire։ Motilal Banarsidass։ էջեր 30–31։ ISBN 978-81-208-0440-1
- ↑ British Museum
- ↑ Medieval European Coinage By Philip Grierson p.330
Դինար (արժույթ) Վիքիպահեստում |