Աբու ալ-Մանսուրը 750-753 թվականներին եղել Արմինիայի ոստիկան։ Խալիֆա դառնալուց հետո, նրա հրամանով վերացվում է զինվորական նպաստը, որի վերացվելուց հետո այն այլևս չի վերականգնվում ու նաև վերացվում է նախարարների և նրանց հեծելազորի քանակը պահելու անհրաժեշտությունը[6][7]։ Մանսուրի օրոք Արմինիայում բռնկվել է (774-775) ապստամբություն Մուշեղ Մամիկոնյանի գլխավորությամբ, և մոտ մեկ տարի երկիրը գտնվել է ապստամբների ձեռքին։
«Армения и арабский халифат», Տեր-Ղևոնդյան Ա. Ի., Երևան, 1977, էջ 105-110.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 240)։