Բացել գլխավոր ցանկը
Գուպտա կայսրությունը V դարի վերջում։

Գուպտա կայսրություն (սանսկր.՝ गुप्त, գուպտա, հինդի՝ गुप्त राजवंश), պետություն Հնդկաստանում Գուպտա դինաստիայի ղեկավարությամբ։ Հիմնադրել է Հնդկաստանի հյուսիսում կառավարող Չանդրագուպտա ռաջան։ Տեղակայված է Գանգես գետի հովտում։ Գոյություն է ունեցել IV - VI դդ.։ Գուպտա կայսրության ժամանակաշրջանը համարվում է Հնդկաստանի պատմության «ոսկե դար»-ը, երբ ստեղծվեցին հնդիկների ազգային գրականությունը, արվեստը, ճարտարապետությունն ու փիլիսոփայությունը։ Նրանց օրոք փոխվեց հասարակության սոցիալական կառուցվածքը։ Կաստաները վերածվեցին դասերին։


Բովանդակություն

ՊատմությունԽմբագրել

Գուպտա կայսրությունը հինհնդկական միապետություն է, որ գոյություն է ունեցել Քրիստոսի ծննդից հետո 3-րդ դարի կեսերից մինչև մեր թվականության 590 թվականը: Իր ծաղկման շրջանում՝ մոտավորապես 319-550 թվականներին, զբաղեցրել է Հնդկական ենթամայրցամաքի մեծագույն մասը[1]: Հնդիկ որոշ պատմաբաններ այդ ժամանակաշրջանը անվանում են Հնդկաստանի պատմության Ոսկեդար[2], թեև ուրիշ ուսումնասիրողներ վիճարկում են այդ տեսակետը[3]: Կայսրության իշխող արքայատոհմը հիմնադրել է Սրի Գուպտա արքան, իսկ արքայատոհմի առավել աչքի ընկած ներկայացուցիչներն են Չանդրագուպտա Առաջինը, Սամուդրագուպտան և Չանդրագուպտա Երկրորդը: Սանսկրիտով ստեղծագործած 5-րդ դարի բանաստեղծ, պատմիչ Կալիդասան հավաստիացնում է, որ Գուպտաները Հնդկաստանի սահմաններում և դրանցից դուրս նվաճել են քսանմեկ թագավորություն՝ ներառյալ Պարասիկան, հոնների երկիրը, Կամբոջան, Օքսուս գետի հովիտներից արևելք ու արևմուտք ընկած ցեղերի հողերը, Քինարա, Քիրաթա թագավորությունները[4]:

Այս դարաշրջանը աչքի է ընկել նաև մշակութային խոշոր նվաճումներով, որոնք ձեռք են բերվել հատկապես Չանդրագուպտա Երկրորդի իշխանության օրոք: Հինհնդկական գրական բոլոր կարևոր աղբյուրները, ինչպես, օրինակ, «Մահաբհարատան» ու «Ռամայանան» կանոնիկ տեսքի են բերվել հենց այս ժամանակաշրջանում[5]: Գուպտա կայսրության դարաշրջանում են գործել համբավավոր գրողներ, գիտնականներ Կալիդասան[6], Արյաբհատան, Վարահամիհիրան, Վացյայանան, որոնք զգալի ձեռքբերումներ են արձանագրել արվեստների ու գիտությունների տարբեր բնագավառներում[7][8][9]: Գիտության, գրականության հետ մեկտեղ նոր բարձունքների են հասել քաղաքական, վարչական կառավարումը, ճարտարապետությունը, նկարչությունը, քանդակագործությունը՝ սահմանելով ճաշակի ու ձևի այնպիսի չափորոշիչներ, որոնք վճռորոշ դեր են խաղացել արվեստների հետագա զարգացման համար, այն էլ՝ ոչ միայն Հնդկաստանում, այլև նրա սահմաններից դուրս[10] Հարևան տարածաշրջանների հետ հաստատված առևտրական սերտ կապերը նույնպես նպաստել են, որ մշակութային կենտրոնի վերաճած գուպտայական Հնդկաստանը իր մշակութային ազդեցությունը տարածի մերձակա թագավորությունների՝ Բիրմայի, Շրի Լանկայի, Հարավարևելյան Ասիայի երկրների ժողովուրդների վրա[11]: Ենթադրվում է, որ «Պուրանաները»՝ վաղ ժամանակներում տարբեր թեմաներով գրված այդ երկարաշունչ պոեմները, նույնպես գրի են առնվել Գուպտաների իշխանության օրոք[10]:

Կայսրությունը կործանվել է ֆեոդալական երկպառակությունների, ինչպես նաև Կենտրոնական Ասիայից հոնների, կիդարիտների, ալքոնների ձեռնարկած ռազմական արշավանքների պատճառով[12][13]: Դրանից հետո բաժան-բաժան թագավորություններ են ստեղծվել Հնդկական ենթամայրցամաքի ընդարձակ տարածաշրջանում: Գուպտաների մի փոքրիկ ճյուղը շարունակել է իշխել Մագադհայում, սակայն յոթերորդ դարի առաջին կեսին Վարդհանան ջախջախել է այդ արքայատոհմի վերջին ներկայացուցչին՝ հիմք դնելով իր կայսրության ստեղծմանը:

Հասարակությունը: Գուպտաների օրոք փոփոխվեց հասարակության սոցիալական կառուցվածքը: Նախկին չորս հիմնական կաստաները վերածվեցին չորս դասերի, որոնք բաժանվեցին բազմաթիվ ենթադասերի: Բրահմանների և քշատրիների կաստաները դարձան քրմական և զինվորական դասեր, որոնց ձեռքում էր պետական իշխանությունը: Իսկ վայշիներն ու շուդրաները ներկայացնում էին ցածր դասերը: Տարբեր դասերի ներկայացուցիչների միջև արգելված էր ամուսնությունը, ինչպես նաև մի դասից մյուսին անցումը:

Կրոնը: Հնդկաստանում այդ ժամանակ տիրապետող կրոն դարձավ հինդուիզմը: Տարածում ուներ նաև բուդդայականությունը: Հինդու­իզմի դիցարանի գլուխ կանգնած էին երեք աստվածներ՝ Բրահման, Վիշնուն և Շիվան: Շատ բան պահպանվեց հնդիկների հին պաշ­տամունքից: Օրինակ՝ Գանգեսը համարվում է սուրբ գետ, կովը՝ սուրբ կենդանի և այլն:

ԳրականությունԽմբագրել

 
Մահաբոդի տաճարը /5-րդ դար/

ՊատկերասրահԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Gupta Dynasty – MSN Encarta։ Արխիվացված օրիգինալից-ից 1 November 2009-ին 
  2. N. Jayapalan, History of India, Vol. I, (Atlantic Publishers, 2001), 130.
  3. Jha D.N. (2002)։ Ancient India in Historical Outline։ Delhi: Manohar Publishers and Distributors։ էջեր 149–173։ ISBN 978-81-7304-285-0 
  4. Raghu Vamsa v 4.60–75
  5. Gupta dynasty (Indian dynasty) Archived 30 March 2010 at the Wayback Machine.. Britannica Online Encyclopedia. Retrieved on 2011-11-21.
  6. Keay John (2000)։ India: A history։ Atlantic Monthly Press։ էջ 151–152։ ISBN 978-0-87113-800-2։ «Kalidasa wrote ... with an excellence which, by unanimous consent, justifies the inevitable comparisons with Shakespeare ... When and where Kalidasa lived remains a mystery. He acknowledges no links with the Guptas; he may not even have coincided with them ... but the poet's vivid awareness of the terrain of the entire subcontinent argues strongly for a Guptan provenance.» 
  7. Vidya Dhar Mahajan, 1990, էջ 540
  8. Keay John (2000)։ India: A history։ Atlantic Monthly Press։ էջ 132։ ISBN 978-0-87113-800-2։ «The great era of all that is deemed classical in Indian literature, art and science was now dawning. It was this crescendo of creativity and scholarship, as much as ... political achievements of the Guptas, which would make their age so golden .» 
  9. Gupta dynasty: empire in 4th century Archived 30 March 2010 at the Wayback Machine.. Britannica Online Encyclopedia. Retrieved on 2011-11-21.
  10. 10,0 10,1 J. C. Harle, 1994, էջ 87
  11. Trade | The Story of India – Photo Gallery Archived 28 March 2010 at the Wayback Machine.. PBS. Retrieved on 2011-11-21.
  12. Ashvini Agrawal, 1989, էջ 264–269
  13. Grousset Rene (1970)։ The Empire of the Steppes։ Rutgers University Press։ էջ 69։ ISBN 978-0-8135-1304-1 

Արտաքին հղումներԽմբագրել