Դիմիտրի Պուտնիկովիչ (սերբ.՝ Димитрије Путниковић, փետրվարի 6, 1859(1859-02-06), Kasidol, Սերբիայի իշխանություն - մայիսի 17, 1910(1910-05-17), Բելգրադ, Սերբիայի թագավորություն), սերբ մանկավարժ, գրող, Բելգրադի մանկավարժական թանգարանի հիմնադիր[1][2], Սերբիայում հասարակական-քաղաքացիական դպրոցի ստեղծման նախաձեռնող, «Ուսուցիչ» ամսագրի խմբագիր, «Мала Србадија» մանկական հրատարակության հիմնադիր և խմբագիր։ Երեխաների և երիտասարդների համար բազմաթիվ դասագրքերի և գրքերի հեղինակ։

Դիմիտրի Պուտնիկովիչ
սերբ.՝ Димитрије Путниковић
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 6, 1859(1859-02-06)
ԾննդավայրKasidol, Սերբիայի իշխանություն
Մահացել էմայիսի 17, 1910(1910-05-17) (51 տարեկան)
Մահվան վայրԲելգրադ, Սերբիայի թագավորություն
Քաղաքացիություն Սերբիայի թագավորություն և  Սերբիայի իշխանություն
Մասնագիտությունգրող, ուսուցիչ և adult educator
 Dimitrije Putniković Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Եղել է քահանայի որդի, 1875-1880 թվականներին սովորել է Բելգրադի մանկավարժական ուսումնարանում։ Այնուհետև աշխատել է ուսուցիչ, տիրապետել է ռուսերենի, չեխերենի, ֆրանսերենի և գերմաներենի։ Ծանոթացել է եվրոպական երկրների կրթական համակարգին (Ֆրանսիա, Գերմանիա, Անգլիա, Շվեյցարիա, Շվեդիա, Ավստրո-Հունգարիա, Չեխիա) և զբաղվել սերբական կրթական համակարգի բարեփոխմամբ՝ այդ բնագավառի եվրոպական վերջին զարգացումներին համապատասխան։ Նա մեծ նշանակություն է տվել դասագրքերի որակին, հասարակության մեջ աշակերտների ուսուցման և դպրոցական կրթության նկատմամբ վերաբերմունքի փոփոխմանը։ Հանդես էր գալիս դպրոցներում մարմնական պատիժների վերացման օգտին։ Զգալի ներդրում է ունեցել սերբական կրթական համակարգի բարեփոխման գործում՝ դառնալով Սերբիայում հասարակական քաղաքացիական դպրոցների ստեղծման նախաձեռնողը։

1896 թվականին Պուտնիկովիչի նախաձեռնությամբ Սերբիայի ուսուցիչների միությունը ստեղծեց Բելգրադի մանկավարժական թանգարանը՝ մանկավարժական պատմական արժեք ներկայացնող առարկաների և իրերի հավաքման և պահպանման նպատակով։ Պուտնիկովիչը մանկավարժական թեմաներով մի շարք տեսական աշխատանքների և հոդվածների, ինչպես նաև դասագրքերի ու երեխաների համար գրքերի հեղինակ է։

 
Պուտնիկովիչի ծննդյան 150-ամյակին նվիրված սերբական նամականիշ, 2009

Ընտրյալ հրապարակումներ խմբագրել

 
Պուտնիկովիչի հարթաքանդակը Բելգրադի մանկավարժական թանգարանի պատին
  • Практично предавање (1885)
  • Домаћи задаци (1890)
  • Школске казне (1894/95)
  • Грађанске школе у Србији

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Museum of Pedagogy, History». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 21-ին.
  2. «Педагошки музеј». Град Београд - Званична интернет презентација | Педагошки музеј (սերբերեն). Վերցված է 2019 թ․ ապրիլի 21-ին.

Գրականություն խմբագրել

  • Путниковић, Драгољуб М.; (2007). Библиографија радова Димитрија Ј. Путниковића (на језику: (на језику: српски)). Београд: Педагошки музеј. ISBN 978-86-82453-03-1.
  • Путниковић, Димитрије Ј.; (1885). Практично предавање (на језику: (на језику: српски)). Београд: Учитељ - Орган учитељског удружења.
  • Путниковић, Димитрије Ј.; (октобар 1890). Домаћи задаци (на језику: (на језику: српски)). Београд: Учитељ - Орган учитељског удружења.
  • Путниковић, Димитрије Ј.; (септембар 1894). Школске казне (на језику: (на језику: српски)). Београд: Учитељ - Орган учитељског удружења.
  • Путниковић, Димитрије Ј.; (1900). Грађанске школе у Србији (на језику: (на језику: српски)). Београд: Издање учитеља Грађанских школа - Штампарија Димитријевић.
  • Путниковић, Димитрије Ј.; (12. фебруар 1904). Какав је данас наш патриотизам (на језику: (на језику: српски)). Београд: Трговински галасник - Орган београдске трговачке омладине.
  • Максимовић, Миодраг; (2003). Какав је данас наш патриотизам (на језику: (на језику: српски)). Београд: Политика.
  • Путниковић, Димитрије Ј.; (септембар 1898). Модерне апсане (на језику: (на језику: српски)). Београд: Учитељ - Орган учитељског удружења.
  • Путниковић, Димитрије Ј.; (септембар 1910). Циљ васпитања и наставе (на језику: (на језику: српски)). Београд: Учитељ - Орган учитељског удружења.
  • Ручнов, Драго.; (мај—јуни 2009). Претходници - Етика памћења и признања (на језику: (на језику: српски)). Београд: Књижевне Новине - Орган Удружења књижевника Србије.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դիմիտրի Պուտնիկովիչ» հոդվածին։