Մանկավարժական թանգարան (Բելգրադ)

Մանկավարժական թանգարան (սերբ.՝ Педагошки музеј), կրթությանը նվիրված թանգարան Սերբիայում։ Տեղակայված է Բելգրադի Ստարի գրադ համայնքում գտնվող հին Ռեալկի շենքում (19-րդ դարի դպրոց), որը կառուցվել է 1837-1838 թվականներին[1]։

Մանկավարժական թանգարան
Տեսակթանգարան
Երկիր Սերբիա
ՏեղագրությունԲելգրադ
Ղեկավարության նստավայրԲելգրադ, Սերբիա
ՀասցեУзун Миркова 14 և Узун Миркова 14, 11000 Београд
Հիմնադրվել է1896
Կայքpedagoskimuzej.org.rs
Քարտեզ
Քարտեզ

Նկարագիր խմբագրել

Թանգարանը ստեղծվել է Դիմիտրի Պուտնիկովիչի նախաձեռնությամբ 1896 թվականին Սերբիայի Ուսուցիչների միության կողմից՝ մանկավարժական և պատմական արժեք ներկայացնող առարկաների և իրերի հավաքման և պահպանման նպատակով։ Երկու համաշխարհային պատերազմների ժամանակ ամբողջությամբ ոչնչացվել է։

1945 թվականից հետո թանգարանը վերականգնվել է, իսկ 1969 թվականից ունի մշտական ցուցադրություն «Սերբական դպրոցի տասը դարերը Բելգրադի Ռեալական գիմնազիայում», որը պատմում է սերբական դպրոցի պատմության մասին՝ սկսած 9-րդ դարից մինչև 20-րդ դարի սկիզբը։

Շենքը կառուցվել է կլասիցիզմի ոճով, հավանաբար Ֆրանց Յանկեի ոճով։ Սկզբում այն համարվում էր քաղաքապետ Ցվետկո Ռայովիչի նստավայրը, այնուհետև այնտեղ տեղակայվեցին անգլիական դեսպանատունը, ոստիկանությունը, և այն ծառայում էր որպես բանակային ստորաբաժանման շենք։ Շինությունը համարվում է եվրոպական ոճով կառուցված հնագույն շենքերից մեկը։ 20-րդ դարի սկզբին նրան կից կառուցվեց երկհարկանի դպրոցի շենք՝ մոդեռն ճարտարապետության ոճով[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Путниковић, Драгољуб М.; Симић, Сузана С.; Јевтић, Бојана М. (2007). Библиографија радова Димитрија Ј. Путниковића. Београд: Педагошки музеј. ISBN 978-86-82453-03-1.

Արտաքին հղումներ խմբագրել

  • Педагогический музей — Туристическая организация Белграда Արխիվացված 2013-09-13 Wayback Machine(ռուս.)
  • «Pedagoški muzej Beograd (Zvanična prezentacija)» (српски). Pedagoški muzej Beograd. 2007. Վերցված է 19. 10. 2010-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  • «Ustanove kulture - Pedagoški muzej» (српски, енглески, and немачки). Grad Beograd. Վերցված է 19. 10. 2010-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  • «Кућа Цветка Рајовића - Реалка, 1835-38» (српски).{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մանկավարժական թանգարան (Բելգրադ)» հոդվածին։