Դեննի Այելլո

ամերիկացի դերասան
(Վերահղված է Դենի Այելոից)

Դեննի Այելլո (անգլ․ Danny Aiello), ամբողջական անուն՝ Դանիել Լուի Այելլո Կրտսեր (անգլ․ Daniel Louis Aiello, Jr), հունիսի 20, 1933(1933-06-20)[1][2][3], Նյու Յորք շրջան, Նյու Յորք[4] - դեկտեմբերի 12, 2019(2019-12-12)[5][6], Նյու Ջերսի, ԱՄՆ[8]), ամերիկացի դերասան, պրոդյուսեր և սցենարիստ։

Դեննի Այելլո
անգլ.՝ Danny Aiello
Ծնվել էհունիսի 20, 1933(1933-06-20)[1][2][3]
ԾննդավայրՆյու Յորք շրջան, Նյու Յորք[4]
Մահացել էդեկտեմբերի 12, 2019(2019-12-12)[5][6] (86 տարեկան)
Մահվան վայրՆյու Ջերսի, ԱՄՆ
ԿրթությունՋեյմս Մոնրոյի ավագ դպրոց
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունհնչյունավորող, բնավորության դերասան, կինոդերասան, թատրոնի դերասան, հեռուստատեսային դերասան և դերասան
ԸնտրանիDo the Right Thing? և Լեոն
Երեխա(ներ)Դենի Այելո III
Պարգևներ և մրցանակներ
dannyaiello.com

Կենսագրություն խմբագրել

Դեննի Այելլոն ծնվել է Նյու Յորքում 1933 թվականի հունիսի 20-ին մի ընտանիքում, որտեղ կային ևս 5 երեխաներ։Դեննիի հայրը աշխատող էր, իսկ մայրը՝ դերձակուհի։ Երբ դժբախտություն էր պատահել Դեննիի մոր հետ (նա կուրացել էր), հայրը լքել էր ընտանիքը։ Դրանից հետո Դեննին իր ամբողջ կյանքը մեղադրեց հորը դավաճան արարքի համար և հաշտվեց նրա հետ միայն տարիներ անց (1993 թվական)․ չնայած դրան՝ նա չկարողացավ ամբողջությամբ ներել նրան։ Դեռ մանկուց Դեննին հեըաքրքրվում էր կինոարվեստով։ Երբ ապագա դերասանը դարձավ 16 տարեկան, նա որոշեց համալրել ամերիկյան բանակի շարքերը, որտեղ ծառայեց 3 տարի։ Դրանից հետո Այելլոն վերադարձավ Նյու Յորք և այնտեղ փոխեց շատ աշխատատեղեր իրեն, այնուհետև՝ իր ընտանիքին ապահովելու համար։

Կարիերա խմբագրել

Դեննին իր կարիերան կինոյում սկսեց բավականին ուշ։ Առաջին ֆիլմը, որում հայտնվել է Այելլոն, թողարկվել է 1972 թվականին։ Առաջին ֆիլմը, որում հայտնվել է Այելլոն, լույս է տեսել 1972 թվականին։ Իր կինո-կարիերայի ընթացքում դերասանը խաղացել է շուրջ իննսուն դերեր։ Շատ դեպքերում դերասանը հանդես է եկել խիստ ոստիկանների կամ աշխատողների դերերում, որոնց ավելի շատ բնութագրում են կերպարի կարծրությունն ու ինչ-որ տեղ դաժանությունը, ինչպես նաև գռեհկությունը։ Եղան նաև կերպարներ, որոնց հիմնական առանձնահատկությունը հումորի և ինքնասիրության զգացում էր։ Կինոյի կարիերայում Այելլոյի վերելքներից մեկը նրա մասնակցությունն էր «Մի անգամ Ամերիկայում» հանրահայտ ֆիլմում։ Ֆիլմում դերասանը խաղացել է ոստիկանապետի դերը։ Հետագայում Այելլոյին հաջողվեց աշխատել այնպիսի հայտնի ռեժիսորի հետ, ինչպիսին է Վուդի Ալենը։ Դեննին նկարահանվել է նրա կինոնկարներում՝ «Կահիրեի մանուշակագույն վարդ», «Բրոդվեյ Դեննի Ռոուզ» և «Ռադիոյի օրեր»։

Դեննի Այելլոն ոչ միայն դերասան է, այլև երաժշտական կատարող։ Նա թողարկել է մի քանի սկավառակ։

Այելլոյի բնութագրական առանձնահատկություններից նրա շրջապատում հատկապես ցնցեց նրա ցուցադրական պահպանողականությունը, որը (ըստ դերասանի խոսքերի) իր կաթոլիկ դաստիարակության արդյունքն էր։ Վերջին շրջանում դերասան Դեննի Այելլոն շարունակում էր նկարվել ֆիլմերում։

Անձնական կյանք խմբագրել

1955 թվականին Դենի Այելլոն ամուսնացավ Սենդի Քոենի հետ։ Դերասանը չորս երեխա ունի՝ Դենի (Դենի Այելո III,կասկադյոր), Հեյմի, Ռիկի, Ստեյսի։ Այելլոն մահացավ 2019 թվականի դեկտեմբերի 12-ին 86 տարեկան հասակում հիվանդանոցում (Նյու Ջերսի) կարճատև հիվանդությունից հետո[9][10]։

Ֆիլմեր խմբագրել

  • 1973 - Դանդաղ պայթեցրեք թմբուկը/ Bang the Drum Slowly
  • 1974 - Կնքահայրը 2 / The Godfather Part II - Թոնի Ռոսատո
  • 1978 - Մատներ / Fingers
  • 1978 - Արյունակից եղբայրներ / Bloodbrothers
  • 1981 - Ֆորթ Ապաչ Բրոնքս / Fort Apache the Bronx
  • 1984 - Մի անգամ Ամերիկայում / Once Upon a Time in America - ոստիկանության պետ Վինսենթ Այելլո
  • 1985 - Կահիրեի մանուշակագույն վարդը / The Purple Rose Of Cairo
  • 1985 - Պաշտպան / The Protector
  • 1985 - The Stuff - Վիկկերս
  • 1987 - Լուսնի ուժը / Moonstruck
  • 1987 - Ռադիոյի օրեր / Radio Days
  • 1987 - Մարդը կրակի վրա / Man on Fire
  • 1989 - Արա այն, ինչ պետք է / Do the Right Thing
  • 1989 - Հունվարյան մարդ / January Man
  • 1989 - Հարլեմի գիշերներ / Harlem Nights
  • 1989 - Սպիտակ տենդ / White Hot
  • 1989 - Շրջանավարտի մահը / The Preppie Murder
  • 1990 - Յակոբի սանդուղք / Jacob’s Ladder
  • 1990 - Հարվածային ջոկատ / Shock Troop
  • 1990 - Կոմերսանտ / The Closer
  • 1991 - Հուդզոնյան բազե / Hudson Hawk
  • 1991 - 29-րդ փողոց / 29th Street
  • 1991 - Սիրուհի / Mistress
  • 1991 - Եվս մեկ շրջան / Once Around
  • 1992 - Ռուբի / Ruby
  • 1993 - Ես և երեխան / Me and the Kid
  • 1993 - Վարունգ / The Pickle
  • 1993 - Գերեզմանատան ակումբ / The Cemetery Club - Բեն Կաց
  • 1994 - Լեոն / Léon
  • 1994 - Բարձր նորաձևություն / Pret-A-Porter - մայոր Հեմիլթոն
  • 1995 - Փաստաբան՝ որպես վստահված դեմք / Power of Attorney
  • 1996 - Երկու օր հովտում / 2 Days in the Valley
  • 1996 - Անապատի լուսին / Mojave Moon
  • 1996 - Քաղաքապետարան / City Hall
  • 1996 - Երկուսը չափազանց շատ են / Two Much
  • 1997 - Վերջին դոն / The Last Don - Դոն Դոմենիկո Կլերիչիոն
  • 1997 - Բրուքլինում ծնվածները / A Brooklyn State of Mind
  • 1998 - Վերջին Դոն II / The Last Don II - Դոն Դոմենիկո Կլերիչիոն
  • 2003 - Փոստով հարսնացուն - Թոնի Սանտինին
  • 2006 - Սլեվինի երջանիկ թիվը / Lucky Number Slevin
  • 2014 - Հասիր ինձ եթե կարող ես / Reach Me

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 Internet Broadway Database — 2000.
  3. 3,0 3,1 Discogs — 2000.
  4. 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #137751761 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. 5,0 5,1 5,2 Danny Aiello, 'Do the Right Thing' and 'Moonstruck' Actor, Dies at 86
  6. 6,0 6,1 6,2 Fallece a los 86 años el actor Danny Aiello, un secundario clave de los 80 (իսպ.) — 1903. — ISSN 1577-6301; 1577-6263; 1577-6255
  7. http://www.theatreworldawards.org/past-recipients.html
  8. Danny Aiello, 'Do the Right Thing' and 'Moonstruck' Actor, Dies at 86
  9. Gates, Anita (2019 թ․ դեկտեմբերի 13). «Danny Aiello, Actor in 'Do the Right Thing,' Dies at 86». The New York Times.
  10. «Danny Aiello, 'Do the Right Thing' and 'Moonstruck' Actor, Dies at 86». Variety. 2019 թ․ դեկտեմբերի 13. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 13-ին.

Աղբյուրներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դեննի Այելլո» հոդվածին։