Դենիել Արզանի (անգլ.՝ Daniel Arzani, հունվարի 4, 1999(1999-01-04)[1][2], Խորամաբադ, Իրան[3]), իրանական ծագմամբ ավստրալիացի ֆուտբոլիստ, «Սելտիկ» ակումբի և Ավստրալիայի հավաքականի կիսապաշտպան։ 2018 թվականի աշխարհի առաջնության մասնակից։

Դենիել Արզանի
անգլ.՝ Daniel Arzani
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը  Ավստրալիա և  Իրան
Ծննդյան ամսաթիվ հունվարի 4, 1999(1999-01-04)[1][2] (25 տարեկան)
Ծննդավայր Խորամաբադ, Իրան[3]
Քաշ 73 կիլոգրամ
Դիրք կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Սելտիկ
Համար
Պատանեկան կարիերա
2016 Ավստրալիա Սիդնեյ
2016-2017 Ավստրալիա Մելբուրն Սիթի
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2016-2018 Ավստրալիա Մելբուրն Սիթի 24 (2)
2018—մ.հ. Անգլիա Մանչեսթեր Սիթի 0 (0)
2018—մ.հ.  Շոտլանդիա Սելտիկ 0 (0)
Ազգային հավաքական
2014-2015 Ավստրալիա Ավստրալիա (մինչև 17) 7 (1)
2017—մ.հ. Ավստրալիա Ավստրալիա (մինչև 20) 1 (0)
2017—մ.հ. Ավստրալիա Ավստրալիա (օլիմպ.) 1 (0)
2018—մ.հ. Ավստրալիա Ավստրալիա 5 (1)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Արզանին ծնվել է Իրանում, 8 տարեկան հասակում ընտանիքի հետ տեղափոխվել է Սիդնեյ, ապա Մելբուրն։

Ակումբային կարիերա խմբագրել

Արզանին «Սիդնեյ» և «Մելբուրն Սիթի» ակումբների սան է։ 2016 թվականի հոկտեմբերի 21-ին՝ «Պերտ Գլորի» ակումբի դեմ խաղի ժամանակ նա կատարել է իր նորամուտը Ա Լիգայում[4]։ 2018 թվականի հունվարի 25-ին՝ «Նյուքասլ Յունայթեդ Ջետս» ակումբի դեմ խաղի ժամանակ Դենիելը խփել է իր առաջին գոլը «Մելբուրն Սիթի» ակումբի կազմում[5]։ Մրցաշրջանի արդյունքներով Արզանին ճանաչվել է մրցաշրջանի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ։

2018 թվականի ամռանը Արզանին տեղափոխվել է անգլիական «Մանչեստր Սիթի» ակումբ, ինչից անմիջապես հետո վարձավճարային հիմունքներով սկսել է հանդես գալ շոտլանդական «Սելտիկ» ակումբի կազմում։

Միջազգային կարիերա խմբագրել

2015 թվականին Արզանին Ավստրալիայի պատանեկան հավաքականի կազմում մասնակցել է Չիլիում կայացած աշխարհի պատանեկան առաջնությանը։ Մրցաշարում նա մասնակցել է Գերմանիայի պատանեկան հավաքականի դեմ խաղին[6]։

2018 թվականի հունիսի 1-ին՝ Չեխիայի հավաքականի դեմ ընկերական խաղի ժամանակ Արզանին կատարել է իր նորամուտը Ավստրալիայի հավաքականի կազմում՝ հանդիպման երկրորդ խաղակեսում փոխարինելով Մեթյու Լեկին[7]։ Հունիսի 9-ին՝ Հունգարիայի հավաքականի դեմ խաղի ժամանակ նա խփել է իր առաջին գոլը ազգային հավաքականի կազմում[8]

2018 թվականին Արզանին մասնակցել է Ռուսաստանում կայացած աշխարհի առաջնությանը։ Մրցաշարում նա մասնակցել է Ֆրանսիայի[9], Դանիայի[10] և Պերուի[11] հավաքականների դեմ խաղերին։

Գոլերն Ավստրալիայի հավաքականի կազմում խմբագրել

# Ամսաթիվ Վայր Հակառակորդ Հաշիվ Արդյունք Մրցություն
01. 9 հունիսի, 2018 Գրուպամա Արենա, Բուդապեշտ, Հունգարիա   Հունգարիա 0:1 1:2 Ընկերական խաղ

Ձեռքբերումներ խմբագրել

Անհատական

  • Ա Լիգայի լավագույն ֆուտբոլիստ — 2017/18

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. 3,0 3,1 3,2 Soccerway(բազմ․)
  4. «Մելբուրն Սիթի VS. Պերտ Գլորի 2:3» (անգլերեն). soccerway.com. 2016 թ․ հոկտեմբերի 21.
  5. «Մելբուրն Սիթի VS. Նյուքասլ Յունայթեդ Ջետս 2:2» (անգլերեն). soccerway.com. 2018 թ․ հունվարի 25.
  6. «Ավստրալիա (մինչև 17) VS. Գերմանիա (մինչև 17) 1:4» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ հոկտեմբերի 18.
  7. «Ավստրալիա VS. Չեխիա 4:0» (անգլերեն). soccerway.com. 2018 թ․ հունիսի 1.
  8. «Հունգարիա VS. Ավստրալիա 1:2» (անգլերեն). soccerway.com. 2018 թ․ հունիսի 9.
  9. «Ֆրանսիա VS. Ավստրալիա 2:1» (անգլերեն). soccerway.com. 2018 թ․ հունիսի 16.
  10. «Դանիա VS. Ավստրալիա 1:1» (անգլերեն). soccerway.com. 2018 թ․ հունիսի 21.
  11. «Ավստրալիա VS. Պերու 0:2» (անգլերեն). soccerway.com. 2018 թ․ հունիսի 26.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դենիել Արզանի» հոդվածին։