Դեբորա Ռեմինգթոն

ամերիկացի նկարչուհի

Դեբորա Ռեմինգթոն (անգլ.՝ Deborah Remington, ամբողջական անունը՝ Դեբորա Ուիլյամս Ռեմինգթոն, անգլ.՝ Deborah Williams Remington), ամերիկացի աբստրակցիոնիստ նկարչուհի և մանկավարժ։

Դեբորա Ռեմինգթոն
Ծնվել էհունիսի 25, 1930(1930-06-25)[1][2]
ԾննդավայրՀադոնֆիլդ, Քեմդեն շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ[3]
Վախճանվել էապրիլի 21, 2010(2010-04-21)[4][5] (79 տարեկան)
Մահվան վայրՄուրսթաուն, Բերլինգտոն շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ[3]
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունԱրվեստի համալսարան և Սան Ֆրանցիսկոյի արվեստի ինստիտուտ
Մասնագիտությունարվեստագետ, նկարչուհի և նկարիչ-փորագրող
Թեմաներաբստրակցիոնիզմ
Ներշնչվել էՔլիֆորդ Ստիլ
Պարգևներ

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1930 թվականի հունիսի 25-ին Նյու Ջերսի նահանգի Հադոնֆիլդ քաղաքում, եղել է Մալքոլմ Վան Դեյքի և Հեյզելի (ի ծնե՝ Ստյուարտ) Ռեմինգթոնի դուստրը[6]։ Հանդիսանում է նկարիչ և քանդակագործ Ֆրեդերիկ Ռեմինգթոնի սերնդի շառավիղ[7]։

Վաղ տարիքից հակում դրսևորելով արվեստի հանդեպ՝ աղջիկն ընդունվել է Philadelphia Museum School of Industrial Art դպրոց, այժմ՝ Ֆիլադելֆայի արվեստի համալսարան։ Շարունակելով կրթությունը Սան Ֆրանցիսկոյի գեղարվեստի ինստիտուտում՝ 1955 թվականին ավարտել է այն՝ ստանալով կերպարվեստի բակալավրի աստիճան (BFA)։ Նրա ուսուցիչը եղել է աբստրակցիոնիստ նկարիչ Քլիֆորդ Ստիլը[8]։

Ինստիտուտն ավարտելու ժամանակներից Դեբորան կապ է ունեցել Կալիֆորնիայի Bay Areaբիթ սերնդի հետ։ 1954 թվականին նա դարձել է վեց նկարիչներից և բանաստեղծներից մեկը և միակ կինը, որ Սան Ֆրանցիսկոյում հիմնել են գեղարվեստի լեգենդար Six Gallery պատկերասրահը։

Նկարչուհին երկու տարի ապրել և ճանապարհորդել է Ճապոնիայում, Հարավարևելյան Ասիայում և Հնդկաստանում։ Ճապոնիայում նա սովորել է դասական և ժամանակակից գեղագրություն և աշխատել դերասաններին անգլերեն սովորեցնելով։ Դրանով նա որոշակի մասնակցություն է ունեցել բ-կարգի ֆիլմերին, այդ թվում «Nightmare's Bad Dream» ֆիլմին[9]։ Վերադառնալով Միացյալ Նահանգներ՝ նա հիմնավորապես զբաղվել է գեղանկարչությամբ։ Իր աշխատանքները ցուցադրության է ներկայացրել Սան Ֆրանցիսկոյի Dilexi Gallery պատկերասրահում, անհատական ցուցահանդեսներ է ունեցել 1962, 1963 և 1965 թվականներին։ 1965 թվականին Դեբորա Ռեմինգթոնը տեղափոխվել է Նյու Յորք և արդեն 1966 թվականին իր առաջին անհատական ցուցահանդեսն է ունեցել Նյու Յորքի Bykert Gallery պատկերասրահում և Մանհեթենում։ Հաջորդող չորս անհատական ցուցահանդեսներն անցել են այդտեղ 1967 և 1974 թվականների միջակայքում[7][10]։

1983 թվականին Ռեմինգթոնը Կալիֆորնիայի Օրինջ շրջանի արվեստի թանգարանում անցկացրել է հետադարձ ցուցադրություն՝ նվիրված իր 20-ամյա գործունեությանը[11], որի համակարգողը եղել է Փոլ Շիմելը։ Այդ ցուցադրությունը հետագայում եղել է Կալիֆորնիայի Օքլենդի թանգարանում և այլ տեղեր։ 1984 թվականին նկարչուհին արժանացել է Գուգենհայմի թոշակի[12]։ 1999 թվականին ընտրվել է Դիզայնի ազգային ակադեմիայում[13] և նույն թվականին ստացել է Pollock-Krasner Foundation ֆոնդի թոշակ[10]։

Դեբորա Ռեմինգթոնը 1973-1997 թվականներին դասավանդել է Cooper Union-ում, իսկ 1994-1999 թվականներին՝ Նյու Յորքի համալսարանում։ 1973 թվականին եղել է Թամարինդի ինստիտուտի ներկայացուցիչ նկարիչը[14]։

2010 թվականի ապրիլի 21-ին մահացել է քաղցկեղից Նյու Ջերսի նահանգի Մուրսթաուն քաղաքի իր տանը[7]։ Թաղվել է հայրենի քաղաքի Haddonfield Baptist Cemetery գերեզմանոցում[15][16][17]։

Գործունեություն խմբագրել

Դեբորա Ռեմինգթոնի աշխատանքները մասնակցել են ավելի քան երեսուն անհատական ցուցահանդեսների և հարյուրավոր խմբակային ցուցադրությունների, այդ թվում և Ամերիկյան արվեստի Ուիթնի թանգարանում ամենամյա երեք ցուցադրությունները[14]։

Ռեմինգթոնի ստեղծագործությունները կան բազմաթիվ գեղավերստական հաստատություններում ինչպես ԱՄՆ-ում, այնպես էլ դրա սահմաններից դուրս՝ Չիկագոյի արվեստի ինստիտուտ, Կոլումբոսի գեղարվեստի թանգարան, Բերկլիի և Խաղաղօվկիանոսյան կինոարխիվի գեղարվեստական թանգարան, Սմիթսոնյան ամերիկյան արվեստի թանգարան, Ամերիկյան արվեստի Ուիթնի թանգարան, Օքլենդի ռազմապատմական թանգարան, Ֆրանսիայի ազգային գրադարան, Պոմպիդու կենտրոն, Բոյմանս վան Բյոնինգենի թանգարան և այլն։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. RKDartists (նիդերլ.)
  2. Artists of the World Online, Allgemeines Künstlerlexikon Online, AKL Online (գերմ.) / Hrsg.: A. Beyer, B. SavoyB: K. G. Saur Verlag, Verlag Walter de Gruyter, 2009. — ISSN 2750-6088doi:10.1515/AKL
  3. 3,0 3,1 Freebase տվյալների վերբեռնումGoogle.
  4. http://www.nytimes.com/2010/05/18/obituaries/18remington.html
  5. Կերպարվեստի արխիվ — 2003.
  6. «Notes for Deborah W. Remington». The Pennocks of Primitive Hall. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 23-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 14-ին.
  7. 7,0 7,1 7,2 Smith, Roberta (2010 թ․ մայիսի 18). «Deborah Remington, Abstract Artist, Dies at 79». The New York Times. Վերցված է 2014 թ․ մարտի 9-ին.
  8. Asthoff, Jens. "Deborah Remington: Kimmerich." Artforum International, vol. 54, no. 10, Summer 2016, p. 410+. Gale In Context: Biography.
  9. Ashton, Dore (1983). Deborah Remington (Exhibition catalog). Newport Beach, California: Newport Harbor Art Museum.
  10. 10,0 10,1 "Deborah Remington". David Richard Gallery. Retrieved August 28, 2016.
  11. «Deborah Remington Bio». Deborah Remington Charitable Trust for the Visual Arts. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 17-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 12-ին.
  12. "Guggenheim Foundation Award Fellowships to 283 Արխիվացված 2021-04-23 Wayback Machine". New York Times. April 8, 1984. Retrieved August 28, 2016.
  13. "National Academicians Արխիվացված 2015-04-02 Wayback Machine". National Academy of Design. www.nationalacademy.org. Retrieved August 28, 2016.
  14. 14,0 14,1 Remington, Deborah (1984). Deborah Remington: A 20-year survey. Newport, CA: Newport Harbor Art Museum. էջ 55.
  15. «Deborah Remington, 79, abstract artist». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ փետրվարի 13-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 12-ին.
  16. «Deborah W. Remington Obituary (2010) Courier Post». Legacy.com. Վերցված է 2021 թ․ հուլիսի 21-ին.
  17. «Deborah W. Remington (1930-2010) - Find A Grave...». www.findagrave.com (անգլերեն). Վերցված է 2021 թ․ հուլիսի 21-ին.

Արտաքին հղումներ խմբագրել