Դեբար (մակեդոներեն՝ Дебар, ալբ․՝ Dibra, Дибра, թուրքերեն՝ Debre, Дебре)՝ քաղաք Հյուսիսային Մակեդոնիայի արևմտյան հատվածում։ Նույնանուն Դեբար համայնքի կենտրոնը։

Քաղաք
Դեբար
Դրոշ

ԵրկիրՀյուսիսային Մակեդոնիա Հյուսիսային Մակեդոնիա
ՀամայնքԴեբար
ՔաղաքապետԱրգետիմ Ֆիդա
ԲԾՄ625 մ
Բնակչություն11 735 մարդ (2021)
Ժամային գոտի[[UTC+1, ամռանը՝ +2]]
Հեռախոսային կոդ+389 046
Փոստային ինդեքս1250
Փոստային դասիչ1250
Ավտոմոբիլային կոդOH
Պաշտոնական կայքdibra.gov.mk
Դեբար (Հյուսիսային Մակեդոնիա)##
Դեբար (Հյուսիսային Մակեդոնիա)

Աշխարհագրություն

խմբագրել

Քաղաքը գտնվում է Դեբարյան դաշտի գոգահովտում, Դեբարյան արհեստական լճի ափին, Սև Դրին և վերջինիս վտակ Ռադիկա գետերի միջև։ Սահմանամերձ է Ալբանիային։ Քաղաքը շրջապատված է ծովի մակարդակից 625 մ բարձրություն ունեցող Դեշատ, Ստոգովո, Յաբլանիցա և Բիստրա լեռներով։

Պատմություն

խմբագրել

Քարտեզի վրա այն առաջին անգամ հիշատակվել է Կլավիդոս Պտղոմեոսի կողմից Դեբորուս (Deborus) անվան ներքո։

Բյուզանդական կայսր Բարսեղ Բ-ն հաստատել է քաղաքի գոյությունը, իսկ Ֆելիֆս Պետանքիքը այն վերանվանել է Դիբրի։

Երբ 1014 թվականին Սամուէլ Կոմսաձագը պարտություն կրեց բյուզանական կայսր Բարսեղ Բ-ից, քաղաքը սկսեց կառավարել Բիտոլայի Եպիսկոպոսը։

14-րդ դարի երկրորդ կեսից հետո Դեբարը կառավարվում էր Ալբանիայի Կաստրիոտի իշխող ցեղի կողմից։

1395 թվականին այն նվաճվել է Օսմանյան թուրքերի կողմից, իսկ հետագայում՝ դարձել Դեբարյան Սանջակի նստավայրը։

1440 թվականին Սկանդերբեգը այն սահմանեց սանջակ-բեյ։

Քաղաքում է ծնվել Հովհաննես Դեբարսկին (1018—1037), ով ուղղափառ արքեպիսկոպոսների մեջ առաջին գլխում էր։

Դեբարի բնակչությունը էականորեն նվազեց Առաջին համաշխարհային պատերազմից հետո։

 
Սկանդերբեգի հուշարձանը Դեբարում

Բնակչություն

խմբագրել

Համաձայն 2002 թվականի մարդահամարի՝ Դեբարն ունի 14561 բնակիչ[1]։

Ազգություն Ընդամենը
մակեդոնացիներ 1054 (7,24 %)
ալբանացիներ 10 768 (73,95 %)
թուրքեր 1415
գնչուներ 1079
առումիններ 2
սերբեր 22
բոսնիացիներ 2
այլ ազգեր 219

Դեբարի բնիկների 98 %-ը թուրքական մարդահամարի ցուցմունքի համաձայն մակեդոներենը մայրենի լեզու են համարում համարյա բոլորը։ Որպես թուրք գրանցվել են պոմակները կամ տորբեշները՝ մուսուլման մակեդոնացիները։

Մշակույթ

խմբագրել
 
Դեբարի մզկիթը

Ամենալավ արհեստավորների, փայտի փորագրության վարպետների և շինարարների մեծ մասը գալիս են Դեբարի շրջանից։ Նրանք հայտնի են դարձել վարպետությամբ ստեղծելով դետալներ և տպավորիչ փայտե փորագրություններ, նկարելով գեղեցիկ սրբապատկերներ, պատրաստելով եզակի կառույցներ։ Փաստ է, որ Դեբարը երեք հանրաճանաչ փայտագործական դպրոց ունեցող շրջաններից մեկն է։ Մյուս երկուսն են Սամոկովը և Բանսկոն։ Նրանց գործերը կարող են ցուցադրված լինել Բալկանյան թերակղզու բոլոր կողմերի բազմաթիվ եկեղեցիներում և մշակութային կառույցներում։

Դեբարը ճանաչված է նաև իր պիցայով։ 2018 թվականին Դեբարն յուրաքանչյուր 3 000 բնակչի հաշվով ունեցել է մեկ պիցերիա։ Իսկ քաղաքի էմիգրանտները ԱՄՆ-ում բացել են մոտ 50 պիցայի ռեստորաններ։

Հայտնի բնիկներ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել


 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դեբար» հոդվածին։