Ստոգովո (լեռներ)

լեռնաշղթա է Մակեդոնիայի Հանրապետության արևմտյան մասում

Ստոգովո (մակեդոներեն՝ Стогово), լեռնաշղթա է Մակեդոնիայի Հանրապետության արևմտյան մասում։ Նրա ամենաբարձր գագաթն է՝ Գոլեմ-Ռիդ լեռը (2273 մ)։ Մյուս բարձր գագաթներն են՝ Բաբին-Սիրտ (2241 մ), Ստոգովո (2218 մ), Կանեշ (2216 մ) և կա ևս 7 գագաթներ, որոնք ծովի մակարդակից գտնվում են 2000 մ բարձրության վրա[1]։ Լեռները տեղակայված են արևմուտքում Սև Դրին և արևելքում Սատեսկա գետերի արանքում։ Հյուսիսում այն սահմանակցում է Բիստրա-Պլանինա լեռներին։ Հարավում Ստոգովոյի լեռները թմբերի միջոցով միավորվում են Քարաորման լեռնաշղթայի հետ, ձևավորելով միասնական լեռազանգված 522 կմ² տարածությամբ[1]։

Ստոգովո
Տեսակլեռ
ԵրկիրՄակեդոնիա
Բարձրություն (ԲԾՄ)2050 մետր
Երկարություն35 կմ
Քարտեզ
Քարտեզ

Ստոգովոն երիտասարդ ձևավորված լեռնաշղթա է։ Այն ձևավորվել է ալպյան ծալքավորության ժամանակաշրջանում[2]։ Պլեյստոցենի ժամանակաշրջանում լեռները պատվել են սառցալեռներով և այժմ այնտեղ առկա է սառցադաշտային ռելիեֆի ձևեր՝ կրկեսներ, սառցադաշտային հովիտներ և մորեն[1]։ Կրկեսում են գտնվում երեք սառցեդաշտային լեճերը՝ Վերին, Ստորին և Մարուշա[1]։ Ստոգովոնյան լեռներում առկա են երկաթյա հանքաքարեր, որոնք ձևավորվել են օրդովիկյան ժամանակաշրջանում[3]։

Բուսականությունը լեռներում աճում է գոտիներով։ Ստորին հատվածներում աճում են անտառներ (հիմնականում կաղնի և հաճարենի), նրանցից վերև փոխարինում են լեռնային անտառները, իսկ ամենա վերևում են գտնվում Ալպյան մարգագետինները, որոնք օգտագործվում են որպես արոտավայրեր։ 2012 թվականին Ստորգովոյի արևելյան հատվածներում հայտնաբերվեցին բալկանյան լուսաններ, որը սովորական լուսանի անհետացող ենթատեսակն է։

Ստորգովյան լեռներին բավական հեշտ է հասնել ավտոբուսով, որը մեկնում է մայրաքաղաք Սկոպյեից դեպի Դեբար քաղաք։ Այս շրջանում բնությունը գերեթե ամբողջովին պահպանվել է, քանի որ լեռները գտնվում են հեռու երկրի խոշոր բնակավայրերից, և ալպինիստները հաճախ չեն այցելում դրանք։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 Стојмилов, Александар (2011). Географија на Република Македонија. Универзитет за туризам и менаџмент. стр. 56.(մակեդ.)
  2. Стојмилов, Александар (2011). Географија на Република Македонија. Универзитет за туризам и менаџмент. стр. 64.(մակեդ.)
  3. Реферативный журнал, Выпуск 1;Выпуски 3-12. 1969