Դարիգա Նուրսուլթանքիզի Նազարբաևա (ղազ.՝ Darıǵa Nursultanqyzy Nazarbaeva, ռուս.՝ Дарига Нурсултановна Назарбаева, մայիսի 7, 1963(1963-05-07), Տեմիրտաու, Կարագանդայի մարզ, Ղազախական ԽՍՀ, ԽՍՀՄ), ղազախ քաղաքական գործիչ, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի դուստրը։ 2015-2016 թվականների եղել է Ղազախստանի վարչապետի տեղակալը։

Դարիգա Նազարբաևա
 
Կուսակցություն՝ Asar Party?, Նուր Օտան և Amanat?
Կրթություն՝ Մոսկվայի պետական համալսարանի պատմության ֆակուլտետ և Ղազախստանի համալսարան
Գիտական աստիճան՝ քաղաքագիտության դոկտոր, պատմական գիտությունների թեկնածու և տնտեսագիտության դոկտոր
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և երգչուհի
Ծննդյան օր մայիսի 7, 1963(1963-05-07) (60 տարեկան)
Ծննդավայր Տեմիրտաու, Կարագանդայի մարզ, Ղազախական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն  ԽՍՀՄ և  Ղազախստան
Հայր Նուրսուլթան Նազարբաև
Մայր Սառա Նազարբաևա
Ամուսին Ռախատ Ալիև
Զավակներ Նուրալի Ալիև և Aisultan Nazarbayev?
 
Պարգևներ
«Աստանա» մեդալ «Ղազախստանի Հանրապետության անկախության 10 տարի» հոբելյանական մեդալ «Ղազախստանի Հանրապետության խորհրդարանի 10 տարի» մեդալ «Աստանայի 10 տարի» մեդալ «Ղազախստանի Հանրապետության անկախության 20-ամյակի» մեդալ Արվեստների և գրականության շքանշանի ասպետ Բարիս շքանշան Պարասատի շքանշան Order of Kurmet մեդալ «Ղազախստանի Հանրապետության Սահմանադրության 20 տարի»
«Ազգերի համագործակցության» շքանշան
և «Ղազախստանի Հանրապետության անկախության 25 տարի» մեդալ

Կյանք և կարիերա խմբագրել

Նազարբաևան ծնվել է 1963 թվականին Տեմիրտաու բնակավայրում։ 1985 թվականին ավարտել է Ղազախստանի Ս. Կիրովի անվան պետական համալսարանը։ 1990 թվականին ընդունվել է Մոսկվայի պետական համալսարանի ասպիրանտուրա։ 1991 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «Քաղաքական պայքարն Իտալիայում 1947 թվականի հանրապետական սահմանադրության ընդունման շուրջ» թեմայով։ 1998 թվականին Մոսկվայի պետական համալսարանում պաշտպանել է ատենախոսություն «Քաղաքական համակարգերի դեմոկրատացումը նոր անկախ պետություններում» թեմայով և ստացել քաղաքական գիտությունների դոկտորի աստիճան։

1995 թվականին Դարիգա Նազարբաևան դարձել է «Խաբար» պետական լրատվական գործակալության ղեկավար։ Նա ստեղծել է «Ասար» ղազախական քաղաքական կուսակցությունը։ «Ասարը» 2006 թվականի հունիսին միացել է Նազարբաևին սատարող «Օտան» կուսակցությանը[1]։

Շատ վերլուծողները կարծում են, որ նախագահ Նազարբաևն իր դստերը նախապատրաստում է, որպեսզի նա հաջորդի իրեն թոշակի անցնելուց կամ մահվանից հետո։ Նրա հարաբերությունները հոր հետ վատացել են այն պատճառով, որ նա երբեմն քննադատում է հոր կառավարումը[2]։

Նազարաբաևան ամուսնացած է եղել ղազախ գործարար և քաղաքական գործիչ Ռախատ Ալիևի հետ, որից ամուսնալուծվել է 2007 թվականի հունիսին։ Ալիևն ասել է, որ ամուսնալուծությունը գրանցվել է առանց իր համաձայնության և հարկադրվել է նախագահ Նազարբաևի կողմից[3]։ Նազարբաևան և Ալիևը ունեն 2 որդի՝ Նուրալին և Այսուլթանը և մեկ դուստր՝ Վեներան[4]։ 2003 թվականին ծնվել է Նուրանի դուստրը՝ Լաուրա Ալիևը[5]։

Նազարբաևան եղել է Ղազախստանի «Սուպերսթարի» 2-րդ եթերաշրջանի ժյուրիի անդամ[փա՞ստ]։ Նա սիրողական մակարդակի օպերային երգչուհի է։ Չնայած պաշտոնական վոկալային կրթության բացակայությանը՝ նա հաճախ ներկայացնում է օպերային մեներգեր համերգների և ներկայացումների ժամանակ։

2013 թվականի մայիսի 13-ին նա համերգ է տվել Փարիզի Ելիսեյան դաշտերի թատրոնում, որը կազմակերպել է Կոմս Պիեր Շերեմետևի հետ միասին. համերգին մասնկցել են Դմիտրի Յաբլոնսկու գլխավորած Լամուրյո նվագախումբը և Բաղդատ Տիլեգենովի ղեկավարած Sazgen sazi խումբը, ինչպես նաև մի շարք արտիստներ, որոնց թվում եղել են դաշնակահար Թիմուր Ուրմանչեևը[6], Սանդետ Բայգոժին և Մեդետ Չոտաբաևը։ Ունկնդիրների թվում եղել են Ֆրանսիայում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Օռլովը, այլ դեսպաններ, դիվանագետներ, ներդրողներ և ֆրանսիացի գրող Ժան Պիեռ Թիոլետը։

2014 թվականի ապրիլի 3-ին Նազարբաևան ընտրվել է Մաժիլիսի փոխնախագահ։ 2015 թվականի սեպտեմբերի 11-ին նա նշանակվել է վարչապետի տեղակալ[7][8]։ Մեկ տարի հետո՝ 2016 թվականի սեպտեմբերի 13-ին, նա պաշտոն է ստացել սենատում՝ նշանակվելով սենատի միջազգային գործերի, պաշտպանության և անվտագության կոմիտեի նախագահ[9]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Background Note: Kazakhstan U.S. Department of State
  2. Kazakhstan: Apparent Rift Opens Within Nazarbaev Family RadioFreeEurope/RadioLiberty
  3. Nazarbayev's Son-in-Law Is Divorced Արխիվացված 2007-10-02 Wayback Machine Moscow Times, June 13, 2007
  4. Моя семья Արխիվացված 2007-03-05 Wayback Machine СЕМЬЯ
  5. У старшего сына Дариги Назарбаевой Нурали родилась дочь Лаура Արխիվացված 2008-09-04 Wayback Machine epraha
  6. 88 notes pour piano solo, Jean-Pierre Thiollet, Neva Ed., 2015, p. 192. 978 2 3505 5192 0
  7. «Dariga Nazarbayeva appointed Vice PM of Kazakhstan». Kazinform. 2015 թ․ սեպտեմբերի 11. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 28-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 17-ին.
  8. Kazakhstani President appoints Dariga Nazarbayeva as deputy PM, Ilaha Ahmadova in Astana for Azertac news agency, Baku 12 September 2015.Retrieved: 12 September 2015.
  9. "Kazakh president's daughter appointed head Of Senate committee", Radio Free Europe/Radio Liberty, 16 September 2016.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դարիգա Նազարբաևա» հոդվածին։