Սառա Ալպիսովնա Նազարբաևա (ղազ.՝ Сара Алпысқызы Назарбаева, ծնվ․ փետրվարի 12, 1941, գ․ Կիզիլժար, Կարագանդայի մարզ, Ղազախական ԽՍՀ, ԽՍՀՄ), Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի կինը։

Սառա Նազարբաևա
Сара Алпысқызы Назарбаева
 
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ծննդյան օր փետրվարի 12, 1941(1941-02-12) (83 տարեկան)
Ծննդավայր Kyzylzhar, Bukhar-Zhyrau District, Կարագանդայի մարզ, Ղազախական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն  ԽՍՀՄ և  Ղազախստան
Ամուսին Նուրսուլթան Նազարբաև
Զավակներ Դարիգա Նազարբաևա, Դինարա Կուլիբաևա և Aliya Nazarbayeva?
 
Պարգևներ

Կենսագրություն խմբագրել

Սառա Նազարբաևը ծնվել է 1941 թվականի փետրվարի 12-ին Կարագանդայի մարզի Կիզիլժար գյուղում։

1962 թվականին ամուսնացել է Նուրսուլթան Նազարբաևի հետ։ Ունեն 3 դուստր (Դարիգա, ծնվ․ 1963, Դինարա, ծնվ․ 1967, Ալիյա, ծնվ․ 1980), 3 թոռ (Նուրալի, ծնվ․ 1985, Ալթայ, ծնվ․ 1990, Այսուլթան, ծնվ․ 1990), 3 թոռնուհի (Վեներա, ծնվ․ 2000, Դենիզա, ծնվ․ 2004․, Թիարա, ծնվ․ 2007) և 1 ծոռնուհի (Ալան, ծնվ․ 2005)։

1992 թվականի փետրվարից եղել է «Բոբեկ» մանկական հանրապետական բարեգործական հիմնադրամի հիմնադիրն ու նախագահը։

1994 թվականի հուլիսից եղել է «Ղազախստանի SOS մանկական գյուղեր» (Ավստրիական «Քինդերդորֆ Ինթերնեյշնլ» հիմնադրամի մասնաճյուղ) հիմնադրամի նախագահը։

1999 թվականի մարտից դարձել է «Դեմոգրաֆիա» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ։

Հեղինակ է բարոյա-հոգևոր արժեքների վերականգնմանն ուղղված կրթական ծրագրի, որը կոչվում է «Ինքնաճանաչում»։ Նրա գլխավոր նպատակն է վերականգնել համամարդկային արժեքները, երեխաներին սովորեցնել ապրել ներդաշնակ ինքն իր և շրջապատող միջավայրի հետ։

Գրքեր խմբագրել

Սառա Նազարբաևան առողջ ապրելակերպին նվիրված մի շարք գրքերի հեղինակ է․

  • Սովորողների առողջության ամրապնդման և զարգացման մանկավարժական խնդիրները, նրանց բարոյական դաստիարակությունը Պորֆիրի Իվանովի «Մանկիկ» համակարգի կիրառմաբ (1999)
  • Մարդու առողջությունը և Պ․ Կ․ Իվանովի «Մանկիկ» համակարգը (1999, համահեղինակությամբ)
  • Ճանապարհ դեպի քեզ։ Պորֆիրի Իվանովի տեսությունը որպես առողջ անձնավորություն դաստիարակելու մեթոդ (1999)
  • Կյանքի էթիկա (2001)
  • Սիրով (2001)
  • «Ինքնաճանաչում» (2009)։ Դասագիրք Ղազախստանում նույնանուն ուսումնական նոր առարկայի համար[2]։

Պարգևներ խմբագրել

  • Բարեկամության առաջին աստիճանի շքանշան (Ղազախստան) (դեկտեմբեր, 2001)[3][4][5],
  • Չինգիզ Այթմատովի անվան ոսկե մեդալ (նոյեմբեր, 2003) - ինքնաճանաչման փիլիսոփայության և կարդալու մշակույթի բնագավառում ունեցած ներդրման համար[3][4][6],
  • ՅՈՒՆԻՍԵՖ մանկական ֆոնդի հուշամեդալ - (դեկտեմբեր, 2007)[3][4],
  • Իհսան Դոգրամաչիի անվան առողջապահության համաշխարհային կազմակերպության միջազգային մրցանակ[4][7],
  • «SOS-Քինդերֆորդ» միջազգային հիմնադրամի ոսկե մեդալ (1999) - որբ երեխաների խնդիրների լուծման գործում ունեցած ակնառու ձեռքբերումների համար[4][7],
  • «Unity» միջազգային մրցանակ[4],
  • «Կուրմանջան Դատկա» մրցանակ - առողջապահության ոլորտում ունեցած բեղմնավոր գործունեության համար[4],
  • Ղազախստանի Հանրապետության կրթության պատվավոր գործիչ[4],
  • «Փոխադարձ բարեկամության աստղեր» միջպետական մրցանակի դափնեկիր,
  • Փառքի և պատվի շքանշան (Ռուսական ուղղափառ եկեղեցի, 2011)[8],
  • Սուրբ իշխանուհի Օլգայի անվան 1-ին աստիճանի շքանշան (Ռուս ուղղափառ եկեղեցի, 2016)[9]։

Փաստեր խմբագրել

  • Ընդգրկվել է 16 կանանց ցուցակում - աշխարհի ամենաբռնակալ լիդերների կանայք ըստ ամերիկական Business Insider լրատվական պորտալի[10]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. В Москве вручены премии "Золотое сердце" (ռուս.) // Lenta.ru — 2006.
  2. Today.kz. «Предмет «самопознание», разработанный Сарой Назарбаевой, становится обязательным и в школах, и в вузах РК с нового учебного года» (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 3-ին. Վերցված է 18 сентября 2010-ին.
  3. 3,0 3,1 3,2 «Биография на сайте centrasia.ru». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 6-ին.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 «Биография на сайте wok.kz». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 6-ին.
  5. «Ирония судьбы или… C юбилеем! Назарбаев наградил орденами и медалями ближайших родственников». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 6-ին.
  6. ««За вклад в философию самопознания и культуру чтения». Сара Назарбаева получит золотую медаль им. Чингиза Айтматова». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 6-ին.
  7. 7,0 7,1 «Казахский путь к всеобщей гармонии». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հուլիսի 4-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 6-ին.
  8. «Первой леди Казахстана вручен орден Русской Православной Церкви «Славы и Чести»». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 6-ին.
  9. «Святейший Патриарх Кирилл наградил президента Республиканского фонда "Бобек" С.А. Назарбаеву орденом равноапостольной княгини Ольги». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 24-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 6-ին.
  10. Назарбаев вошел в список «самых деспотичных лидеров» Азии

Արտաքին հղումներ խմբագրել