Դավիթ Թուխմանով

խորհրդային կոմպոզիտոր

Դավիթ Ֆեոդորովիչ Թուխմանով (ռուս.՝ Давид Фёдорович Тухманов, հուլիսի 20, 1940(1940-07-20)[1], Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային և ռուսական կոմպոզիտոր: Արժանացել է Լենինյան կոմերիտմիության մրցանակին (1977թ.) և Ռուսաստանի Դաշնության Պետական մրցանակին (2003թ.): Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ (2000թ.)[2]:

Դավիթ Թուխմանով
David Toukhmanov.jpg
Բնօրինակ անունռուս.՝ Давид Фёдорович Тухманов
Ի ծնե անունռուս.՝ Давид Фёдорович Тухманов
Ծնվել էհուլիսի 20, 1940(1940-07-20)[1] (79 տարեկան)
Մոսկվա, ԽՍՀՄ
ԵրկիրFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Russia.svg Ռուսաստան
Ժանրերարտ ռոք, փոփ երաժշտություն և օպերա
Մասնագիտությունկոմպոզիտոր
ԿրթությունՌուսաստանի Գնեսինների անվան երաժշտության ակադեմիա
ՊարգևներՌուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 4-րդ աստիճանի շքանշան, Ժողովուրդների բարեկամության շքանշան, Համամիութենական Լենինյան Կոմերիտմիության Մրցանակներ, ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ և Ռուսաստանի Դաշնության Պետական մրցանակ
Կայքtuxmanov.ru
David Tukhmanov Վիքիպահեստում

ԿենսագրությունըԽմբագրել

Դավիթ Թուխմանովը ծնվել է 1940 թվականի հուլիսի 20-ին` Մոսկվայում: Նրա հայրը` ճարտարագետ Ֆեոդոր Դավիթի Թուխմանովը ազգությամբ հայ էր[3], իսկ մայրը` Վերա Կարասյովան երաժիշտ էր, կոմպոզիտոր[4]: Իր երաժշտական կրթությունը Դավիթ Թուխմանովն ստացել է վաղ մանկությունից` իր մոր անմիջական ղեկավարությամբ, իսկ հետո ընդունվել է Գնեսինների անվան երաժշտական դպրոցի դաշնամուրի բաժինը: Անձամբ Ելենա Գնեսինան ամեն կերպ խրախուսում էր Դավիթի` երաժշտություն ստեղծելու ձգտումը: Նրա առաջին փորձերը` դաշնամուրի համար ստեղծված երաժշտական պիեսներ էին, ռոմանսներ և երաժշտական բալլադներ: Երաժշտական կոմպոզիցիաների և երաժշտության տեսության հիմունքները նա սովորել է հայտնի երաժիշտ և մանկավարժ Լև Նաումովի դասընթացներից:

1958 թվականին Դավիթ Թուխմանովն ընդունվել է Գնեսինների անվան մանկավարժական պետական ինստիտուտի կոմպոզիտորական բաժինը և այն ավարտել 1963 թվականին, որից հետո զորակոչվել է բանակ և ծառայել Ալեքսանդր Ալեքսանդրովի անվան երգի և պարի անսամբլում` ղեկավարելով նվագախումբը:

ՍտեղծագործություններըԽմբագրել

Երգարվեստի ժանրում Դավիթ Թուխմանովն սկսել է աշխատել 1960-ական թվականներից: Առաջին ձայնապնակը թողարկվել է 1965 թվականին` «Մելոդիա» ստուդիայի կողմից, որտեղ Դավիթ Թուխմանովը հանդես էր գալիս որպես Բուլատ Օկուջավայի և Յուրի Վիզբորի երգերի վերադաշնակող: Դավիթ Թուխմանովն իր առաջին էստրադային հիթը` «Последняя электричка» («Վերջին էլեկտրագնացքը»), գրել էր դեռևս ուսանողական տարիներին: Այն 1966 թվականին կատարել է երգիչ Վլադիմիր Մակարովը: Երգը հետագայում նա կատարել է հեռուստաեթերով, այդպիսով հեռուստատեսությունում ճանապարհ հարթելով Թուխմանովի երգերի համար:

1968 թվականին Դավիթ Թուխմանովի երաժշտությամբ ստեղծվել է «Восточная песня» («Արևելյան երգ») երգը: Այդ երգով հայտնի է դարձել երգի առաջին կատարող Վալերի Օբոձինսկին, ում հետ Թուխմանովը համագործակցել է մինչև 1974 թվականը: Իր կողմից ստեղծված մի շարք երգերի համար, 1972 թվականին Դավիթ Թուխմանովն արժանացել է Մոսկովյան կոմերիտմիության մրցանակին: Նույն թվականին թողարկվել է նրա առաջին հեղինակային «Как прекрасен мир» («Որքան հիասքանչ է աշխարհը») ձայնասկավառակը, որտեղ Թուխմանովն առաջին անգամ փորձել է միավորել իր երգերը` մեկ ընդհանուր երաժշտական ալբոմում: Միաժամանակ նա համագործակցում էր այնպիսի երաժշտական խմբերի հետ, ինչպիսիք էին «Весёлые ребята», «Самоцветы», «Лейся, песня» վոկալ-գործիքային խմբերը, որտեղ բարդացնելով էստրադային երգերի վերադաշնակումը, դրանք մոտեցնում էր արտ-ռոքին: Հետագայում Դավիթ Թուխմանովն սկսեց ստեղծել հայրենասիրական երգերի շարք, որոնցից բավականին հայտնի դարձան «Я люблю тебя, Россия» («Ես սիրում եմ քեզ, Ռուսաստան»), «Мой адрес — Советский Союз» («Իմ հասցեն - Խորհրդային Միություն»), «Мы — большая семья» («Մենք` մեծ ընտանիք ենք») և այլն:

1975 թվականը նշանավորվեց «День Победы» («Հաղթանակի օրը») երգի ստեղծմամբ, որի բառերի հեղինակը Վլադիմիր Խարիտոնովն էր: Սկզբում երգն արգելում էին հնչեցնել հեռուստատեսությամբ և ռադիոյով, համարելով, որ Թուխմանովի երաժշտությունը ֆոքստրոտ է, իսկ Խարիտոնովի բառերը` թեթևամիտ: Այնուամենայնիվ Լև Լեշչենկոն առանց որևէ թույլտվության, երգը կատարեց միլիցիայի օրվան նվիրված համերգի ժամանակ, որով ապահովեց ժողովրդի կողմից երգի ընդունելությունը: Երգը նրա կողմից հնչեց նաև 1975 և 1976 թվականների «Տարվա երգ» փառատոնում:

1976 թվականին թողարկվեց «По волне моей памяти» («Իմ հիշողության ալիքի վրայով») ձայնասկավառակը, որտեղ երգերի բառերը գրված էին դասական համարվող բանաստեղծների կողմից: Երգերը կատարում էին երիտասարդ և այն ժամանակ ոչ հայտնի երգիչները: Ձայնասկավառակը թողարկվել էր 2,5 միլիոն տպաքանակով և արագորեն վաճառվեց[5]:

1976-1985 թվականներին ստեղծված երգերը Թուխմանովի վարպետության գագաթնակետն էին համարվում, որտեղ միաձուլվել էին դասական երաժշտությունը, հարդ-ռոքը, սիմֆոնիան և այն ժամանակ աշխարհում գոյություն ունեցող երաժշտական ուղղությունները: Այդպիսի երգերից էին «Так не должно быть» («Այդպես չպետք է լինի»), «Олимпиада-80» («Օլիմպիադա-80»), «Родина моя» («Հայրենիք իմ»), «Как жаль» («Ափսոս») և այլ երգեր: Դավիթ Թուխմանովը ճանապարհ է հարթել այնպիսի երգիչների համար, ինչպիսիք էին Վալերի Լեոնտևը, Ալեքսանդր Բարիկինը, Նիկոլայ Նոսկովը, Յաակ Յոալան և ուրիշներ:

1982 թվականին թողարկվեց «НЛО» («ՉԹՕ») ձայնասկավառակը, որը ձայնագրվել էր «Москва» ռոք-խմբի կողմից: Խմբի մեներգիչ Նիկոլայ Նոսկովի համար Թուխմանովն ստեղծել էր «Ночь» («Գիշեր») կոմպոզիցիան[6], որը գրված էր Վլադիմիր Մայակովսկու` 1915 թվականին գրված բանաստեղծությունների բառերով: Սակայն դա չփրկեց «Москва» խմբին` հետապնդումներից և շուտով խումբը լուծարվեց[7]:

1986 թվականին Թուխմանովին առաջարկվել է ղեկավարել «Электроклуб» նախագիծը, որտեղ երգում էին Իրինա Ալլեգրովան և Իգոր Տալկովը: Չնայած հիանալի երգերին, Դավիթ Թուխմանովը այն համարում էր կոմերցիոն նախագիծ: Վիկտոր Սալտիկովի ջանքերով «Электроклуб» խումբը առավել հայտնի էր երիտասարդության շրջանում:

Աստիճանաբար Դավիթ Թուխմանովը հեռացավ էստրադայից, հիմնականում աշխատելով կամերային երաժշտության ասպարեզում: 1989 թվականին համագործակցելով մանկագիր Յուրի Էնտինի հետ, Թուխմանովը ստեղծել է «Багдадский вор» («Բաղդադի գողը») մյուզիքլը: 1991 թվականին Թուխմանովը մեկնել է Գերմանիա և բնակություն հաստատել այնտեղ: 1995 թվականից աշխատել է մանկական երաժշտական նախագծերի վրա` ստեղծելով երգեր մանկական խմբերի, երգչախմբերի և թատերական շոուների համար: Նա գրել է նաև «Ոսկե ձկնիկ» մուլտֆիլմերի մանկական փառատոնի օրհներգը:

Մոսկվայում կայանալիք Պատանեկան խաղերի համաշխարհային օլիմպիադայի շրջանակներում, 1998 թվականին Դավիթ Թուխմանովը հրավիրվել է երաժշտական ձևավորման աշխատանքները ղեկավարելու համար: Նմանատիպ աշխատանք նա կատարել է նաև 2002 թվականին: 2001 թվականին կայացել է «Մադլեն, հանգիստ» բեմադրության առաջին ներկայացումը, որի երաժշտությունը Դավիթ Թուխմանովը գրել էր հատուկ Լյուդմիլա Գուրչենկոյի համար: 2002 թվականին, Նովոսիբիրսկում կայանալիք Սլավոնական մատենագրությանն ու մշակույթին նվիրված օրվա տոնակատարության համար, Դավիթ Թուխմանովը ստեղծել է «Լեգենդ Երմակի մասին» օրատորիան` մեծ երգչախմբի, մենակատարների և նվագախմբի համար:

2003 թվականին, Մոսկվայի երգիծանքի թատրոնում կայացել է «Չափից դուրս ամուսնացած տաքսիստը» ներկայացումը, որի երաժշտությունը նույնպես ստեղծել էր Դավիթ Թուխմանովը: Նա ստեղծել է նաև 2003-2004 թվականներին Կարմիր հրապարակում Ռուսաստանի օրվան նվիրված տոնակատարությունների երաժշտական ձևավորումը: 2005 թվականին ավարտել է «Царица» («Կայսրուհին») օպերայի աշխատանքները, որի առաջին բեմադրությունը կայացել է 2009 թվականին` Սանկտ Պետերբուրգում: 2010 թվականի հուլիսի 30-ին, Յուրմալայում կայացած «Նոր Ալիք» մրցույթ-փառատոնի երեկոն նվիրված էր Դավիթ Թուխմանովի հոբելյանին: Այնտեղ նրան հանձնվել է «Հայրենիքի հանդեպ ծառայությունների համար» շքանշանը[8]:

2005 թվականից Դավիթ Թուխմանովը բնակվում է Իսրայելում[9], մերթընդմերթ բնակվելով նաև Գերմանիայում և Ռուսաստանում:

Անձնական կյանքըԽմբագրել

1960-ական թվականների կեսերից Դավիթ Թուխմանովը շուրջ 20 տարի ամուսնացած է եղել երգչուհի, բանաստեղծ-երգահան Տատյանա Սաշկոյի հետ, ով այդ ամբողջ ընթացքում եղել է Թուխմանովի պրոդյուսերը: Այդ ամուսնությունից ծնվել է կոմպոզիտորի միակ դուստրը:

Ամուսնալուծությունից հետո Թուխմանովն ամուսնացել է երկրորդ անգամ: Գերմանիայում գտնվելու տարիներին, նրա երկրորդ կինը կոմպոզիտորին դուրս էր գրել Մոսկվայում գտնվող հինգսենյականոց բնակարանի հաշվառումից: Թուխմանովը դիմել էր դատարան, որտեղ նրա անունից, որպես լիազորված անձ, հանդես էր գալիս նրա առաջին կինը` Տատյանա Սաշկոն:

1991 թվականին Դավիթ Թուխմանովը Գերմանիայում ծանոթացել է իր երրորդ կնոջ` Լյուբով Վիկտորովնայի հետ, ով ապրում էր Իսրայելում: Տատյանա Սաշկոյի և դստեր հետ Թուխմանովը կապեր չի պահպանում[10]:

Ֆիլմեր Դավիթ Թուխմանովի երաժշտությամբԽմբագրել

ԳրականությունԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 ČSFD — 2001.
  2. Награждён указом президента России № 1875 от 11 ноября 2000 года
  3. «Давид Тухманов: «День Победы» был озарением»»։ portal-kultura.ru։ Վերցված է 2016-05-11 
  4. Петрушанская Р. И. Советские композиторы — лауреаты премии Ленинского комсомола. — М.: Советский композитор, 1989. — С. 132-149. — 320 с. — ISBN 5-85285-131-01
  5. Россия 24 (2017-01-01)։ «На своей волне. Документальный фильм Алексея Михалёва»։ Վերցված է 2017-01-22 
  6. «Николай Носков о Давиде Тухманове» (անգլերեն)։ VK։ Վերցված է 2017-01-22 
  7. «Николай Носков о рок-группе "Москва"» (անգլերեն)։ VK։ Վերցված է 2017-01-22 
  8. Дмитрий Медведев поздравил композитора, народного артиста России Давида Тухманова с 70-летием.
  9. Михалёв Алексей. (2017-01-01)։ «На своей волне: Документальный фильм»։ Россия-24։ Վերցված է 2017-01-16 
  10. Гордон Дмитрий. Композитор Давид Тухманов: «Живя в Германии, я ни от чего не воротил нос — играл в ресторанах на пианино и понимал: всё, чем до этого занимался, при пересечении границы утратило всякий смысл» // Бульвар Гордона. — 25 августа 2009 года. — № 34 (226).