Յաակ Յոալա
Յաակ Յոալա (էստ․՝ Jaak Joala, հունիսի 26, 1950, Վիլյանդի, Վիլյանդի, Viljandi county, Էստոնական ԽՍՀ, ԽՍՀՄ - սեպտեմբերի 25, 2014, Տալլին, Էստոնիա[1]), էստոնացի խորհրդային էստրադային երգիչ։ Էստոնիայի վաստակավոր երգիչ (1979)[2]։ 1970-ական թվականների վերջի և 1980-ականների սկզբի Խորհրդային միության ժողովրդական երգիչներից էր։
Jaak Joala էստ․՝ Jaak Joala | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունիսի 26 1950 |
Ծննդավայր | ![]() |
Մահացել է | սեպտեմբերի 25, 2014 |
Մահվան վայր | Տալլին, Էստոնիա |
Գերեզման | Անտառային գերեզմանատուն |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Տալլինի երաժշտական ավագ դպրոց և Tallinn Music School? |
Մասնագիտություն | էստրադային երաժիշտ |
Ծնողներ | մայր՝ Helgi Ridamäe? |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Virmalised?, Radar? և Kristallid? |
![]() |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է 1950 թվականին Էստոնիայի Վիլյանդի քաղաքում։ Մայրը Էստոնական ՍՍՀ-ի ֆիլհարմոնիայում երաժշտագետ էր։ Յաակը փոքր տարիքից դաշնամուր և ֆլեյտա նվագել է սովորում։ Սովորել է Տալլինի Գեորգ Օթսի անվան երաժշտական ուսումնարանում։ Ռոք երաժշտությամբ զբաղվելու պատճառով թողել է ուսումը։ Ծառայությունը Խորհրդային բանակում անցել է Տալլինի բանակային նվագախմբում։
1960-ական թվականների երկրորդ կեսինՅաակը բաս կիթառ էր նվագում և մենակատար էր էստոնական մի շարք էստրադային խմբերում։ Այդ տարիներին էլ սկսում է ձայնագրվել ռադիոյում։ 1970 թվականին հաղթել է հանրապետական կոմերիտական երգի մրցույթում, իսկ մեկ տարի անց էստրադային երիտասարդ երգիչների մրցույթում։