Բուլատ Օկուջավա (վրաց.՝ ბულატ ოკუჯავა, ռուս.՝ Булат Шалвович Окуджава, մայիսի 9, 1924(1924-05-09)[1][8][9][…], Մոսկվա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1][2][3] - հունիսի 12, 1997(1997-06-12)[5][6][7][…], Փարիզ[4]), խորհրդային ​​բանաստեղծ, երգահան, գրող, վիպասան և սցենարիստ։ Համարվում է խորհրդային շրջանի ռուսերեն խոշորագույն երգագիրներից։ Բազմաթիվ բանաստեղծական ու պատմվածքների ժողովածուների, մի քանի պատմական և ինքնակենսագրական վեպերի հեղինակ է։

Բուլատ Օկուջավա
Bundesarchiv Bild 183-R1202-0019, Berlin, Palast der Republik, Bulat Okudshawa cropped.jpg
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունБула́т Ша́лвович Окуджа́ва
Ի ծնե անունԲուլատ Օկուջավա
Ծնվել է1924 մայիսի 9 Մոսկվա
Մոսկվա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1][2][3]
ԵրկիրFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ և Flag of Russia.svg Ռուսաստան
Մահացել էհունիսի 12, 1997(1997-06-12) (տարիքը 73) Կլամառ, Ֆրանսիա
Փարիզ[4]
ԳերեզմանՎագանկովյան գերեզմանատուն
Ժանրերհեղինակային երգեր
Մասնագիտությունբանաստեղծ
երգահան
գրող
վիպասան
սցենարիստ
Գործիքներկիթառ և վոկալ
Գործունեություն1950-1997
ԿրթությունQ98930721?
ԿապվածՀեղինակային երգեր
Պարգևներ
«Հայրենական պատերազմի» I աստիճանի շքանշան, Ժողովուրդների բարեկամության շքանշան, Ժուկովի մեդալ, «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 50-ամյակ» հոբելյանական շքանշան, «Կովկասի պաշտպանության համար» մեդալ, «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ, «1941-1945 թթ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 20-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ, «1941-1945 թթ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 30-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ, «1941-1945 թթ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 40-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ, «ԽՍՀՄ Զինված ուժերի 50-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ, «ԽՍՀՄ Զինված ուժերի 60-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ, «ԽՍՀՄ Զինված ուժերի 70-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ,
, ԽՍՀՄ պետական մրցանակ և

Golden Wreath? (1967)

Commons-logo.svg Bulat Okudzhava Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Բուլատ Շալվայի Օկուջավան ծնվել է Մոսկվայում, Թբիլիսիից Կոմունիստական Ակադեմիայում սովորելու եկած կուսակցական գործիչ, ազգությանբ վրացի Շալվա Ստեփանի Օկուջավայի և Աշխեն Ստեփանի Նալբանդյանի ընտանիքում։ Մայրը Վահան Տերյանի ազգականն էր։ Հետագայում հայրը տարբեր կուսակցական պաշտոններ է վարել Վրաստանում և Ռուսաստանում։ Ծնողները բռնադատվել են 1937 թ., հայրը գնդակահարվել է, իսկ մայրն աքսորվել է Կարագանդայի ճամբար, որտեղից վերադարձել է 1955 թ.:

Բուլատին պահել է մորական տատը։

Միջնակարգ կրթությունը ստացել է Թբիլիսիում և Մոսկվայում։ Մասնակցել է Հայրենական Մեծ պատերազմին։ 1942 թ. 17 տարեկանում կամավոր մեկնել է ռազմաճակատ, որտեղ վիրավորվել է։ Զորացրվել է 1945 թ.:

1950 թ. ավարտել է Թբիլիսիի պետական համալսարանը։ Աշխատել է որպես ուսուցիչ Ռուսաստանի Կալուգայի մարզում։ 1954 թ. համագործակցում է Կալուգայի «Մոլոդոյ լենինեց» թերթին, 1956 թ. հրատարակվում է նրա բանաստեղծությունների առաջին ժողովածուն՝ "Лирика" վերնագրով։ Վերադառնալով Մոսկվա, աշխատել է «Մոլոդյա Գվարդիյա» հրատարակչությունում որպես խմբագիր, ապա՝ «Լիտերատուրնայա գազետա» թերթում որպես պոեզիայի բաժնի վարիչ։ 1961 թվականից չի աշխատել՝ իրեն ամբողջովին նվիրելով գրականությանը։ Բազմաթիվ բանաստեղծությունների, երգերի, պատմվածքների, մի քանի վեպերի հեղինակ է։

Կյանքի վերջին տարիներին բնակվել է Պերեդելկինոյում։ Մահացել է Փարիզի արվարձան Կլամառի ռազմական հոսպիտալում։ Թաղված է Մոսկվայի Վագանկովյան գերեզմանատանը։

Մոսկվայում կանգնեցվել են Բուլատ Օկուջավայի 2 արձաններ, առաջինը՝ 2002 թ., Արբատի և Պլոտնիկով նրբանցքի հատման տեղում, երկրորդը՝ 2007 թ., թիվ 109 կրթական կենտրոնի բակում։ Երկու արձանների հեղինակն էլ Գեորգի Ֆրանգուլյանն է։

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել

Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են