Համամիութենական լենինյան կոմերիտմիության մրցանակ

Համամիութենական լենինյան կոմերիտմիության (կոմսոմոլի) մրցանակ (ռուս.՝ премия Ленинского комсомола), ԽՍՀՄ-ում գիտության, տեխնիկայի, գրականության, արվեստի, ճարտարապետության և քաղաքաշինության բնագավառներում, արտադրության ասպարեզում «ակնառու նվաճումների հասած երիտասարդներին» տրվող ամենամյա մրցանակ։ Սահմանել և շնորհել է ՀամԼԿԵՄ (Կոմսոմոլ) Կենտկոմը՝ 1967թ.- 1991 թվականներին։

Համամիութենական լենինյան կոմերիտմիության շքանշան

Հայաստանից ՀամԼԿԵՄ դափնեկրի կոչման են արժանացել 92 հոգի և 5 կազմակերպություն։


Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png