Հռոմեական օստերիայում (նկար)
«Հռոմեական օստերիայում» (դան․՝ Fra et romersk osteria), 19-րդ դարի դանիացի նկարիչ Կարլ Հենրիխ Բլոխի նկարներից։ Կտավը հեղինակը վրձնել է 1866 թվականին։ Յուղաներկով կտավի չափերն են 148,5 × 177,5 սմ։ Այսօր «Հռոմեական օստերիայում» ստեղծագործությունը պահպանվում և ցուցադրվում է Կոպենհագենի Արվեստի պետական թանգարանում։
Հռոմեական օստերիայում | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Carl Bloch? |
տարի | 1866 |
բարձրություն | 148,5 ± 0,1 սանտիմետր |
լայնություն | 177,5 ± 0,1 սանտիմետր |
ժանր | կենցաղային ժանր |
նյութ | յուղաներկ և կտավ |
գտնվում է | Դանիայի ազգային պատկերասրահ |
հավաքածու | Դանիայի ազգային պատկերասրահ |
պատկերված են
| |
https://open.smk.dk/artwork/image/KMS4087, https://www.youtube.com/watch?v=V32uzNW7xpM, https://www.youtube.com/watch?v=yQvZrG4w9qQ, https://www.youtube.com/watch?v=R1ZV1cQaZD4, https://www.youtube.com/watch?v=0Pgf7qUeinE կայք | |
Ծանոթագրություններ | |
Fra et romersk osteria Վիքիպահեստում |
Պատմություն
խմբագրել«Հռոմեական օստերիայում» ստեղծագործությունը Կարլ Հենրիխ Բլոխը կտավին է հանձնել 1866 թվականին։ Ավարտելուց հետո այս կտավը ձեռք է բերում Մորից Մելխիորը, ով բարեգործ էր և նկարչի ընկերներից մեկն էր։ Այս նկարը Հենրիխ Բլոխի համար դարձավ ինքնատիպ մի «ընդմիջում» կրոնական և պատմական ստեղծագործությունների միջև[1]։
Քանի որ հեղինակը նախկինում եղել էր Վիլհելմ Մարսթրանդի աշակերտը, ուստի որոշ ազդեցություն է զգացվում «Հռոմեական օստերիայում» կտավում. Մարսթրանդի նկարը կոչվում է «Տեսարան իտալական օստերիայում»[2]։ Այդ ժամանակ Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում խիստ արժեվորում էին իտալական տարաշխարհիկ տեսարաններով և կենցաղային դրվագներով ստեղծագործությունները[1]։
Պահպանվել է մի լուսանկար նկարի գնորդ Մորից Մելխիորից, որը թվագրվում է 1868-ին, որտեղ երևում է «Հռոմեական օստերիայում» նկարը նրա տան հյուրանոցի պատին՝ բազմոցի վերևում փակցված[3]։
Նման սյուժե կարելի է տեսնել նաև «Իտալական օստերիա» նկարում, որի հեղինակը դանիացի նկարչուհի Էլիզաբեթ Յերիխաու-Բաումանն է։
1935 թվականին նկարը ձեռք է բերում Դանիայի ազգային պատկերասրահը, որը տեղաբաշխված է Կոպենհագենում։ Ցայսօր էլ «Հռոմեական օստերիայում» ստեղծագործությունը պահպանվում և ցուցադրվում է այդտեղ[4]։
Նկարագիր
խմբագրել«Հռոմեական օստերիայում» ստեղծագործությունը պատկանում է կենցաղային գեղանկարչության ժանրին։ Այն համարվում է Կարլ Հենրիխ Բլոխի ռեալիստական ոճի ստեղծած նկարների լավագույն նմուշներից մեկը։ Այն մանրամասնորեն ու մեծ վարպետությամբ վրձնած աշխատանք է, որտեղ հատուկ ուշադրության են արժանացել նաև ամենափոքր դետալները, այդ թվում և հանդերձանքը, սպասքը, սննդատեսակները[1]։ Առավել ուշադիր ու երկարատև զննելու ժամանակ բազմաթիվ դետալներ երևում են սեղանին դրված ապակեղենի և սպիտակ սփռոցի արանքից[1]։
Նկարում պատկերված է նաև գնորդը՝ Մելխիորը։ Նա նստած է հետին պլանում, սեղանի շուրջ և զրուցում է ընկերների հետ։ Նրա հարևանությամբ, թիկունքով դեպի հանդիսատեսը, նկարիչը պատկերել է հենց ինքն իրեն[2]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 «My trail Through Art Stories: Carl Bloch — In a Roman Osteria, 1866 (во вкладке Read about the Artwork)» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 30-ին.
- ↑ 2,0 2,1 Larsen, Peter Nørgaard. «Carl Bloch: In a Roman Osteria, 1866». National Gallery of Denmark. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 4-ին.
- ↑ «My trail Through Art Stories: Carl Bloch — In a Roman Osteria, 1866 (во вкладке Read about the Artwork)» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 30-ին.
- ↑ «In a Roman Osteria». Google Cultural Institute. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 12-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- «В римской остерии» на сайте Государственного музея искусств Արխիվացված 2016-10-11 Wayback Machine(դան.)
- Informatie over het schilderij op de website van het Statens Museum for Kunst |accessdate=14-03-2015 Արխիվացված 2016-04-19 Wayback Machine (անգլերեն)
- Google Cultural Institute |accessdate=14-03-2015 (անգլերեն)
- korte video waarin Hannah Heilmann het schilderij interpreteert |accessdate=14-03-2015 (անգլերեն)
- korte video waarin Kasper Monrad het schilderij interpreteert |accessdate=14-03-2015 (անգլերեն)
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Հռոմեական օստերիայում (նկար) կատեգորիայում։ |