Գրյուներ Զի

Լիճ Ավստրիայում

Գրյուներ Զի (գերմ.՝ Grüner See, կանաչ լիճ), լիճ, որը գտնվում է Ավստրիայի դաշնային պետությունում՝ Շտիրիա շրջանի Տրագյոս գյուղում։ Շրջապատված է Խոխշվաբ լեռներով և անտառներով[1]։ «Գրյուներ Զի» անվանումը առաջացել է լճի ջրի զմրուխտյա կանաչ գույնից[1]։ Մաքուր և թափանցիկ ջուրը կարստե լեռների ձնհալի արդյունք է, այն ունի 6-7 °C ջերմաստիճան[1]։ Ձմռանը ջրի խորությունը կազմում է 1-2 մետր, իսկ լճիը շրջապատող տարածքը օգտագործվում է որպես շրջապատող այգի[2]։ Այնուամենայնիվ ամռանը, երբ ջերմաստիճանը բարձրանում է և ձյունը սկսում է հալել լճի լողավազանը լցվում է ջրով[2]։ Գրյուներ Զին հասնում է իր մաքսիմում խորությանը մայիսի, հունիս ամիսներին (մոտավորապես 12 մետր), հաստատվել է, որ այն ամենագեղեցիկ տեսքն ունի այս ժամանակահատվածում[1]։ Հուլիսին ջուրը սկսում է նահաջել[2]։ Լճում պահպանվում են ֆաունայի տարբեր տեսակներ՝ խխունջներ, խեցգետիններ, ոչ մեծ ծովախեցգետիններ, ճանճի թրթուռ և կարմրախայտի զանազան տեսակներ[1]։ Բուսականությունը (ֆլորան) հարուստ չէ, քանի որ լճի հատակը քարքարոտ է[1]։ Բացի այդ լճի խորությունը փոփոխական է, ինչը պայմանավորված է ջրի ներհոսքով, որն առաջանում է ձնհալքի պատճառով[1]։ Լիճը հանրաճանաչ է սուզորդների շրջանում, որոնք սուզվելիս զննում են Գրյուներ Զին շրջապատող կանաչ մարգագետինը, հատկապես հունիսին, երբ լիճը հասնում է իր մաքսիմում խորությանը[1][2]։ Այդ ժամանակ ջրի տակ են գտնվում կամուրջը և զբոսայգու նստարանը[1]։

Գրյուներ Զի
Grüner See

Գրյուներ Զի
47°32′30″ հս․. լ. 15°03′21″ ավ. ե.HGЯO
Կոորդինատներ
Երկիր Ավստրիա Ավստրիա
Վարչատարածքային բաժանում Շտիրիա
Տեսակ լիճ
Ամենամեծ խորությունը 12 մ
Լճի հանքայնությունը քաղցրահամ

Պատկերասրահ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Bretschko G (1966). «Der Grüne See bei Tragöß, Steiermark. Ein Beitrag zur Karstlimnologie». Internationale Revue der gesamten Hydrobiologie und Hydrographie (German). 51 (5): 699–726. doi:10.1002/iroh.19660510503.{{cite journal}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Nicola Rampazzo; Franz Ottner; Franz Zehetner; Axel Mentler; Winfried E.H. Blum (2008). «Altitudinal Soil Sequence In The Austrian Northern Calcareous Alps» (PDF). Eurosoil. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 10-ին.{{cite journal}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  2. 2,0 2,1 2,2 2,3 Daily Mail Reporter (2010 թ․ հոկտեմբերի 5). «Rest your weary sea legs: Divers explore pristine alpine park that turns into a lake for half the year». Daily Mail. Associated Newspapers. Վերցված է 2011 թ․ մայիսի 10-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գրյուներ Զի» հոդվածին։