Ճանճեր (լատիներեն՝ Musca), մանր ու միջին մեծության միջատներ են (մարմնի երկարությունը՝ մի քանի միլիմետրից մինչև 15 մմ)։

Մարմինը հիմնականում մոխրագույն է կամ սև, հազվադեպ՝ դեղին կամ մետաղական կապույտ։ Ունեն 1 զույգ թափանցիկ թևեր, հազվադեպ անթև են։ Գլուխը, կուրծքը և ոտքերը ծածկված են բազմաթիվ մազիկներով ու խոզաններով։ Բերանային ապարատը լիզող-ծծող է, բեղիկները կարճ են։

Սնվում են ծաղիկների նեկտարով, բույսերի հյութերով, նեխող օրգանական նյութերով, գոմաղբով, մարդու և կենդանիների արյունով։ Որոշ տեսակներ գիշատիչներ են (սնվում են իրենց զոհի ներքին օրգաններով)։ Ճանճերի թրթուրները որդանման են, անոտ, ունեն լավ զարգացած բերանային հավելվածներ՝ կարթեր։ Տեսակների մեծամասնության թրթուրներն ապրում են քայքայվող օրգանական մնացորդներում և արտադրում են մարսողական ֆերմենտներ, որոնք մասնակցում են սննդանյութերի արագ մարսմանն օրգանիզմից դուրս։ Այնուհետև մարսված սնունդը կուլ են տալիս և յուրացնում։

Որոշ ճանճերի (օրինակ՝ բոռերի) թրթուրները կաթնասուն կենդանիների (տավար, ոչխար, ձի) և մարդու մակաբույծներ են։

Ճանճերից ամենատարածվածը և մարդու մշտական ուղեկիցը սենյակային ճանճն է, որի հասուն ձևերը սնվում են կենդանական բուսական ծագման, պինդ ու հեղուկ նյութերով, իսկ թրթուրները զարգանում են գոմաղբում, կեղտաջրերի փոսերում, աղբանոցներում։ Սենյակային ճանճերը տալիս են տարեկան 8 սերունդ. ձվից անցումը հասուն ճանճի տևում է 7 օր։ Այս ճանճերը աղիքային վարակիչ հիվանդությունների (դիզենտերիա, որովայնային տիֆ) տարածողներ են։

Ամենուրեք տարածված են աշնանային խայթաճանճերը։ Արտաքինից նման են սենյակային ճանճին, սակայն տարբերվում են դեպի առաջ ձգված կնճիթով։ Այս ճանճերը սնվում են տաքարյուն կենդանիների արյունով, հարձակվում են մարդկանց վրա։ Մարդկանց բնակարաններում սովորական են նաև պտղաճանճերը (դրոզոֆիլներ), որոնց թրթուրներն ապրում են փչացող պտուղների և բանջարեղենի վրա։ Այս խմբի որոշ տեսակներ (հատկապես՝ սևափոր պտղաճանճը) աճման կարճատև փուլի, հեշտությամբ բազմանալու և բարձր պտղաբերությամբ ու մեծ փոփոխականության շնորհիվ գենետիկական հետազոտությունների անփոխարինելի օբյեկտներ են։

Բուսակեր ճանճեր (բալի, կաղամբի, սեխի, շվեդական) վնասում են գյուղատնտեսական մշակաբույսերը։ Կան նաև ճանճերի օգտակար տեսակներ, որոնք նպաստում են բույսերի փոշոտման, ոչնչացնում վնասատու միջատներին։

Վարակիչ հիվանդությունների փոխանցողների դեմ պայքարի լավագույն եղանակներն են միջատասպան միջոցների օգտագործում ու սանիտարահիգենային կանենների պահպանումը[1]։

Ընդհանուր տեղեկություններ ճանճի մասին խմբագրել

Ճանճերը լայնորեն տարածված են ամբողջ աշխարհում։ Հայտնի է 80 հզ., Հայաստանում՝ մոտ 40 տեսակ։ Մանր ու միջին մեծության միջատներ են (մարմնի երկարությունը՝ մի քանի միլիմետրից մինչև 15 մմ)։ Մարմինը հիմնականում մոխրագույն է կամ սև, հազվադեպ՝ դեղին կամ մետաղական կապույտ։ Ունեն 1 զույգ թափանցիկ թևեր, հազվադեպ անթև են։ Գլուխը, կուրծքը և ոտքերը ծածկված են բազմաթիվ մազիկներով ու խոզաններով։ Բերանային ապարատը լիզող-ծծող է, բեղիկները կարճ են։ Սնվում են ծաղիկների նեկտարով, բույսերի հյութերով, նեխող օրգանական նյութերով, գոմաղբով, մարդու և կենդանիների արյունով։ Որոշ տեսակներ գիշատիչներ են (սնվում են իրենց զոհի ներքին օրգաններով)։ Ճանճերի թրթուրները որդանման են, անոտ, ունեն լավ զարգացած բերանային հավելվածներ՝ կարթեր։ Տեսակների մեծամասնության թրթուրներն ապրում են քայքայվող օրգանական մնացորդներում և արտադրում են մարսողական ֆերմենտներ, որոնք մասնակցում են սննդանյութերի արագ մարսմանն օրգանիզմից դուրս։ Այնուհետև մարսված սնունդը կուլ են տալիս և յուրացնում։ Որոշ ճանճերի (օրինակ՝ բոռերի) թրթուրները կաթնասուն կենդանիների (տավար, ոչխար, ձի) և մարդու մակաբույծներ են։ Ճանճերից ամենատարածվածը և մարդու մշտական ուղեկիցը սենյակային ճանճն է, որի հասուն ձևերը սնվում են կենդանական և բուսական ծագման պինդ ու հեղուկ նյութերով, իսկ թրթուրները զարգանում են գոմաղբում, կեղտաջրերի փոսերում, աղբանոցներում։ Սենյակային ճանճերը տալիս են տարեկան 8 սերունդ. ձվից անցումը հասուն ճանճի տևում է 7 օր։ Այս ճանճերը աղիքային վարակիչ հիվանդությունների (դիզենտերիա, որովայնային տիֆ) տարածողներ են։ Ամենուրեք տարածված են նաև աշնանային խայթաճանճերը։ Արտաքինից նման են սենյակային ճանճին, սակայն տարբերվում են դեպի առաջ ձգված ամուր կնճիթով։ Այս ճանճերը սնվում են տաքարյուն կենդանիների արյունով, հարձակվում են մարդկանց վրա։ Մարդկանց բնակարաններում սովորական են նաև պտղաճանճերը (դրոզոֆիլներ), որոնց թրթուրներն ապրում են փչացող պտուղների և բանջարեղենի վրա։ Այս խմբի որոշ տեսակներ (հատկապես՝ սևափոր պտղաճանճը) աճման կարճատև փուլի, հեշտությամբ բազմանալու և բարձր պտղաբերության ու մեծ փոփոխականության շնորհիվ գենետիկական հետազոտությունների անփոխարինելի օբյեկտներ են։ Բուսակեր ճանճերը (բալի, կաղամբի, սեխի, շվեդական) վնասում են գյուղատնտեսական մշակաբույսերը։ Կան նաև ճանճերի օգտակար տեսակներ, որոնք նպաստում են բույսերի փոշոտմանը, ոչնչացնում վնասատու միջատներին։ Վարակիչ հիվանդությունների փոխանցողների դեմ պայքարի լավագույն եղանակներն են միջատասպան միջոցների օգտագործումն ու սանիտարահիգիենային կանոնների պահպանումը։

Աղբյուրներ խմբագրել

  1. Դպրոցական մեծ հանրագիտարան, գիրք 1, հատոր 2, ՀՀՀ, Ե. 2008 էջ 128–129